Մասնակից:Նելլի Թումանյան/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռալֆ Էլմեր Քլարկսոն

Ռալֆ Էլմեր Քլարկսոն (), ամերիկացի նկարիչ, որը հիմնականում հայտնի էր Չիկագոյի և նրա շրջակայքում գտնվող հասարակական գործիչների դիմանկարներով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը շոտլանդական ծագմամբ կառք պատրաստող էր: Ռալֆը գեղարվեստական ուսումն սկսել է 1881 թվականին Բոստոնի Գեղարվեստի թանգարանի նոր դպրոցում՝ Ֆրեդերիք Քրոնոնշիլդի մոտ։ Դրան հաջորդել են Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում Ժյուլ Լեֆևրի և Գուստավ Բուլանժեի ղեկավարությամբ դասընթացները: Նրա առաջին ցուցահանդեսը կայացել է 1887 թվականին Փարիզյան սալոնում[1]։

Հայուհի Նվարդ Ձերոնը

Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո նա բնակվում էր Կոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդ քաղաքում։ Ամուսնացել է դատավոր Դեյվիթ Ս․ Կալհունի դստեր՝ Ֆրենսիս Կալհունի հետ (1827-1911)։ Կարճ ժամանակ անց նրանք տեղափոխվել են Նյու Յորք, որտեղ Ռալֆը ներգրավվել է Դիզայնի ազգային ակադեմիայի ցուցահանդեսում: 1892-1895 թվականներին նա ճանապարհորդել և նկարել է Եվրոպայում, Վիլյամ Չեյզի հետ այցելել է նաև Պրադոյի թանգարան։ Վերադառնալուց հետո որոշել է իր դիմանկարչական մեծ հնարավորությունների շնորհիվ հիմնել իր ստուդիաները Չիկագոյում:

Ալբերտ Մայքելսոնի դիմանկարը

Երեք տարի անց դարձել է Միչիգանի պողոտայում (նախկինում՝ Studebaker Carriage Shop) նոր վերանորոգված կերպարվեստի շենքի առաջին բնակիչներից մեկը[1]։ Շուտով հայտնվել է գեղարվեստական ​​խմբի կենտրոնում, որում ընդգրկված էին Չարլզ Ֆրենսիս Բրաունը (1859-1920), Օլիվեր Դեննեթ Գրովերը և Լորադո Թաֆթը, որոնց նա աջակցել է Չիկագոյի փաստաբան Ուոլաս Հեքմանի կողմից տրամադրված գույքի վրա ստեղծել «Eagle's Nest Art Colony» (1851-1927):

1909 թվականին դարձել է «Cliff Dwellers Club»-ի առաջին անդամներից մեկը: Հաջորդ տարի դարձել է Ազգային ակադեմիայի դոցենտ: Նա նաև դասավանդել է Չիկագոյի արվեստի ինստիտուտում: Քլարկսոնը Լուիզիանայի համաշխարհային ցուցահանդեսի և Պանամա-Խաղաղօվկիանոսյան միջազգային ցուցահանդեսի ժյուրիի անդամ էր[2]: 1921 թվականին «Արվեստ և հնագիտություն» ամսագրի համար ստեղծել է Չիկագոյի նկարիչների առաջին պատմությունը[1]։

Ստեղծել է դիմանկարների մեծ հավաքածու՝ ֆիզիկոս Ալբերտ Մայքելսոնը, Իլինոյսի մի քանի կառավարիչներ, այդ թվում՝ Ջոն Պիթեր Ալթգելդը և պատերազմի քարտուղար Ջակոբ Մ․ Դիքինսոնը, որը ցուցադրվել է Պենտագոնում, և Վիլիամ Ջենինգս Բրիանը, որոնք հատուկ նկարվել են Բրայանի խնդրանքով: Չիկագոյի համալսարանի դասախոսները երբեմն նրան անվանում էին իրենց «դատարանի նկարիչ»։

Համաձայն իրավական համաձայնագրի՝ «Eagle's Nest would»-ի վարձակալության ժամկետը պետք է ավարտվեր վերջին անդամի մահից հետո։ Քլարկսոնը հենց այդ անդամն էր: Նա մահացել է Ֆլորիդայում՝ արձակուրդի ժամանակ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Biography @ the Schwartz Collection,
  2. 2,0 2,1 Biography @ AskArt

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]