Վեբ-տեսախցիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Logitech Quickcam Pro 4000

Վեբ-տեսախցիկ (անգլ.՝ Webcam), թվային տեսախցիկ կամ ֆոտոխցիկ, ընդունակ է իրական ժամանակում ֆիքսել նկարներ, որոնք նախատեսվում են համացանցով հետագա փոխանցման համար։ Օգտագործվում են այնպիսի ծրագրերում, ինչպիսիք են Սկայպը (անգլ.՝ Skype), ԹրուՔոնֆ-ը (անգլ.՝ TrueConf), Վիդեոգրեսը (անգլ.՝ VideoGrace), չաթը (անգլ.՝ Instant Messenger) կամ այլ ցանկացած տեսահավելվածներում։

Վեբ-տեսախցիկը, որը պատկերները տրամադրում է համացանցի միջոցով, վերբեռնում է պատկերը վեբ սերվերի (անգլ.՝ Web server) վրա կամ ըստ հարցման, կամ անընդհատ, կամ կանոնավոր ընդմիջումներից հետո։ Դրան կարելի է հասնել տեսախցիկը համակարգչին միացնելով կամ տեսախցիկի հնարավորությունների շնորհիվ։ Որոշ ժամանակակից մոդելներ ապարատային և ծրագրային ապահովում ունեն, որը հնարավորություն է տալիս խցիկին ինքնուրույն աշխատել որպես վեբ-սերվեր, որպես FTP սերվեր՝ նիշքերի փոխանցման կանխագիր (անգլ.՝ File Transfer Protocol), FTP հաճախորդ[1] և (կամ) պատկերները ուղարկել էլեկտրոնային նամակով։

Վեբ-տեսախցիկները, որոնք նախատեսված են տեսակոնֆերանսների համար, որպես կանոն, տեսախցիկների պարզ մոդելներ են՝ միացված համակարգչին, որի վրա թողարկված է Ինտերնետ մեսենջերի նման ծրագիր։ Անվտանգության նպատակներով օգտագործվող տեսախցիկների մոդելները կարող են հագեցած լինել լրացուցիչ սարքերով և գործառույթներով (այնպիսիք, ինչպիսիք են շարժման դեդեկտորներ, արտաքին տվիչների միացում և այլն)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեմբրիջի համալսարանի համակարգչային լաբորատորիա, որտեղ առաջին անգամ տեսախցիկ է կիրառվել։ Նպատակն էր՝ սրճեփի պարունակությունն իմանալ

Պատմության մեջ առաջին տեսախցիկը թողարկվել է 1991 թվականին և ցույց է տվել Քեմբրիջի համալսարանի համակարգչային լաբորատորիայի Տրոյան սենյակի սրճեփի պարունակությունը[2]։ Այժմ այն չի աշխատում, քանի որ 2001 թվականի օգոստոսի 22-ին անջատել են։ Վերջին լուսանկարը, որն արվել է այդ տեսախցիկով, դեռ կարելի է տեսնել Համացանցում՝ The Trojan Room Coffee Machine էջում[3]։

1996 թվականին EarthCam ընկերությունը սկսել է վեբ-տեսախցիկների ցանց ստեղծել՝ ամբողջ աշխարհը իրական ժամանակային ռեժիմում ցույց տալու համար։ Սկզբում խցիկները հեռարձակում էին լուսանկարներ (որոնց ստեղծման ժամանակային միջակայքն անընդհատ կրճատվում էր), այնուհետև հեռարձակվում էր տեսանյութ, որի թույլտվության աստիճանը բարելավված էր։

Շատ ցանցային տեխնոլոգիաների նման՝ վեբ-տեսախցիկները և տեսազրույցները մեծապես հայտնի են դարձել։ «Կենդանի» տեսապատկերների անհարաժեշտությունից ստեղծվեցին տեսախցիկներ, որոնք ընդունակ էին համացանցի միջոցով հեռարձակել տեսահոսքերի ձևաչափով պատկերներ՝ չպահանջելով, որ դիտողը պատկերը ձեռքով թարմացնի։ Իսկ շուտով, ժամանակակից դիտարկիչներում (անգլ.՝ browser) այլևս վերացան հատուկ փլագինների (անգլ.՝ plug-in, plug in «միացնել») անհրաժեշտությունը։ Սակայն պատմությանն, այնուամենայնիվ, հայտնի են վեբ-տեսախցիկների օգտագործման ոլորտի զարգացմանը խոչընդոտելու դեպքեր։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Sweex վեբ-տեսախցիկի սալիկը օբյեկտիվով և առանց օբյեկտիվի

Տեսախցիկը պարունակում է ֆիքս-ֆոկուս տիպի օբյեկտիվ, օպտիկական ֆիլտր, ПЗС մատրիցա (անգլ.՝ CCD - charge-coupled device)[4] կամ КМОП մատրիցա (անգլ.՝ CMOS - complementary metal-oxide-semiconductor)[5], պատկերի թվային մշակման սխեմա, պատկերի սեղղման սխեմա և ընտրովի վեբ սերվեր՝ ցանցին միանալու համար։ Այդպիսի խցիկի դիաֆրագման կառավարվում է ինքնաբերաբար՝ առանց օպերատորի միջամտության։

