Մասնակից:Ռուբեն Ավետյան/Ավազարկղ 1
Քենեթ Էրվին Հեգին (անգլ.՝ Kenneth Erwin Hagin, ), ամերիկացի խարիզմատիկ քարոզիչ։ Հաճախ նրան անվանում են «Հավատքի խոսք» շարժման կամ, ինչպես անվանում են ԱՄՆ-ում, «Հավատքի շարժման» հայրը։
Քենեթ Հեգինը ֆորմալ աստվածաբանական կրթություն չի ստացել, սակայն, չնայած դրան, 1970 թվականին Օրալ Ռոբերթսի համալսարանում ստացել է աստվածաբանության դոկտորի աստիճան:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քենեթ Հեգինը ծնվել է Տեխաս նահանգի Մաք-Քիննի քաղաքում՝ Լիլիա Վիոլայի Դրեյք Հեգինի և Ջես Հեգինի ընտանիքում: Ամուսնացած էր Օրետա Ռուկերի հետ։ Ամուսնական զույգն ունեցել է երկու երեխա՝ Քենեթ Վեյն Հեգինին, որն այս պահին «Ռեմա» բիբլիական եկեղեցու հովիվն է և «Kenneth Hagin Ministries» կազմակերպության նախագահը, և դուստրը՝ Պատրիցիա Հարիսոնը, որը Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում գտնվող «Harrison House» հրատարակչատան սեփականատերն է:
Մանկության տարիներին, նա ծանր հիվանդ էր՝ ուներ սրտի բնածին արատ և լեյկեմիա[1]։ Հեգինի խոսքով՝ 1933 թվականին նրան այցելեց Հիսուս Քրիստոսը և բժշկեց հիվանդությունից։ 1937 թվականին, Սուրբ Հոգով մկրտվելով, Հեգինը բապտիզմից տեղափոխվեց հիսունական՝ դառնալով «Աստծո ասամբլեայի» ասոցիացիայի անդամ[1]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հեգինը մասնակցել է տարբեր «Բուժման ծառայությունների»։ [2]1949 թվականին ինքնուրույն գործունեություն է սկսել որպես Աստվածաշնչի մեկնիչ։ [1]1961 թվականին ստանձնել է «Համաշխարհային ավետարանչություն» առաքելությունը. 1974 թվականին որդու՝ Քենեթ Հեգին կրտսերի հետ՝ Օկլահոմա նահանգում հիմնել է բիբլիական «Ռեմա» դպրոցը (Rhema Bible Training Center), [2], в 1974 году вместе с сыном Кеннетом Хейгином-младшим — библейскую школу «Рэма» (Rhema Bible Training Center) в штате Оклахома, г. Брокен-Эрроу[1]իսկ 1970-ական թվականների վերջին ընդունել է Հավատքի եկեղեցիների կոնվենցիան (Convention for Faith churches)։[2]
Իր կյանքի վերջին տարիներին Քենեթ Հեգինը նկատել է, որ նրա որոշ աշակերտներ և «Հավատքի շարժման» հետևորդներ, ինչպիսիք են Քենեթ Քոուփլենդը, Ջերի Սավելը, Ջեսսի Դյուպլանտիսը, Կրեֆլո դոլարը, Մակ Համոնդը, Լերոյ Թոմփսոնը և շատ ուրիշներ զգալի շեղումներ թույլ են տվել իր ծառայություններում: Հեգինը մոտավորապես 1999 թվականի վերջին և 2000 թվականի սկզբին հրավիրեց նրանց բոլորին հատուկ ժողովի Թալսաում, Օխլահոմա: Նրանցից մեկը՝ Լերոյ Թոմփսոնը, կտրականապես հրաժարվել է ներակայանալ հանդիպմանը։ Այս հանդիպման ժամանակ Հեգինը քննադատության ենթարկեց բոլոր նրանց՝ հարստությանը պաշտելու և հաջողության հասնելու աստվածաշնչյան հայացքը վարկաբեկելու համար: Որպես նվեր Հեգինը նրանց ներկայացրեց իր «Միդաս թագավորի հպումը» գիրքը, որտեղ նա արտացոլել է հաջողության վարդապետությունը, ինչպես նաև այն, որ ցանկացած աստվածաշնչյան ճշմարտություն կարելի է հասցնել ծայրահեղության։ Գրքի նախաբանում Հեգինը գրել է․
«Բարգավաճման» այն քարոզիչները, ովքեր ականջ չեն դրել նրա նախազգուշացումներին և չեն փոխել աստվածաշնչյան հաջողության հասնելու վերաբերյալ իրենց ծայրահեղ, երբեմն նույնիսկ ծայրահեղական հայացքները, ավելի ուշ բախվել են լուրջ խնդիրների, որոնք առաջացրել են ԶԼՄ-ների քննադատությունը և դրան հաջորդած հասարակական բացասական կարծիքների և Սենատի կոմիտեի հետաքննություններին։ Այդ մասին հայտնել է նաև Քենեթ Քոուփլենդի ծառայության նախկին գործընկեր Ռիչ Վերմիլիոնը։[3].
Քեննեթ Հեգինը բազմաթիվ գրքերի հեղինակ է, ինչպիսիք են՝ «Ես հավատում եմ տեսիլքներին», «Ինչպես առաջնորդվել Աստծո Հոգով», «Հոգևոր աճի հիմունքները», «Բժշկումը Աստվածաշնչում», «Հաղթական եկեղեցին», «Հավատացյալի իշխանությունը», «Միդաս թագավորի հպումը»։[4].
Հեգինը մահացել է 2003 թվականի սեպտեմբերին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 The new international dictionary of Pentecostal and charismatic movements. — Michigan, 2003. — р. 687
- ↑ 2,0 2,1 2,2 Coleman S. The Globalization of Charismatic Christianity. Spreading of gospel of prosperity. Cambridge University Press 2000 — р.29—31
- ↑ Рич Вермиллион — Кеннет Хейгин сделал выговор своим ученикам
- ↑ «Прикосновение царя Мидаса»