Jump to content

Մասնակից:Նանե Մայիլյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիկ Աբրահամյան
26
ԾննդավայրՀադրութ, ԱՀ
Մահվան վայրՀերհեր, Մարտունի, ԱՀ
ԳերեզմանԵռաբլուր
Ծառայության տարիներ2012-2020
Կոչումլեյտենանտ

Էրիիկ Արմենի Աբրահամյան (ապրիլի 28, 1994թ., Հադրութ, ԱՀ – հոկտեմբերի 27, Մարտունու շրջանի Հերհեր գյուղի մոտակայքում) Արցախյան երկրորդ պատերազմի ազատամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկ Աբրահամյանը ծնվել է 1994 թվականին ԼՂՀ Հադրութ քաղաքում:

2000-2012 թվականին սովորել է Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում:

2015 թվականին հեռակա ավարտել է Արցախի պետական համալսարանի «Իրավագիտություն» ֆակուլտետը:

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին դպրոցն ավարտելուց անմիջապես հետո զորակոչվել է Արցախի Հանրապետության զինված ուժեր: Ծառայել է 4-րդ պաշտպանական շրջանում:

2014 թվականին զորացրվելուց հետո ծառայության է անցել ՀՀ սահմանապահ զորքերում, որտեղ ծառայել է 4 տարի:

2019 թվականի դեկտեմբեր ամսից անցել է ծառայության ՊԲ շարքերում՝ որպես վերանորոգման վաշտի դասակի հրամանատար:

2020 թվականի մարտ ամսից մինչև հուլիս ամիսը ՀՀ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում մասնակցել է վեցամյա պայական դասընթացների:

2020 թվականի հոկտեմբերին շնորհվել է լեյտենանտի կոչում և նշանակվել ռեակտիվ հրետանային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար:

Պատերազմի առաջին օրվանից մինչև հոկտեմբերի 27-ը՝ զոհվելու օրը: Ժամկետային զինծառայողներին խնայելով՝ մեքենաներով հրետանային արկեր տեղափոխելիս ինքը անձամբ ուղեկցում էր նրանց: Մեխակավանի (Ջաբրայիլ) մատույցներում մի խումբ զինվորների հանելով շրջափակումից՝ փրկել է նրանց կյանքը:

2020 թվականի հոկտեմբերի 27-ին Մարտունու շրջանի Հերհեր գյուղի մոտակայքում ԱԹՍ-ի հարվածից: Հայրենիքի նվիրյալը հանգչում է Եռաբլուրում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էրիկ Աբրահմյանի մասին պամող տեսանյութ [1]