Ինտերնետ հասանելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի տեսակոնֆերանսներում ակնհայտ կիրառությունից, վեբ-տեսախցիկներն արագ հայտնի դարձան որպես միջոց, որը թույլ է տալիս մի ինտերնետ օգտագտատիրոջն աշխարհը տեսնել այն տեսախցիկի միջոցով, որը միացած է մեկ այլ օգտատիրոջ ինտերնետ կապին։

Կան այնպիսի տեսախցիկներ, որոնք ինտերնետի միջոցով հեռարձակում են թռչունների բների, քաղաքային փողոցների, առանձնատների, գյուղական վայրերի, գրասենյակների, քաղաքային համայնապատկերների, ժայթքող հրաբուխների, ճոպանուղիների, հացի փռերի և այլ պատկերները։ Ներկայումս վեբ-տեսախցիկներ կան նույնիսկ տիեզերքում (օրինակ՝ Միջազգային տիեզերական կայանի վրա)։

Հաճախ վեբ-տեսախցիկներն օգտագործում են առաջարկվող առևտրային ծառայության որակի և պայմանների ցուցադրման համար, օրինակ, լեռնադահուկային հանգստավայրի վեբ-կայքում կարելի է տեսնել լեռնադահուկային լանջի այն համայնապատկերը, որը նկարահանված է հենց այն պահին, երբ այն ուզում է տեսնել կայքի այցելուն։ Մի քանի վեբ-տեսախցիկներ կարող են լինել հեռակառավարվող և այդ դեպքում նավարկման սեղմակների միջոցով, որոնք երևում են դիտարկիչում, կարելի է տեսախցիկը շրջել աջ կամ ձախ, կամ փոխել թեքման անկյունը՝ նկարահանման վայրն ավելի լավ տեսնելու համար։ Կան վեբ-տեսախցիկներ, որոնց էջերում կարելի է ղեկավարել ոչ թե հենց վեբ-խցիկով, այլ այն սարքով, որը ինքը՝ վեբ-տեսախցիկն է ցույց տալիս[6]։

Տեսազրույց, տեսակոնֆերանս[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնքանով, որքանով, որ վեբ-տեսախցիկների հետ աշխատանքը հայտնվեց հավելվածներում, ի սկզբանե Instant Messenger տիպի ծրագրերում ակնթարթային տեքստային զրույցների (այդ թվում՝ Սկայպ (անգլ.՝ Skype), Յահու մեսենջեր (անգլ.՝ Yahoo Messenger), Աօլ Ինստենտ մեսենջեր (անգլ.՝ AOL Instant Messenger), Վինդոուզ Լայվ Մեսենջեր (անգլ.՝ Windows Live Messenger)) համար նախատեսված սարքի շնորհիվ, ամբողջ աշխարհում միլիոնավոր շարքային օգտատերեր տեսազրույցի միջոցով միմյանց հետ հաղորդակցվելու հնարավորություն ստացան։

Տեսանյութի որակի բարելավումը վեբ-տեսախցիկներին հնարավորություն տվեց մրցակցել մինչ այդ գոյություն ունեցող տեսակոնֆերանսների կապի համակարգերի հետ։ Որոշ տեսախցիկներ համալրվում են նոր ֆունկցիաներով, որոնք ուղղված են սարքը ավելի հայտնի դարձնելուն և տեսակապի հարմարությունը մեծացնելուն, այդ թվում այնպիսի ֆունկցիաներ, որոնք ապահովում են նկարի ինքնաբերաբար ռետուշավորում, կնճիռների հարթեցում և այլն։

Անվտանգության համակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցներում տեղադրվող վեբ-տեսախցիկներ, 2018-Earthcam

Երբեմն վեբ-տեսախցիկներն օգտագործվում են անվտանգության համակարգերում[Ն 1]։ Ձեռնարկությունները վեբ-տեսախցիկներն օգտագործում են գրասենյակներում, միջանցքներում, պահեստներում, ինչպես նաև ընտրությունների ժամանակ կատարվող դեպքերը դիտելու և տեսաձայնագրելու համար։ Տեսախցիկների միջոցով մասնավոր տների սեփականատերերը կարողանում են հսկել տանը և տան շրջակայքում կատարվող իրադարձությունները՝ մանկան սենյակից մինչև ետնաբակը տեղադրված տեսախցիկների աշխատանքի շնորհիվ։

Վեբ-տեսախցիկը, որպես կանոն, նախատեսված չէ տեսագրությունը պահելու համար, այն պարզապես լուսանկարում է. տեսաձայնագրության պահպանման համար այն համակարգչի վրա, որին միացված է տեսախցիկը, օգտագործում են հատուկ ծրագրային ապահովում։

