Մասնակից:ՆինաԱզատյան359/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանրապատումներ
Ենթավերնագիր«Երգիծական մանրապատումներ»
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Ստեղծման տարեթիվ1893-1894
ՎիքիդարանՆինաԱզատյան359/Ավազարկղ5

«Երգիծական մանրապատումներ», Հովհաննես Թումանյանի անավարտ շարքերից, որում ծաղրում է ժամանակի մշակութային կյանքը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի երրորդ հատորում: Ինքնագրի էջերում պահպանվել է «Տարազ» շաբաթաթերթի խմբագիր Տիգրան Նազարյանի մակագրությունը: Դրանից երևում է, որ խմբագիրը մտադիր էր 1894 թվականին տպագրել շարքը իր շաբաթաթերթում: Նույն թվականին լրանում էր նաև «Նոր դար» թերթի տասնամյակը: Թումանյանը անդրադարձել է դրան ծաղրանքով: Բացի այդ շարքում տեղ է գտել «Մուրճ»-ի խմբագիր Ավետիք Արասխանյանի և հրատարակիչ Փիլիպոս Վարդազարյանի միչև ծագած վեճն ու պառակտումը 1893 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Պարզ է դառնում, որ երկը գրվել է 1893 թվականի վերջերին (դեկտեմբերին) կամ 1894 թվականի սկզբներին (հունվարին)։ «Ճեմարանն ավարտողներին» մանրապատումի տարբերակը թյուրիմացաբար, որպես նամակ, տպագրվել է նաև «Գրական թերթ»-ում[1]:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղկացած է ութ մանրապատումներից՝

  • «Երգիծական մանրապատումներ»,
  • «Կարելի է, թե չէ»,
  • «Ճեմարանն ավարտողներին»,
  • «Հայոց գրողներին»,
  • «Անմիություն կամ որն է խենթ»,
  • «Դարձյալ կռիվ կամ տեսուչն է մեծ, թե սանահայրը»,
  • «Թատրոնումն էլ կռիվ»,
  • «Էջմիածին էլ են կռվում»:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երգիծական մանրապատումներ» առաջնահատվածում ինքնահեգնանքի միջոցով հեգնում է բոլոր թերթերի խմբագիրներին, ովքեր թերթ են թողարկում միայն իրենց պատկերը «Տարազ»-ում տպելու համար: Թերթ է բացում նաև ինքը՝ անունը դնելով «Նոր տարի»:

Թումանյանը հակադրվում է քաղքենիական-տիրացուական հակամարտությանը, որը արտահայտվում էր «Նոր դար» թերթում[2]: «Կարելի է, թե չէ» մանրապատումի մեջ ծաղրում է «Նոր դար»-ին ու նրա հետևորդներին: Հետևորդներն իբրև շփոթում են «Նոր տարի»-ն «Նոր դար»-ի հետ և սկսում թվարկել նրա արժանիքները, որ նրանք առաքելական եկեղեցին քանդողների հետ են կռվել, կանանց իրավունքներն են պաշտպանել, քաղցած ու մերկ շարունակել են իրենց գործը: Բայց հանկարծ մտնում է ոստիկանը և ցանկանում ձերբակալել Թումանյանին՝ իբրև «Նոր դար»-ի խմբագիր՝ կրկին շփոթմամբ:

«Ճեմարանն ավարտողներին» մասում խոսում է Բարեգործական ընկերության մասին, որը մերժում էր ցանկացած բարի գործի դիմում, եթե չկա նրա մեջ աստված բառը:

«Հայոց գրողներին» հատվածում դիմում է հենց հայ գրողներին ու պատճառաբանում, թե ինչու ապահովության ֆոդը չի գործի. «Մուրճ»–ի եղանակները խառնվելու պատճառով: «Անմիություն կամ որն է խենթ»-ում պարզաբանում է կատարվածը: Հրատարակիչը առանց որևէ իրավունքի աշխատավարձ էր տալիս աշխատակիցներին:

«Դարձյալ կռիվ կամ տեսուչն է մեծ, թե սանահայրը» մանրապատումի մեջ անդրադարձել է Ներսիսյան դպրոցում տեսուչի ու տեսուչի օգնականի կռվին: Տեսուչ Կոստանյանը, ցանկանում էր դուրս վռնդել իր օգնականին՝ Մանդինյանին: Սակայն պարզվում է, որ վերջինս հինգ հոգաբարձուի սանահայր է: Ի սեր իր պաշտոնի Կոստանյանն է ներողություն խնդրում իր օգնականից:

«Թատրոնումն էլ կռիվ» մանրապատումում Պեննեմեճյանը սուտ հրաժարական էր տվել թատրոնից, որ կոմիտեն խնդրի նրան ետ վերադառնալու համար, որը սակայն չէր եղել:

«Էջմիածին էլ են կռվում» հատվածում Աղայանցին անվանում է ժողովրդի սիրելի «Քյոռօղլի», ով սակայն գնացել է Էջմիածին[1] (Ղազարոս Աղայանը ինքն իրեն անվանում էր Քյոռօղլի[3]):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/813 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2024-03-17-ին.
  2. Մկրյան, Մկրտիչ (1981). «Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը». «Սովետական գրող» հրատարակչություն. էջ 324.
  3. «bookreader demo». serials.flib.sci.am. Վերցված է 2024-03-18-ին.