Զուար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Զուար
Զուար համայնքի դպրոցը.jpg
Զուարի դպրոցի շենքը 2019 թվականին
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Շահումյան
Հիմնադրված է1997 թ.
Այլ անվանումներԶվար (հայկական անուն),
Զիլֆիղարլը (ադրբեջանական անուն),
Զլփըղարլը (ադրբեջանական անուն)
ԲԾՄ1499 մետր
Բնակչություն103 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունզուարցի
Ժամային գոտիUTC+4
##Զուար (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Զուար, գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Զուար համայնքում[2][3][4][5][6][7][8], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[5][6][7][8]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շահումյանի շրջանի բնակավայր[2][3], իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Քելբաջարի շրջանի բնակավայր[9]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի հայկական անունը Զուար է[3]։ Պատմամշակութային շրջանակներում որպես բնակավայրի առավել հին հայկական անուն ներկայացվում է Զվար տարբերակը[2]։ Ադրբեջանցիները գյուղն անվանում են Զիլֆիղարլը, ինչպես նաև Զլփըղարլը[2]։

Ուսումնասիրողներից Ա․ Հակոբյանը գտնում է, որ Զուարն ու Զուլֆուգարլուն համադրելի են ։ Ս․ Սարգսյանի կարծիքով հնարավոր է Զուլֆուգարլուն Դուտխու գետի հովտի վանքապատական բնականավայր լինի[10]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետությունում հյուսիսարևմտյան՝ հատվածում Շահումյանի շրջանում Արցախի նախկին Վայկունքի, միջնադդարում ՝ Ծար գավառում ։ Բնակավայրը տեղաբաշխված է Տրտու-Թառթառի վտակի Դուտխու (Թութխու) գետի ձախափնյակում։

Համայնքը բարձր լեռնային է, ունի մոտ 450,0 հա տարածք։ Զուարում կա նաև «Տաք ջուր» կոչվող հանքային ջրի աղբյուր։ Զուար համայնքի սահմանային գոտով հուսում է Տրտու գետի վտակը։ Համայնքի տարածքում կան քիչ քանակությամբ բնական անանուն սեզոնային աղբյուրներ՝ առվակների տեսքով։

Առկա են գաբրո-պորֆիրիտի և սերպենտինտների հանքային պաշարներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուարը Արցախի հնագույն բնակավայրերից է։ 1661 թվականին ձեռագրերից մեկում խոսվում է Դուտխու գետահովտի վանքապատկան բնակավայրերից մեկի՝ Զուար գյուղի մասին[10]։

18-րդ դարում ապրած և գործած կաթողիկոսի Սիմեոն Երևանցին իր աշխատության մեջ Զուարը ներկայացրել է որպես Խութավանքի (Դադիվանք) արևելյան հատվածում գտնվող վանքապատկան բնակավայր։

Բնակավայրի տարածքում հայտնաբերվել են 13-18-րդ դարերի մի քանի խաչքարերի բեկորներ[10]։

Զուարից Դուտխուի հովիտն ի վեր տեղաբաշխված են ևս հայկական միջնադարյան մի քանի գյուղեր, որտեղ պահպանվել են հին գերեզմանոցների մնացորդներ, իսկ Մոս գյուղի հարևանությամբ՝ Կարմիր վանքի ավերակները։

Գյուղից 3 կմ հեռավորության վրա են հանքային բուժիչ աղբյուրները։ Վերոհիշյալ ջեմաջուր կամ «բաղնիք արքունական»-ը վաղ միջնադարից եղել է Հայոց արևելից կողմանց թագավորների և բանակի ամառային հանգստավայր[10]։

Մոս և Ապահեն գյուղերը մինչև 18-րդ դարի համարվել են գրչության կենտրոներ։ 18-րդ դարի վերջերին վերոհիշյալ գյուղերը Ղարաբաղի խանի և թրքախոս քրդական ցեղերի ճնշման տակ հայաթափվել են։

19-րդ դարերի վերջերին և 20-րդ դարի սկզբներին Զուարը բնակացվել է քրդերով։ Գյուղը ստացել է Զուլֆիգարլի անվանումը։

1921 թվականին Դուտխուի հովիտը հայկական գյուղերի տարածքներով բռնակցվել էր խորհրդային Ադրբեջանին[10]։

1923-1930 թվականերին Զուլֆիգարլին գտնվում էր Կարմիր Քուրդիստան օկրուգի կազմում, իսկ 1930 թվականին այն Քելբաջարի նորաստեղծ շրջանի բնակավայրերից մեկն էր։

1993 թվականին մարտի 27-ից մինչև ապրիլի 5-ը հայկական բանակի ռազմագործողության շնորհիվ ազատագրվեկ է նաև Զուլֆիգարլի գյուղը։

Դեռևս մինչև Շահումյանի վառչական շրջանի կազմավորումը՝ 1996 թվականին սկսվել էր բնակավայրի վերաբնակեցման գործընթացը։ Հետագա տարիներին այդտեղ հաստատվել են նոր վերաբնակներ ՀՀ և ԱՀ բնակավայրերից, մասնավորապես՝ Ջերմուկից, Վաղարշապատից, Արմավիրից, Հրազդանից, Վարդենիսից[10]։