Օգտագործում խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղային վահանակների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • EyeToy - թվային գունավոր տեսախցիկ PlayStation 2 խաղահամակարգի համար, որը խաղացողին թույլ է տալիս փոխազդել խաղի վրա շարժումների, գունաճանաչման և այլ նմանատիպ միջոցներով։
  • PlayStation Eye - կատարելագործված EyeToy PlayStation 3 խաղահամակարգի համար, որը թույլ է տալիս խաղացողներին փոխազդել խաղի վրա շարժումների, գունաճանաչման և այլ նմանատիպ միջոցներով։
  • Xbox Live Vision - տեսախցիկ է Xbox 360 և Xbox Live խաղային համակարգերի համար, որոնք նույնպես կարող են օգտագործվել խաղերում։
  • Kinect - տեսախցիկ համակարգիչների և ИК լազերով և մի քանի խոսափողներով խաղային բարձակների համար՝ եռաչափ ինֆորմացիա ստանալու համար։

Անհատական համակարգիչների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոթբուքի վեբ-տեսախցիկ

Անհատական համակարգիչների (անգլ.՝ personal computer, PC) վեբ-տեսախցիկները նույնպես կարող են օգտագործվել այն խաղերում, որոնք կիրառում են շարժումները վերարտադրող պարզ ալգորիթմներ։ Վեբ տեսախցիկներ օգտագործող խաղերը լինում են երկու տեսակի՝

  • խաղեր, որոնք հանդիսանում են առանձին ծրագրեր
  • խաղեր, որոնք թողարկվում են դիտարկիչի պատուհանում Ֆլեշ (անգլ.՝ Flash) տեխնոլոգիայի կամ ինչ որ ուրիշ միացնող փլագինի (անգլ.՝ plug in-«միացնել») օգնությամբ։

Կիրառությունը ընտրություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում տեղադրել են վեբ-տեսախցիկներ ընտրությունները դիտելու և ձայնագրելու համար։ Առաջին անգամ տեղադրել են 2012 թվականի մարտի 4-ին, ցույց էին տալիս հանձնաժողովները և քվեատուփերը։

Ցանցային վեբ-տեսախցիկ (IP տեսախցիկ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Այ-փի (անգլ.՝ Internet Protocol-IP) վեբ-տեսախցիկները թվային սարքեր են, որոնք իրականացնում են տեսանկարահանումներ, թվայնացում, խտացում և տեսապատկերների փոխանցում համակարգչային ցանցով։ Ի տարբերություն սովորական վեբ-տեսախցիկների, ցանցային տեսախցիկը գործում է ինչպես վեբ-սերվերը և ունի իր սեփական Այ-փի հասցեն։ Այսպիսով, հնարավոր է տեսախցիկի անմիջական միացում համացանցին, որն էլ հնարավորություն է տալիս ստանալ տեսա- և ձայնային ազդանշան և ինտերնետի ու դիտարկիչի միջոցով ապահովել տեսախցիկի կառավարումը։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեբ-տեսախցիկները հաճախ քննադատվում են, որովհետև նրա միջոցով կարելի է հետևել օգտատիրոջը[7]։

Ծրագրեր վեբ-տեսախցիկների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեբ-տեսախցիկների հետ աշխատանքի ծրագրային ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Skype, Ekiga- ծրագրային ապահովում է համակարգիչների միջև համացանցով տեսակոնֆերանսների անցկացման, ինչպես նաև հեռախոսակապի օգտագործման համար

Cheese և Guvcview - լուսանկարահանման և տեսանկարահանման ծրագրեր են Linux ընտանիքի օպերացիոն համակարգերի համար։

Enable Viacam - մկնիկի էմուլյացիա օգտատիրոջ համակարգչային մկնիկի գլխիկի թրենինգի հիման վրա[Ն 2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այժմ սովորաբար օգտագործում են փոքրիկ և նուրբ տեսախցիկներ՝ տեսաազդանշանի PAL համակարգ անալոգային ելքով։
  2. Համակարգչի կողմից այն ծրագրերի կամ դրանց մի մասի ճշգրիտ կատարումը, որոնք գրանցված են այլ համակարգչի հրահանգների համակարգում։ Նպատակն է, հնարավորինս ճշգրիտ վերարտադրել քայլերը, ի տարբերություն համակարգչային մոդելավորման տարբեր ձևերի, որոնցում մոդելավորվում է ինչ-որ վերացական մոդելի քայլեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. FTP-клиент(ռուս.)
  2. Բորիս Շարով. «Լուի Լեպրենս. կինեմատոգրաֆի կորած հայրը». Գյուտերի պատմություն (ռուսերեն). ամսագիր «XX դարի գաղտնիքները». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. The Trojan Room Coffee Machine
  4. Սարք՝ լիցքավորող կապով (ռուս.)
  5. Իրար լրացնող կառուցվածք՝ մետաղ-օքսիդ-կիսահաղորդիչ (ռուս.)
  6. «Aquarium webcam» (անգլերեն) — Пример веб-камеры, показывающей устройства, которыми можно управлять через интернет (включить игрушечный вулкан или включить/выключить свет в аквариуме). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. «Ինչպես են մեզ հետևում տեսախցիկների միջոցով». Praktika.ru (ռուսերեն). 2016 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեբ-տեսախցիկ» հոդվածին։