Jump to content

Մասնակից:Նանե Ասրյան/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ողջույն, ես արջուկ Յոգին եմ» (անգլ.՝ Hey There, It’s Yogi Bear!), 1964 թվականի ամերիկյան լիամետրաժ մուլտֆիլմ, նկարահանվել է 1961 թվականին թողարկված «Արջուկ Յոգի» մուլտսերիալի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյնջեր Սմիթը Յոգի արջին Ելոուսթոուն այգուց ուղարկում է Սան Դիեգոյի կենդանաբանական այգի, քանի որ հոգնել էր այցելուների կազմակերպած պիկնիկների ժամանակ Յոգիի գործած չարաճճիություններից։ Բայց Յոգին կարողանում է Եգիպտացորենի Պուդինգ անունով արջին համոզել փոխանակել «տոմսերը», և շատ չանցած՝ հայտնվում է ազատության մեջ՝ Կալիֆոռնիաում, ապա վերադառնում այգի։

Միևնույն ժամանակ նրա ընկերուհի Սինդին, չիմանալով, որ Յոգին կարողացել է հիմարեցնել բոլորին, գնում է նրա մոտ՝ Սան Դիեգո։ Ճանապարհին կրկեսի սեփականատերը առևանգում է նրան։ Իմանալով այդ մասին՝ Յոգին և Բու-Բուն փախչում են Ելոուսթոուն պարկից և Սինդիին փրկելու նպատակով ճանապարհորդում ամբողջ երկրով։

Դերերի հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դոուզ Բատլեր - արջուկ Յոգի
  • Դոն Մեսիք - Բու-Բու/Ռեյնջեր Սմիթ
  • Մել Բլանք - Գրիֆթեր Չիզլինգ
  • Ջեյմս Դարրեն - երգիչ
  • Բիլ Լի - Յոգի արջի երգերի կատարող
  • Էրնի Նյուտոն - Բու-Բու-ի երգերի կատարող
  • Ջեյմս Օ'Մալլի - Սնիվլի
  • Հել Սմիթ - Եգիպտացորենի Պուդինգ
  • Ռոբին Ուորդ - Սինդիի երգերի կատարող

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականի մայիսի 27-ին «Variety» ամսագիրը մուլտֆիլմի մասին դրական կարծիք հրատարակեց․

…Գեղարվեստորեն ավարտուն է բոլոր առումներով… սցենարը մի փոքր բազմախոս է, սակայն երգերը հաճելի են, թեպետ շատ նրբաճաշակ չեն… լայն էկրաններին լիամետրաժ մուլտֆիլմերի սղության պայմաններում այս ֆիլմը հաջողության կհասնի[1]։

Պրեմիերայի ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոգի արջը այլ մուլտֆիլմերում և շոուներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1958 - 1962 - «Հաքլբերրի շան շոուն» (անգլ.՝ The Huckleberry Hound Show)
  • 1961 - «Արջուկ Յոգիի շոուն» (անգլ.՝ The Yogi Bear Show)
  • 1972 - (անգլ.՝ Yogi's Ark Lark)
  • 1973 - «Յոգի արջի հրոսակախումբը» (անգլ.՝ Yogi's Gang)
  • 1978 - «Յոգի արջի տիեզերական մրցավազքը» (անգլ.՝ Yogi's Space Race)
  • 1978 - «Հաննա-Բարբերա. Բոլոր աստղերը սառույցի վրա» (անգլ.՝ Hanna-Barbera's All-Star Comedy Ice Revue)
  • 1978 - 1979 - (անգլ.՝ Galaxy Goof-Ups)
  • 1979 - «Կասպերի առաջին Սուրբ Ծնունդը» (անգլ.՝ Casper's First Christmas)
  • 1980 - «Յոգի արջի առաջին Սուրբ Ծնունդը» (անգլ.՝ Yogi's First Christmas)
  • 1982 - «Յոգի արջը և բոլոր աստղերը. Սուրբծննդյան չարաճճիություններ» (անգլ.՝ Yogi Bear's All Star Comedy Christmas Cape)
  • 1985 - 1986 - «Գանձեր որոնողները» (անգլ.՝ Yogi's Treasure Hunt)
  • 1987 - «Յոգի արջի մեծ փախուստը» (անգլ.՝ Yogi's Great Escape)
  • 1987 - «Յոգի արջը և «Զուգված սագ»-ի մոգական թռիչքը» (անգլ.՝ Yogi Bear and the Magical Flight of the Spruce Goose)
  • 1988 - «Յոգի արջի նոր շոուն» (անգլ.՝ The New Yogi Bear Show)
  • 1988 - «Յոգի արջը և տիեզերական արջերի ներխուժումը» (անգլ.՝ Yogi and the Invasion of the Space Bears)
  • 1988 - «Լավը, Վատը և շուն Հաքլբերրին» (անգլ.՝ The Good, the Bad, and Huckleberry Hound)
  • 1989 - «Հաննա-Բարբերա - 50 տարեկան․ Տոն Յաբբա-Դաբբա-Դու ոճով!» (անգլ.՝ Hanna-Barbera's 50th: A Yabba Dabba Doo Celebration)
  • 1990 - 1991 - «Ցատկ, Ճռնչյուն և Գլանափաթեթ» (անգլ.՝ Wake, Rattle, and Roll)
  • 1991 - 1992 - «Յո-Յոգի!» (անգլ.՝ Yo Yogi!)
  • 1994 - «Զատկային Յոգի արջը» (անգլ.՝ Yogi the Easter Bear)
  • 1994 - «Սկուբի-Դուն և Շեհերեզադեի գիշերները» (անգլ.՝ Scooby-Doo in Arabian Nights)
  • 2010 - «Յոգի արջը» (անգլ.՝ Yogi Bear)

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմը «Hanna-Barbera Production» ընկերության արտադրած առաջին մուլտֆիլմն է մեծ էկրաններին ցուցադրելու համար։ Այն նաև աշխարհում առաջին լիամետրաժ մուլտֆիլմն է՝ նկարահանված մուլտսերիալի հիման վրա[3][4]։
  • 2008 թվականի դեկտեմբերի 2-ին մուլտֆիլմը վաճառքի է հանվել DVD տարբերակով[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Hey There, It's Yogi Bear (film review)". Variety, 27 мая 1964
  2. IMDB - releaseinfo
  3. Beck, Jerry (2005). The Animated Movie Guide. Chicago: (անգլերեն). էջ 113. ISBN 1-55652-591-5.
  4. Heitmueller, Karl (2007-04-10). «Rewind: Will Big-Screen 'Aqua Teen' Be Next 'South Park' - Or 'Scooby-Doo'?». MTV. Արխիվացված է օրիգինալից 2012-07-08-ին. Վերցված է 2008-10-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. The Flintstones - Rights Issues Cleared Up? DVD Release of The Man Called Flintstone Finally Hitting The USA! Արխիվացված է Դեկտեմբեր 5, 2008 Wayback Machine-ի միջոցով: tvshowsondvd.com, 7 августа 2008

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]