Մասնակից:Չալիկյան Քրիստինա/Սևագրություն 4
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան Caucasus Research Resource Center-Armenia | |
---|---|
Ընկերության տեսակ | հետազոտական կենտրոն |
Հիմնադրված է | 2003 թվական |
Վայր | Տիգրան Մեծի 47/1, Երևան, ՀՀ |
Երկիր | Հայաստան |
Կայք | crrc.am |
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան (ՀՌԿԿ-Հայաստան), հայաստանյան սոցիոլոգիական հետազոտական կենտրոն, որը գործում է Երևանում[1]: Հիմնադրվել է 2003 թվականին՝ որպես ՀՌԿԿ ցանցի մաս[2]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը հիմնադրվել է 2003 թվականին՝ միաժամանակ գրասենյակներ բացելով Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում[3]։ Նույն թվականին էլ հիմնադրվել է ՀՌԿԿ-Հայաստանը՝ որպես ՀՌԿԿ ցանցի մաս: Կազմակերպությանը սկզբնական շրջանում ֆինանսավորել են Նյու Յորքի Քարնեգի ընկերակցությունը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Երևանի պետական համալսարանը։ ՀՌԿԿ-Հայաստանը նպատակ ունի Հարավային Կովկասում նպաստել հասարակագիտական հետազոտությունների անցկացմանը և հանրային քաղաքականության վերլուծությանը[4]։ Ընդ որում, իրականացվող հարցումներն ու հետազոտությունները պարբերաբար ներառում են հարավկովկասյան երեք հանրապետությունների տարածքները[5]։
2013 թվականից ՀՌԿԿ-Հայաստանը գործում է որպես անկախ կառույց: Կառույցի շահառուներն են հասարակագիտության ոլորտում տեղական և միջազգային հետազոտողները, ակադեմիական շրջանակների, ինչպես նաև հասարակական, մասնավոր և պետական սեկտորների ներկայացուցիչները[1][6]:
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր գործունեության շրջանակներում հետազոտական կենտրոնն իրականացնում է տվյալների հավաքագրում և վերլուծություն, քանակական և որակական հետազոտություններ, մեթոդաբանական և կողմնորոշիչ դասընթացների անցկացում, դրամաշնորհների և հետազոտական այլ ռեսուրսների տրամադրում[1]:
Կազմակերպությունը 2004 թվականից սկսած իրականացնում է «Կովկասյան բարոմետր» ամենամյա հանրային հարցումը[4]։ Ընդ որում, «Կովկասյան բարոմետր»-ը տվյալների հավաքագրման խոշորագույն նախաձեռնությունն է տարածաշրջանում, որն ուսումնասիրում է Հարավային Կովկասում սոցիալ-տնտեսական խնդիրներն ու առկա քաղաքական իրադրությունը[7][8]։
Կազմակերպությունն իրականացնում է հետազոտական ծրագրեր Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), ՏՀԶԿ-ի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), «Դելոյթ Արմենիա»-ի («DTTL»), Շվեցարակովկասյան ակադեմիական ցանցի (ASCN) և այլ կազմակերպությունների հետ միասին: Կազմակերպությունը ծրագրեր է իրականացնում նաև տեղական կազմակերպությունների և պետական մարմինների հետ, այդ թվում՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամի[9], ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության[10], ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:
Կազմակերպության գրադարանը կազմված է հասարակագիտական ավելի քան 2000 ժամանակակից հրապարակումներից[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Մեր մասին». CRRC. Վերցված է 2024-04-23-ին.
- ↑ «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամ». onthinktanks.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-04-23-ին.
- ↑ «Caucasusbarometer.org | Առցանց Տվյալների Վերլուծություն». caucasusbarometer.org (ամհարերեն). Վերցված է 2024-04-23-ին.
- ↑ 4,0 4,1 ԴեՊո, ՀԿ. «ՀԿ ԴեՊո :: Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն». ՀԿ ԴեՊո (անգլերեն). Վերցված է 2024-04-23-ին.
- ↑ «ՀՌԿԿ-ն հարցումներ է անցկացրել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի շուրջ 6 հազար տնային տնտեսություններում». armenpress.am. Վերցված է 2024-04-23-ին.
- ↑ «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան (ՀՌԿԿ)». Mediainitiatives. Վերցված է 2024-04-23-ին.
- ↑ «Caucasusbarometer.org | Առցանց Տվյալների Վերլուծություն». caucasusbarometer.org (ամհարերեն). Վերցված է 2024-04-23-ին.
- ↑ «Բարոմետր». CRRC. Վերցված է 2024-04-23-ին.
- ↑ «Ով ինչին է ուշադրություն դարձնում (ՀՌԿԿ զեկույցի պրեզենտացիան) | EPF». epfarmenia.am. Վերցված է 2024-04-23-ին.
- ↑ «ՀՌԿԿ - Միգրացիա և հմտություններ. Հայաստանի ազգային զեկույց». migration.am. Վերցված է 2024-04-23-ին.
Ընթերցե՛ք «ՀՌԿԿ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |