Մասնակից:Մելինե Հարությունյան 2008/Ավազարկղ 6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետությունում հյուսիսարևմտյան՝ հատվածում Շահումյանի շրջանում Արցախի նախկին Վայկունքի, միջնադդարում ՝ Ծար գավառում ։ Բնակավայրը տեղաբաշխված է Տրտու-Թառթառի վտակի Դուտխու (Թութխու) գետի ձախափնյակում։

Զուարը Արցախի հին բնակավայրերից է։ 1661 թվականին ձեռագրերից մեկում խոսվում է Դուտխու գետահովտի վանքապատվածն բնակավայրերից մեկի՝ Զուար գյուղի մասին։

18-րդ դարում ապրած և գործած կաթողիկոսի Սիմեոն Երևանցին իր աշխատության մեջ Զուարը ներկայացրել է որպես Խութավանքի (Դադիվանք) արևելյան հատվածում գտնվող վանքապատական բնակավայր։

19-րդ դարի վերջերի և 20-րդ դարի սկզբներին քարտեզներում արդեն ուներ Զուլֆուգարլու անունը։

Ուսումնասիրողներից Ա․ Հակոբյանը գտնվում է, որ Զուարն ու Զուլֆուգարլուն համադրելի են ։

Ս․ Սարգսյանի կարծիքով հնարավոր է Զուլֆուգարլուն Դուտխու գետի հովտի վանքապատական բնականավայր լինի։

Բնակավայրի տարացքում հայտնաբերվել են 13-18-րդ դարերի մի քանի խաչքարերի բեկորներ։

Զուարից Դուտխուի հովիտն ի վեր տեղաբաշխվածեն ևս հայկական միջնադարյան մի քանի գյուղեր, որտեղ պահպանվել են հին գերեզմանոցների մնացորդներ, իսկ Մոս գյուղի հարևանությամբ՝ Կարմիր վանքի ավերակները։

Գյուղից 3 կմ հեռավորության վրա են հանքային բուժիչ աղբյուրները։Վերոհիշյալ ջեմաջուր կամ «բաղինք արքունական» -ը վաղ միջնադարից եղել է Հայոց արևելից կողմանց թագավորների և բանակի ամառային հանգստավայր։

Մոս և Ապահեն գյուղերը մինչև 18-րդ դարի համարվել են գրչության կենտրոներ։ 18-րդ դարի վերջերին վերոհիշյալ գյուղերը Ղարաբաղի խանի և թրքախոս քրդական ցեղերի ճնշման տակ հայաթափվել են։

19-րդ դարերի վերջերին և 20-րդ դարի սկզբներին Զուարը բնակացվել է քրդերով։ Գյուղը ստացել է Զուլֆիգարլի անվանումը։

1921 թվականին Դուտխուի հովիտը հայկական գյուղերի տարացքներով բռնակցվել էր խորհրդային Ադրբեջանին։

1923-1930 թվականերին Զուլֆիգարլին գտնվում էր Կարմիր Քուրդիստան օկրուգի կազմում, իսկ 1930 թվականին այն Քելբաջարի նորաստեղծ շրջանի բնակավայրերից մեկն էր։

1993 թվականին մարտի 27-ից մինչև ապրիլի 5-ը հայկական բանակի ռաղմագործողության շնորհիվ ազատագրվեկ է նաև Զուլֆիգարլի գյուղը։

Դեռևս մինչև Շահումյանի վառչական շրջանի կազմավորումը՝ 1996 թվականին սկսվել էր բնակավայրի վերաբնակեցման գործընթացը։ Հետագա տաչիներին այդտեղ հաստատվել են նոր վերաբնակներ ՀՀ և ԱՀ բնակավայրերից, մասնավորապես՝ Ջերմուկից, Վաղարշապատից, Արմավիրից, Հրազդանից, Վարդենիսից։

Բնակավայրը ստացել է Զուար անունը:

Զուարում 1998 թվականին. հիմնադրվել է Ն. Դանիելյանի անվան միջնակարգ դպրոցը: 2015-2016 ուսումնական տարում դպրոցում սովորում էր 20 աշակերտ, դասավանդում 9 ուսուցիչ: Տարբեր տարիների դպրոցը ղեկավարել են Ս․ Ղարագյոզյանը, Ա. Արզոյանը, Ծ. Մակարյանը, Մ. Պողոսյանը, Տ. Բարսեղյանը։

Գյուղը էլեկտրաֆիկացված է: Ունի խմելու ջրագիծ:

Հեռուստատեսությունը, ռադիոն, բջջային և անլար հեռախոսակապը, ինտերնետ ծառայությունը բնակչությանը հասանելի են։

Համայնքն ունի գյուղապետարան, դպրոց, բուժկետ, առևտրի 1 կետ։

Գյուղի տարածքում կան անունները մոռացված շատ աղբյուրներ և հանդամասեր։

Համայնքի կազմում ընդգրկված են Զարկունի, Թութխուն, Հավախաղաց գյուղերը։

Զուարում 2010 թվականին կար 22 տուն, 76 բնակիչ, 2018 թվականին.` 35 տուն, 101 բնակիչ։

Հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է։