Մասնակից:Նարե Անթառանյան/Ավազարկղեվրատեսիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

"Snap" երգ հայ երգչուհի Ռոզա Լինի կողմից: Երգը պաշտոնապես թողարկվել է 2022 թվականի մարտի 19-ին բոլոր հարթակներում։[1] Երգը ներկայացվելու է Իտալիայի Թուրին քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին։ Այն ընտրվել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության (AMPTV) կողմից՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան հեռարձակողի կողմից:[2]

Հրապարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը պաշտոնապես հրապարարակվել է 2022 թվականի մարտի 19-ին, սակայն ամբողջական հրապարակումից մեկ շաբաթ առաջ երգի փոքր հատվածը հրապարակվել էր։[3]

Eurovision Song Contest[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը օգտագործել է փակ ընտրություն՝ իր ներկայացուցիչին ընտրելու համար։ Ըստ տեղեկությունների մասնակիցներն էին՝ Աթենա Մանուկյանը, Սարո Գևորգյանը, Կամիլ Շոուն և Ռոզա Լինը։[4][5] Այնուամենայնիվ 2022 թվականի փետրվարի 15-ին AMPTV-ն հերքել է այն պնդումները, որ Լինն արդեն ընտրվել է, նշելով, որ դեռ որոշում չի կայացվել, և հայտարարությունը կգա մարտին:[6] Մարտի 4-ին հայկական մի քանի լրատվամիջոցներում տեղեկություններ էր տարածվել, որ Հայաստանը ներկայացնելու համար պայքարում են երկու երգիչներ՝ Ռոզա Լինն ու Սարո Գևորգյանը։ [7]

2022 թվականի մարտի 11-ին հայտարարվել է Ռոզա Լինը՝ որպես ընտրված մասնակից։[8]

Եվրատեսիլում [խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Եվրատեսիլի կանոնների բոլոր երկրները, բացառությամբ ընդունող երկրի և «Մեծ հնգյակի» (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա և Միացյալ Թագավորություն) պետք է որակավորվեն երկու կիսաեզրափակիչներից մեկում, որպեսզի մրցեն: Վերջում լավագույն երկրների տասնյակը յուրաքանչյուր կիսաեզրափակիչից անցնում է եզրափակիչ: Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) մրցակից երկրները բաժանել է վեց տարբեր զամբյուղների՝ հիմնվելով նախորդ մրցույթների քվեարկության ձևերի վրա, իսկ քվեարկության բարենպաստ պատմություն ունեցող երկրները դրվել են նույն զամբյուղի մեջ: 2022 թվականի հունվարի 25-ին տեղի է ունեցել բաշխման վիճակահանություն, որի արդյունքում յուրաքանչյուր երկիր հայտնվել է երկու կիսաեզրափակիչներից մեկում, ինչպես նաև շոուի որ մասում նրանք հանդես կգան:

Հայաստանը մտել է առաջին կիսաեզրափակիչ, որը անցկացվելու է 2022 թվականի մայիսի 10-ին և նախատեսվում է ելույթ ունենալ շոուի երկրորդ կեսին։[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Armenia: Rosa Linn releases "Snap" for Eurovision 2022». Eurovisionworld (բրիտանական անգլերեն). 2022-03-19. Վերցված է 2022-03-19-ին.
  2. «Armenia has picked Rosa Linn for Eurovision 2022». Eurovisionworld (բրիտանական անգլերեն). 2022-03-11. Վերցված է 2022-03-19-ին.
  3. «🇦🇲 Snap: Has the Armenian entry leaked?». OIKOTIMES (ամերիկյան անգլերեն). 2022-03-12. Վերցված է 2022-03-19-ին.
  4. Avagyan, Alen (2022-02-14). «Հայտնի է «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցչի անունը». Hraparak. Վերցված է 2022-02-14-ին.
  5. Mamikonyan, Stepan (2022-01-25). «Armenia: Here's some exclusive information about the internal selection!». Eurovision Fun. Վերցված է 2022-02-05-ին.
  6. Granger, Anthony (2022-02-15). «🇦🇲 Armenia: AMPTV Confirms Decision Yet To Be Made On Eurovision 2022 Representative». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022-03-11-ին.
  7. Granger, Anthony (2022-03-04). «🇦🇲 Armenia: Two Singers Reportedly in Contention For Eurovision 2022». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022-03-11-ին.
  8. ««Եվրատեսիլ 2022» մրցույթում Հայաստանը կներկայացնի Ռոզա Լինը» [Armenia will be represented by Rosa Linn in Eurovision 2022]. eurovision.am. AMPTV. Վերցված է 2022-03-11-ին.
  9. «Eurovision 2022: Which Semi-Final is your country performing in? 🇮🇹». Eurovision.tv. EBU. 2022-01-25. Վերցված է 2022-01-25-ին.

Կաղապար:Armenia in the Eurovision Song ContestԿաղապար:Eurovision Song Contest 2022