Մասնակից:Միլենա Փարեմուզյան/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեսազրույց, զրույցի տեսակ, առցանց ծառայություն, որը համացանցից օգտվողներին հնարավորություն է տալիս բացի տեքստային հաղորդագրություններից հաղորդակցվել նաև աուդիո և վիդեո (վեբ-տեսախցիկի միջոցով) տարբերակով[1]: Տեսազրույցները կարող են ծառայել հարթակ բոլոր տեսակի վիդեոկոնֆերանսների, վիդեոհաղորդումների, առցանց սեմինարների, տեսազանգերի համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի նոյեմբերին Մոսկվայի դպրոցներից մեկի 11-րդ դասարանի աշակերտ Անդրեյ Տերնովսկին սկսել է Chatroulette.com տեսազրույցը, որը մեծ տարածում է գտել համացանցի օգտատերերի շրջանում։ Կես տարվա ընթացքում ռեսուրսի հաճախելիությունն աճել է գրեթե 100 անգամ։ Հայտնիությանը նպաստել են ծառայության օգտագործման դյուրինությունը և երեք պատուհաններից և երկու կառավարման կոճակներից բաղկացած հարմարավետ ձևավորումը[2]։

2011 թվականի դեկտեմբերին Google+ սոցիալական ցանցը հայտարարել է Hangouts վիդեոհաղորդակցության ծառայության գործարկման մասին, որը թույլ է տալիս կազմակերպել տեսազրույցներ ոչ միայն անձնական համակարգիչներով, այլև բջջային սարքերով[3]։

2012 թվականի հունիսին Տերնովսկու գաղափարը շարունակվել է Շոն Փարքերի և Շոն Ֆանինգի «Airtime» նախագծում։ Նրանք մտադիր էին կատարելագործել իրենց տեսածանոթությունների ծառայությունը՝ արմատախիլ անելով Chatroulette.com-ում առկա բացասական երևույթները։ Ենթադրվում է, որ դա հնարավոր կլինի անել վիդեոզրույցի հաշիվը Facebook սոցիալական ցանցին կապելու միջոցով[4]:

Ռուսական մեդիահոլդինգում ևս կիրառեցին նորարարությունը։ 2010 թվականի դեկտեմբերին Mail.Ru Group-ը հայտարարեց Одноклассники.ru սոցիալական ցանցում վիդեոզրույցի փորձարարական տարբերակի հասանելիության մասին[5]: Вконтакте սոցալիական ցանցը 2012 թվականի հունվարի սկզբին սկսեց վիդեոծառայություններ տրամադրել իր օգտատերերին[6]: Mail.Ru Group-ի համասեփականատեր Mail.Ru Group-ի համասեփականատեր Յուրի Միլները հայտարարել է «Airtime» նախագծին իր մասնակցության մասին, որն արժե 8 միլիոն դոլար[7]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gmail запускает голосовой и видеочаты Արխիվացված է Հոկտեմբեր 14, 2010 Wayback Machine-ի միջոցով:
  2. Александр Левинский (19 марта 2010 г.). «Одиннадцатиклассник с доходом $1500 в день». Forbes (ռուսերեն). forbes.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-12-07-ին. Վերցված է 2012-12-05-ին.
  3. Алина Гайнуллина (15 декабря 2011 г.). «Google+ позволила начинать видеочат напрямую из обновления статуса». РИА Новости (ռուսերեն). ria.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-12-07-ին. Վերցված է 2012-12-05-ին.
  4. Михаил Левин (6 июня 2012 г.). «Новый стартап основателей Napster: Airtime — видеочат без эксгибиционизма». Forbes (ռուսերեն). forbes.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-12-07-ին. Վերցված է 2012-12-05-ին.
  5. Анна Федина (24 декабря 2010 г.). «Пользователям «Одноклассников» доступна тестовая версия видеочата». РИА Новости (ռուսերեն). ria.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-12-07-ին. Վերցված է 2012-12-05-ին.
  6. «ВКонтакте начала тесты видеозвонков между пользователями соцсети». РИА Новости (ռուսերեն). ria.ru. 2 января 2012 г. Արխիվացված է օրիգինալից 2012-12-07-ին. Վերցված է 2012-12-05-ին.
  7. Юрий Мильнер появится в видеочате. Коммерсантъ. kommersant.ru (10 октября 2011 г.). Дата обращения 8 декабря 2012. Архивировано 10 декабря 2012 года.