Մասնակից:Միլենա Գրիգորյան/Ավազարկղ17

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լի Չժենշեն (), չինացի ֆոտոլրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կվանտունգի շրջանում աղքատ ընտանիքում: Երեք տարեկան հասակում նա կորցրել էր մորը, ավագ եղբայրը՝ բանակի զինվորը Մաո Ցզեդոնան, սպանվել էր քաղաքացիական պատերազմի ժամանակ: Նա օգնում էր հորը, նախ` շոգենավագանաց խոհարարին, հետո` հասարակ գյուղացուն: 1960 թվականին ավարտել է Չանչունի լուսանկարչական դպրոցը: 1963 թվականին նա աշխատանք էր ստացել «Հեյլունցզյան» օրաթերթում, բայց երկու տարի ուղարկվում է գյուղ, որպեսզի տեղում աշխատի և ուսումնասիրի Մեծ Նավավարի գործերը:

Վերադառնալով Հարբին և հասկանալով, որ նա քաղաքականությունից դուրս չի կարող զբաղվել լուսանկարչությամբ՝ նա միանում է հունվեյբիններին, ստեղծում հեղափոխական ֆոտոլրագրողների խումբ և լուսանկարում հասարակական կյանքի և «մշակութային հեղափոխության» մանրամասները: Պաշտոնական կանոնագրին մոտ գտնվող լուսանկարները տպագրվել են մամուլում, բայց լուսանկարների մի մասը, որոնք անընդունելի էին բաց տպագրման համար, Լի Չժենշենը գաղտնի է պահել: 1969 թվականի սեպտեմբերին նա կալանավորվել է մատնության պատճառով և կնոջ հետ աքսորվել ազգի թշնամիների համար ճամբար: 1971 թվականին նրան ազատ են արձակել, 1972 թվականին նա նորից սկսել է աշխատել թերթում: 1982 թվականին նա դարձել է Պեկինի համալսարանի պրոֆեսոր:

Ստեղծագործություն և հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին Պեկինում նրա լուսանկարներից 20-ը ցուցադրվել են «Թող պատմությունը կանխագուշակի ապագան» հավաքական ցուցահանդեսում: 1999 թվականին նա սկսել է աշխատել Red-Colour News Soldier ալբոմի վրա, որում ներառված էին նրա 1964 -1974 թվականների լուսանկարները, և որը տպագրվել է ԱՄՆ-ում և Ֆրանսիայում Ֆեյդոնի հեղինակավոր հրատարակչությունում (անգլ.՝ Red-Colour News Soldier, 2003): Ալբոմի լուսանկարները համաշխարհային ճանաչում ձեռք բերեցին, դրանց ցուցահանդեսները 2003-2007 թվականներին անցկացվեցին Ֆրանսիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Բելգիայում, Իսպանիայում, Մեքսիկայում և ԱՄՆ-ում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Li Zhensheng, Red-color news soldier: April 28, 2007-July 7, 2007/ Robert Pledge a.o., eds. Riverside: UCR/California Museum of Photography, 2007 (ցուցահանդեսի գրացուցակ)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]