Մասնակից:Roobenstein/Սպունգ Բոբը 3D
Ժանր | կատակերգություն, մուլտֆիլմ, ընտանեկան, արկած, ֆենտեզի |
---|---|
Հիմնված է | Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատիկ |
Ռեժիսոր | Պոլ Թիբիթ |
Սցենարիստ | Ստիվեն Հիլենբերգ, Ջոնաթան Այբել, Գլեն Բերգեր, Պոլ Թիբիթ |
Պրոդյուսեր | Քեյլ Բոյթեր, Նեն Մորալես, Մերի Փերենթ, Ստիվեն Հիլենբերգ |
Երաժշտություն | Ջոն Դեբնի[1] |
Օպերատոր | Ֆիլ Մեյհյու |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Nickelodeon Movies և Paramount Animation |
Դիստրիբյուտոր | UIP Duna |
Տևողություն | 92 րոպե[2] |
Պրիկվել | Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատիկ |
Թվական | 2015 |
Բյուջե | $ 74 մլն[3] |
Շահույթ | $ 325 186 032[3][4] |
«Սպունգ Բոբը 3D» (անգլ.՝ The SpongeBob Movie: Sponge Out of Water) ռեժիսոր Փոլ Տիբիթի «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ» մուլտֆիլմի մոտիվներով ստեղծված երկրորդ լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ: Մուլտֆիլմը համատեղում է իրական դերասանների խաղը՝ համակարգչային անիմացիայի հետ: 2004 թվականին ստեղծված «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ» մուլտֆիլմի շարունակությունն է[5]: Նվիրված է Էռնեստ Բորգնայնի հիշատակին:
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուրգերոբորդ (Անտոնիո Բանդերաս) անունով մի նավաստի, իր ճայերի թիմի հետ, ուղևորվում է Բիկինի օղակակղզի, և կղզիներից մեկից գողանում է կախարդական գիրքը: Այն ինչ գրված էր այդ գրքում իրականության էր վերածվում: Գիրքը ներկայացնում է պատմություն, ըստ որի «Աղբաման» ռեստորանի սեփականատերը՝ Պլանկտոնը (Պարոն Լոուրենս) Բիկինի Բոտոմ ստորջրյա քաղաքում կրկին փորձում է գողանալ իր ոխերիմ թշնամու՝ պարոն Քրաբսին պատկանող «Քրաստի Քրաբս» (Krusty Krab) ռեստորանի ֆիրմային Քրաբսբուրգերների բաղադրատոմսը: Բաղադրատոմսը գողանալու իր պլանը նորից ձախողվում է ի շնորհիվ ռեստորանի խոհարար Սպունգ Բոբի (Թոմ Կեննի) և իր ընկեր Փաթրիկի (Բիլ Ֆագերբաքի), և քանի որ պարոն Քրաբսը սննկացնում է Պլանկտոնին և թողնում նրա մոտ ընդհամենը մեկ ցենտ: Պլանկտոնը այդ մեկ ցենտը տալիս է Քրաբսին: Պարոն Քրաբսը մեկ ցենտանոց մետաղադրամը դնում է գանձարկղի մեջ, որտեղ գտնվում էր նաև Քրաբսբուրգերի բաղադրատոմսը: Մետաղադրամը կեղծ է լինում և հնարավորություն է տալիս Պլանկտոնին թափանցել սեյֆի մեջ: Սպունգ Բոբը բացելով սեյֆը՝ այնտեղ տեսնում է Պլանկտոնին, որն փորձում էր փոփոխել իրական բաղադրատոմսը կեղծ բաղադրատոմսի հետ: Սենյակ է մտնում պարոն Քրաբսը և տեսնում է, թե ինչպես է Սպունգ Բոբը փորձում խլել բաղադրատոմսը Պլանկտոնից, սակայն այն ցնդում է հենց նրանց ձեռքերում: Ամբողջ Քրաբսբուրգերի պաշարները նույնպես անհետանում են, իսկ առանց բաղադրատոմսի Սպունգ Բոբը չի կարող պատրաստել նորերը, քանի որ համաձայն կանոններին, բաղադրատոմսն արգելվում է վերարտադրել, անգամ քնի կամ հալյուցինացիայի ժամանակ:
Քաղաքն մնում է առանց Քրաբսբուրգերների, իսկ Պլանկտոնը փախչում է, պարոն Քրաբսը հորդորում է քաղաքի բնակիչներին, որ բաղադրատոմսը Պլանկտոնն է գողացել, վերջիններիս տրամադրելով Պլանկտոնի դեմ: Միայն Սպունգ Բոբը գիտի, որ իրականում բաղադրատոմսը Պլանկտոնը չի գողացել, և փորձում է քաղաքի բնակիչներին համոզել, որ նա մեղավոր չէ: Սրա համար նրան վտարում են քաղաքից: Պլանկտոնը և Սպունգ Բոբը միանում են, որպեսզի գտնեն բաղադրատոմսի գողին: Նրանք որոշում են ժամանակի մեքենա ստեղծել, որպեսզի գտնեն բաղադրատոմսը մինչ դրա անհետանալը և վերադարձնեն Բիկինի Բոտոմը նախկին վիճակին: Դրա համար հերոսներն օգտագործում են Պլանկտոնի համակարգչային կնոջ՝ Կարենի էներգիան: Ժամանակի մեջ ճանապարհորդելով, Սպունգ Բոբը և Պլանկտոնն անցյալի փոխարեն հայտնվում են ապագայում՝ չորս օր առաջ: Ապագայում նրանք հանդիպում են Փաթրիկին, որն նրանց պատմում է «մեծ քրաբսբուրգերյան սովի» մասին: Նա նաև ասում է, որ միայն ինքն է մնացել Սպունգ Բոբին հավատարիմ, իսկ Բինկի Բոտոմը վերածվել է մի մեծ անապատի: Քաղաքի բնակիչների կողմից հետապնդվող Սպունգ Բոբը և Պլանկտոնը նորից տեղափոխվում են ժամանակի մեջ, և այս անգամ հայտնում են Պղպջակ (Մետյու Բարրի) անունով մի դելֆինի մոտ: Պղպջակն արդեն 10 000 տարի է ինչ պաշտպանում է Երկիր մոլորակը անկանխատեսելի երևույթներից (օրինակ, աստերոիդի ընկնելուց): Պղպջակն խնդրում է նրան փոխարինել որոշ ժամանակում (մինչ ինքը հոգում է իր կարիքները), Սպունգ Բոբը և Պլանկտոնը հետևում են Յուպիտերի և Սատուրնի բախմանը, բայց չեն կարողանում ոչինչ անել, ինչի պատճառով Պղպջակին հեռացնում են աշխատանքից:
Շուտով Սպունգ Բոբին և Պլանկտոնին այնուամենայնիվ հաջողվում է վերադառնալ անցյալ, ճիշտ այն ակնթարթն, երբ անբացատրելիորեն բաղադրատոմսը կորչում է: Բայց Սպունգ Բոբը սխալմամբ վերցնում է կեղծ բաղադրատոմսը վիրավորական գրությամբ պարոն Քրաբսի համար, որը Պլանկտոնը փորձում էր փոխարինել իրականով: Միևնույն ժամանակ Բուրգերոբորդը ստանալով քրաբսբուրգերների բաղադրատոմսը կախարդական գրքի շնորհիվ, լողափին բացում է իր անիվների վրա սննդի կետ, որտեղ վաճառում էր քրաբսբուրգերները: Ճայերից մեկը կախարդական գրքի էջերից մեկը նետում է ծովի մեջ: Էջն ընկնում է Սպունգ Բոբի ընկեր՝ սկյուռ Սենդիի (Քերոլին Լոուրենս) տան վրա: Խենթացած Սենդին ասում է, որ Բիկինի Բոտոմում պոստապոկալիպսիսի պատճառը սենդվիչների աստվածների զայրույթն է, և այն կանգնեցնելու համար պետք է զոհաբերություն անել: Սպունգ Բոբը ժողովրդի բարօրրության համար զոհ է ընտրում իրեն: Բայց վերջին պահին գլխավոր հերոսները զգում են Քրաբսբուրգերների հոտը և կանգնեցնում են զոհաբերությունը, որպեսզի գտնեն քրաբսբուրգերները: Հոտը Սպունգ Բոբին, Սենդիին, պարոն Քրաբսին, Փաթրիկին և Սքվիդվարդին գրեթե հասցնում է ցամաքին, բայց նրանք չեն կարողանում դուրս գալ ջրից: Հանկարծակի հայտնվում է Պղպջակը և շնորհակալություն է հայտնում Սպունգ Բոբին և Պլանկտոնին, քանի որ նրանց շնորհիվ նա հեռացվեց հոգնեցնող աշխատանքից, և նրանց ցամաքում շնչելու հնարավորություն է տալիս: Հերոսները նոր կերպարանքով ուղևորվում են ցամաք, հետևելով քրաբսբուրգերների հոտին:
Հանդիպելով հերոսներին Բուրգերբորդը զարմանում է, որ նրանք շնչում են ցամաքում: Սպունգ Բոբը ասում է նրան, որ նրանք շնչում են ի շնորհիվ պղպջակի: Բուրգերբորդն զարմանում է, քանի որ իր պատմության մեջ Պղպջակը չկար: Այնուհետև Փաթրիքը հարցնում է նրանից, թե ինչով ամեն ինչ կավարտվի, ինչին Բուրգերբորդը պատասխանում է. «Թույլ տվեք մտածեմ, կարծես, Բուրգերբորդը դառնում է անիվների վրա սննդի կետի ամենահարուստ տերն աշխարհում»: Այնուհետև Բուրգերբորդը պատմում է նրանց, որ ինքն էր գողացել գաղտնի բաղադրատոմսը, և դա արել է ի շնորհիվ կախարդական գրքի: Հենց նրա օգնությամբ էլ Բուրգերբորդը Սպունգ Բոբին և ընկերներին ուղարկում է Հավալուսնի կղզի, հույս ունենալով, որ նրանք այնտեղ կմահանան: Հենց նրանք հայտնվում են այնտեղ Սենդին հանում է իր տան վրա ընկած թուղթը: Ութոտնուկ Սքվիդվարդի թանաքի շնորհիվ այդ թղթի վրա գրում է այն մասին, որ նրանք ստանում են սուպերհերոսական ունակություններ և վերադառնում են լողափ: Երբ բոլորն անհետանում են, հայտնվում է Պլանկտոնը, վերցնում է փետուրը և գրում իր «երջանիկ ավարտը»: Միևնույն ժամանակ, անիվների վրա սննդի կետի մոտ հավաքվում է մի մեծ ամբոխը, ցանկանալով գնել Քրաբսբուրգերներ: Ավելի ուշ հայտնվում են Սպունգ Բոբը և իր ընկերները: Հիմա Սպունգ Բոբը կարող է յուրաքանչյուր պահի իր սաղավարտի շնորհիվ օճառային պղպջակներ բաց թողնել, պարոն Քրաբսը վերածվել է ռոբոտի՝ ռեակտիվ շարժիչներով և արձակվող չանչերով, Սքվիդվարը կարողանում է առաջացնել կեղծ ուլտրաձայներ, իր կլարնետի օգնությամբ, իսկ Փաթրիկը պաղպաղակները իրեն ձգելու հնարավորություն է ստանում: Սենդին դառնում է սովորական երկնային սկյուռ: Բուրգերվորդի հետ կռվելու ժամանակ, նրա գիրքը այրվում է: Պարզվում է, որ Պլանկտոնը նույնպես սուպերունակություն ունի: Նա դառնում է մեծ և շատ ուժեղ կանաչ հսկա: Պալնկտոնը հաղթում է Բուրգերբորդին և վերցնում նրանից բաղադրատոմսը, այնուհետև նա նավաստուն ուղղաչկում է Բիկինի օղակակղզի, որտեղ էլ սկիզբ դրվեց այս արկածներին: Չնայած բազմամյա թշնամության Պլանկտոնն այնուամենայնիվ բաղադրատոմսը հանձնում է պարոն Քրաբսին: Բաղադրատոմսը վերադարձնելուց հետո Բիկինի Բոտոմը վերադառնում է իր նախկին կյանքին, իսկ Պլանկտոնը նորից փորձում էգողանալ բաղադրատոմսը: Իսկ միևնույն ժամանակ Բուրգերբորդն իր ճայերի հետ երգ են երգում, բայց չեն հասցնում մինչև վերջ երգել, երբ հայտնվում է Պղպջակը, որն ասում է, որ նա այլևս չի լինի, և սկսվում է ռեփ-մարտը: Մարտը ավարվելուց հետո Բուրգերբորդը իր ճայերի հետ շարունակում է երգել:
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Թոմաս Կեննի | Սպունգ Բոբ |
Բիլ Ֆագերբաքի | Փաթրիկ |
Անտոնիո Բանդերաս | Բուրգերբորդ |
Մետյու Բարրի | Պղպջակ |
Պարոն Լոուրենս | Պլանկտոն |
Քերոլին Լոուրենս | Սենդի |
Քլենսի Բրաուն | պարոն Քրաբս |
Ռոջեր Բամպաս | Սկվիդվարդ |
Մերի Ջո Քեթլեթ | տիկին Պաֆֆ |
Լորի Ալան | Պերլ |
Ջիլ Տելլի | Կարեն |
Փոլ Թիբիթ | Կայլ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «John Debney to Score Ivan Reitman's "Draft Day"». Film Music Reporter. November 25, 2013. Վերցված է December 16, 2013-ին.
- ↑ «THE SPONGEBOB MOVIE: SPONGE OUT OF WATER (U)». British Board of Film Classification. February 2, 2015. Վերցված է February 3, 2015-ին.
- ↑ 3,0 3,1 «The SpongeBob Movie: Sponge Out of Water (2015)». Box Office Mojo. Վերցված է 2015-02-15-ին.
- ↑ «Box Office: 'Spongebob' to Top 'Jupiter Ascending,' 'Seventh Son'». Variety. Վերցված է February 15, 2015-ին.
- ↑ Sneider, Jeff (June 5, 2014). «Paramount Avoids Fifty Shades by Moving Up Spongebob Squarepants Sequel». The Wrap. Վերցված է June 7, 2014-ին.