Մասնակից:Նյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյան/Ավազարկղ

Էմմա Աշոտի Սաղաթելյան () հայ գիտնական, երկրաբանական գիտությունների դոկտոր, ՀԱՊՀ պատվավոր պրոֆեսոր[1], լրագրող, հեռուստահաղորդավար, Հայաստանի հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանի տատը , երկրաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանի մայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Սաղաթելյանը ծնվել է 1929 թվականի ապրիլի 4-ին։ Ավարտել է Մայակովսկու անվան դպրոցը և ընդունվել է Երևանի պետական համալսարան, որն էլ ավարտել է գերազանցությամբ։ Հետագայում դարձել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտ։ 1958 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ միներալոգիական թեմայով, իսկ 1974 թվականին ստացել երկրաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[2]։

Դեռևս 1970-ական թվականներից լայն լուսաբանվել է նրա գիտական գործունեությունը միջազգային մամուլում և գիտական պարբերականներում: Իսկ 1978 թվականնին Քեմբրիջի համալսարանի «Ով ով է։ Աշխարհի կանայք» կենսագրական բառարանում հրապարակվել է Էմմա Սաղաթելյան կենսագրությունը։ Էմմա Սաղաթելյանը երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի Լեռնային ֆակուլտետի Միներալոգիայի ամբիոնը։ Մանկավարժական գործունեության մի քանի տասնամյակների ընթացքում նա կրթել է երկրաբան գիտնականների մի քանի սերունդներ։

Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 75-ամյակի հուշամեդալով։

Կյանքից հեռացել է 2021 թվականի ապրիլի 26-ին։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Սաղաթելյանը հեղինակել է ավելի քան 80 գիտական հոդված, եղել է մեկ մենագրության հեղինակ և երեք գրքի համահեղինակ։ Իր ղեկավարած գիտական խմբի հետ բացահայտել է Երկրի էներգոակտիվ ցանցավոր կառույցների (Հարթմանի ցանց) երկրաբանական և երկրատիեզերական նշանակությունը։ Նրա մեծ ճանաչում ստացած երկրորդ աշխատությունը Սպիտակի երկրաշարժի նյութի հիման վրա ռադիացիոն վտանգի սեյսմիկ գործոնի ուսումնասիրությունն էր։ Դեռևս 1964 թվականին, Էմմա Սաղաթելյանը առաջ է բերել Հայաստանի հրաքարային (պիրիտային) հանքավայրերի ձևավորման նոր կոնցեպտը, որը սկզբում մերժվել է խորհրդային գիտնականների կողմից, բայց տասը տարի անց՝ Սվերդլովսկում կայացած համամիութենական գիտաժողովի ժամանակ հաստատվել։

Էմմա Սաղաթելյանի դոկտորական ատենախոսության («Հայաստանի պիրիտային հանքավայրերի ձևավորման պայմանները») մեծ մասը այնուհետև տեղ է գտել «ԽՍՀՄ պիրիտային հանքավայրերը» գրքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ» (PDF).
  2. «Կյանքից հեռացել է անվանի գիտնական Էմմա Սաղաթելյանը». www.tert.am. Վերցված է 2021-05-28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]