Մասնակից:Roobenstein/10

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փեթիր Բեյլիշ
ՍտեղծագործությունՍառույցի և կրակի երգ (գիրք)
Առաջին հիշատակումՍառույցի և կրակի երգ (գիրք)
Սեռարական
ԱզգությունԱռաջին Մարդիկ
Բնակության վայրՀարենհոլլ, Ռիվերրան, Թագավորական նստավայր
ԾննդավայրՌիվերրան
Մահվան վայրՎինթերվե;;
ՄականունՃկույթ
ԿոչումՄետաղադրամի վարպետ, Հարենհալլի Լորդ
Դերը կատարել ենԷյդան Գիլեն

Լորդ Փեթիր Բեյլիշ(մականունը՝ Ճկույթ) գեղարվեստական կերպար է, որը հանդես է գալիս ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և Կրակի Երգ» ֆենտեզի վեպում։ Հանդիսանում է «Գահերի Խաղը» հեռուստասերիալի գլխավոր հերոսներից մեկը[1]: Նա հայտնվում է «Գահերի խաղը» (1996), «Արքաների կռիվը» (1998), «Թրերի մրրիկ» (2000), «Անգղների խրախճանք» (2005) և «Ձմռան քամիները» գրքերում[2]:

Ծագումնաբանություն, մականուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալի սկզբում Լորդ Փոթիր Բեյլիշը մետաղադրամի վարպետ էր Ռոբերտ Բորաթեոնի արքունիքում, սակայն հետագայում նա դառնում է Հարենհոլի լորդ։ «Ճկույթ» մականունը իրեն տվել է Քեյթլին Ստարկի եղբայրը՝ Էդմուր Թալլին, նրա ցածրահասակ լինելու պատճառով[3]։

Դերը սյուժեում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ ժամանակ նա դաստիարակվում էր Ռիվերրանում և այնտեղ սիրահարվում է Քեյթլին Ստարկին, որի մասին իմանաում է Բրանդոն Ստարկը՝ Էդդարդ Ստարկի եղբայրը։ Բեյլիշը վերջինիս հրավիրում է մենամարտի, սակայն պարտվում է և ապաքինվելուց հետո հեռանում է Ռիվերրանից։ Ռոբերտ Բարաթեոնի թագավոր դառնալուց հետո նա աշխատանք է ստանում մաքսատանը, իսկ որոշ ժամանակ անց արդեն դառնում է մետաղադրամի վարպետ։ Բեյլիշը նպաստել է Ստարկերի և Լանիսթերների տների միջև կռվի առաջացմանը։ Խաբեց և դավաճանեց Էդդարդ Ստարկին։ Կազմակերպեց Սանսա Ստարկի փախուստը Թագավորական նստավայրից։ Ամուսնանացավ Լիզա Արրենի հետ, որից հետո նետեց նրան լուսնային պատուհանից։ Թիրելների հետ բանակցություններում հաջողության հասնելու պատճառով արժանանում է Հարենհոլլի Լորդի կոչմանը[4]:

Անձնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտողներից մեկը Բեյլիշին անվանել է «Քաղաքական կողմնակալ կոմբիտատոր», մյուսների կարծիքով Բեյլիշն ունի առանձնահատուկ գծեր որոնոք բնորոշ են անձնային խանգարում ունեցող մարդկանց[5]: Ճկույթի կատարած գործերից քիչ չեն այնպիսիք, որոնք ոչ միայն անբարոյական են, այլ նաև քրեական: Բեյլիշը մասնակցել է մի քանի «սառնասիրտ» սպանաությունների: Այդ թվում են իր կնոջ՝ Լիզա Արրենի նետումը Լուսնային պատուհանից, Ճկույթի զոհերից մեկը նաև Էդդարդ Ստարկն էր. Նա ձեռք բերելով Վինթերվելլի լորդի վստահությունը օժանդակում է նրան ձեռբակալելուն, ապա նաև սպանությանը[6]:Թիրիոն Լանիսթերը տեղին է ասել, որ Ճկույթի համար խաբելը նույն բանն է ինչ շնչելը[7]: Ըստ «Beyond the Wall…»-ի հեղինակների Բեյլիշը կարողանում է մանիպուլացնել իր ընկերներին և թշնամիներին, տեղափոխելով նրանց, ինչպես շախմատի ֆիգուրաներ, շախմատային մեծ տախտակի վրա[8]: Ըստ այլ աղբյուրների Ճկույթը Գահերի խաղի միակ կերպարն է որին անհրաժեշտ չէ զորք ունենալ Արծվի բույնին տիրանալու համար[9]:


Էկրանավորման մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գահերի Խաղը հեռուստասերիալում Բեյլիշի դերակատարը իռլանդացի դերասան Էյդան Գիլենն էր: Գիլենին ընտրել էր գրքի հեղինակ Ջորջ Մարտինը:

Առաջին եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես գրքում այնպես էլ հեռուստասերիալում Բեյլիշը հայտնվում է Փոքր Խորհրդի արտահերթ նիստի ժամանակ:

Երկրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկորորդ եթերաշրջանում նա հայտնվում է Ռենլի Բարաթեոնի ճամբարում Քեյթլին Ստարկի հետ, որտեղ ականատես է լինում Ռենլիի սպանությանը: Նա խոսելով Լորես Թիրելի հետ ասում է նրան, որպեսզի նա հեռանա ճամբարից: Բեյլիշը նաև խոսում է Մարգերի Թիրելի հետ, հարցնելով նրան, թե արդյոք նա ցանկանում է թագուհի դառնալ:

Երրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ եթերաշրջանում մանրամասնորեն ցուցադրված է, թե ինչպես է Բեյլիշիշը իմանում Թիրելների ծրագրի մասին: Նա իր մարդկանցից մեկին ուղղարկում է Լորես Թիրելի մոտ զինակրի տեսքով, որն էլ իմանում է Լորեսին և Սանսաին ամուսնացնելու Թիրելների ծրագրի մասին:

Չորրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ եթերաշրջանում նա կազմակերպում է Ջոֆրի Բարաթեոնի և Մերգերի Թիրելի ամուսնությունը, ապա նաև Ջոֆրիի մահը իր իսկ հարսանիքի ժամանակ, օգնում է Սանսա Ստարկին փաղչել Թագավորական Նստավայրից, սպանելով նաև Դոնտոս Հոլլարդին:

Հինգերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգերորդ եթերաշրջանում նա ուղղեկցում է Սանսային դեպի Վինթերվելլ, որպեսզի նրան ամուսնացնի Ռամսի Բոլթոնի հետ: Ճանապարհին նրանց հանդիպում է Բրիենա Տաարտը, որը Սանսային իր ծառայություններն է առաջարկում, սակայն Բեյլիշը նրան մերժում է ասելով, որ Սանսան օգության կարիք չունի: Վինթերֆելլում նա երկար չի մանում և նամակ ստանալով Սերսի Լանիսթերից վերադառնում է Թագավորական նստավայր: Նա Սերսիին հավատացնում է, որ իր զորքերը պատրաստ են ուղղվել դեպի հյուսիս: Սակայն դրանից հետո նա հանդիպում է Լեդի Օլենա Թիրելի հետ, և ասում որ ինքը նրա համար գայթակղիչ առաջարկություն ունի:

Վեցերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեցերորդ եթեթրաշրջանում նա` իր զորքով օգնում է Սանսա Ստարկին և Ջոն Սնոուին գրավել Վինթերվելլը: Վեցերորդ եթերաշրջանի վերջում Սանսա Ստարկին պատմում է իր ծրագրերի մասին(տիրանալ Երկաթյա գահին) և ականատես է լինում Ջոն Սնոուի Հյուսիսի թագավոր ընտրվելուն:

Յոթերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթերորդ եթերաշրջանում նա ցանկանում է սանսաին և Վինտերվելլ վերադարձած Արյա ստարկին իրարից բաժանել, արդյունքում Սանսայի հրամանով սպանվում է Արյա Ստարկի կողմից:


Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի հրապարակածոս Մետ Սթեգսը իր «Փեթիր Բեյլիշը և ողջամտության դիմակը» (անգլ. Petyr Baelish and The Mask of Sanity) հոդվածում կերպարին բնութագրել է հետևյալ կերպ[10].

Ընտանեական կապերը, հավատը և հավատարմությունը կարող են շատ մարդկանց փրկել անգթությունից, սակայն Փեթիր Բեյլիշը՝ «Ճկույթ» մականունով սովորական մարդ չէ: Նա անձնային խանգարում ունի, որն իրեն դարձնում է վախեցնող և ճարպիկ Խաղի մասնակից: Առանց սովորական մարդուն բնորոշ էմոցիոնալ ճեղքերի Բեյլիշն պաշտպանված է այն վտանգներից, որոնցից պաշտպանված չեն Գահերի խաղի այլ հերոսներ: Նրանք ովքեր փորձում են շրջանցել նրան կատարում են նուն սխալները. Նրանք մտածում են, որ Բեյլիշը գործում է նույն կանոններով: — Matt Staggs (et al.). Petyr Baelish and The Mask of Sanity // Beyond the Wall: Exploring George R. R. Martin's a Song of Ice and Fire — С. 141—142 (թարգ. անգլ.)

Չնայած, որ անսկզբունքայնությունն ու դաժանությունը Սառույցի և Կրակի Երգ-ում բնորոշ է շատերին, հոդվածի հեղինակը ուշադրություն է դարձնում Բեյլիշի հանցագործությունների հատուկ բնույթին: Ի տարբերություն գրքի այլ հերոսների բեյլիշը թշնամիների սպանում է միայն իր շահի համար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Excerpt from the Winds of Winter - George R.R. Martin». georgerrmartin.com.
  2. THE CITADEL THE ARCHIVE OF 'A SONG OF ICE AND FIRE' LORE SO SPAKE MARTIN
  3. По мнению М. Стэггса, подобный поступок, как и ухаживание за Кейтилин, объясняется стремлением Бейлиша улучшить свой социальный статус. См.: Matt Staggs. Peter Baelish… — С. 147.
  4. Дмитрий Злотницкий. Играющие в престолы: Великие дома Вестероса (Мир фантастики, № 13 (сентябрь 2004)
  5. Matt Staggs. Petyr Baelish… — С. 143
  6. Matt Staggs. Petyr Baelish… — С. 143—144
  7. Matt Staggs. Petyr Baelish… — С. 146
  8. Matt Staggs. Petyr Baelish… — С. 147
  9. Remy Verhoeve. Re-Reading… — С. 114
  10. Matt Staggs. Petyr Baelish… — С. 141—142