Հիմնադրվել է 1997 թվականին, հիմնականում Տիգրան Կյուրեղյանի ջանքերով։ Բնակիչների մեծ մասը փախստականներ են Բաքվից, Մարտակերտի շրջանից, ինչպես նաև Վայոց ձորից։ Գյուղը ունի միջնակարգ դպրոց։ Տնտեսության հիմնական ճյուղերն են մեղվապահությունը և անասնապահությունը։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[11]։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուարի տարածքում չեն պահպանվել պատմամշակութային այնպիսի ամբողջական հուշարձաններ ինչպիսիք են վանքերը, եկեղեցիները, ամրաշինական կառույցները և այլն։ Ըստ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կատարված ուսումնասիրությունների՝ մինչև 18-րդ դարի կեսերին Քարվաճառի շրջանի տարածք թյուրք-քրդական մահմեդական ցեղերի ներթափանցելը և հայերի հեռանալը եղել են հայկական պատմամշակութային հուշարձաններ։ Դրանք ժամանակի ընթացքում ոչնչացվել են վերաբնակ թուրք և քուրդ բնակիչների կողմից։ Արցախյան ազատամարտի ընթացքում՝ 1993 թվականին տեղի ունեցած Քարվաճառի ազատագրումից և գյուղի վերաբնակեցումից հետո տեղի բնակիչները տարբեր տարիներին հայտնաբերել են բնակավայրի հին պատմությանն առնչվող պատմամշակութային նյութական հետքեր։ Մասնավորապես, գյուղի ներսում և հարակից տարածքներում հայտնաբերվել են ամբողջական և կոտրված խաչքարեր, որոնք տեղափոխվել են գյուղի դպրոցի շենքի բակ կամ շենքի ներս[2]։ Պահպանվել են նաև հին գյուղատեղիների հետքեր[2]։

Հայտնաբերված խաչքարի բեկորներից մեկը, որը թվագրվում է 1304 թվականով, տեղափոխվել էր դպրոցի շենքի ներս։ Բեկորի վրա պահպանվել էր հայատառ արձանագրություն։ Մեկ այլ խաչքար հայտնաբերվել էր թուրքերի կողմից Աբդուլլաուշաղը անվանված հայկական գյուղատեղիի տարածքի գոմի դիմացից, որտեղ օգտագործվում էր որպես կենդանիներին աղով կերակրելու հարթակ։ Հայտնաբերված խաչքարը թվագրվում է 1240 թվականով, ունի յոթտողանի հայատառ արձանագրություն և 90x63x23 չափեր։ 2015 թվականի դրությամբ տեղադրված էր Զուարի գյուղապետարանի դիմաց[2]։

Զվարի տարածքում պահպանվել է նաև մահմեդական գերեզմանոցը, որտեղ առկա տապանաքարերից ամենահները թվագրվում է 1903 և 1904 թվականներով։ Տապանաքարերի վրայի արձանագրությունները արաբատառ են։ Գերեզմանոցի տարածքում պահպանված է նաև 1957 թվականին կառուցված թուրքական դամբարան[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս հին դարերից Զուարի բնակիչները եղել են հայեր։ 18-րդ դարի կեսերին գյուղի բնակիչները շրջանի մյուս բնակավայրերի բնակչության նման ստիպված են եղել աստիճանաբար հեռանալ իրենց բնակավայրից թյուրքական, մահմեդական ցեղերի արշավանքների, լեզգիների թալանչիական արշավանքների հետևանքով։ Հայ ազգաբնակչության հեռացումից հետո այստեղ են հաստատվել քոչվոր թյուրք-քրդական ցեղերը և աստիճանաբար նստակյաց կյանքի անցել։ 1993 թվականին տեղի ունեցած Քարվաճառի ազատագրմամբ ադրբեջանցիները (նախկին թյուրք-քրդական ցեղերի հետնորդները) հեռացել են, որից հետո բնակավայրում վերաբնակվել են հայեր[2]։

Ստորև պատկերված աղյուսակով ներկայացված է Նոր Բրաջուր բնակավայրի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների՝

Տարի 2008 2009 2010 2015
Բնակիչ 98[12] 80[12] 76[12] 103 (18 տուն)[2][3]

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Զուարը Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի այլ բնակավայրերի նման հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ին հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[5][6][7][8][11]։

Համայնքային կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուար գյուղն ընդգրկված է Զուար համայնքի մեջ, որի կազմում են ներառված նաև Թաթխուն, Զարկունի և Հավախաղաց գյուղերը[3][5][6][7][8][11]։

Զուարում գործում էին[Ն 1] գյուղապետարան[3], միջնակարգ դպրոց[2][3]։ Գյուղն ուներ բուժաշխատող[3]։ Առկա էր ջրամատակարարման համակարգ, որն իրականացվում էր ինքնահոս եղանակով[3]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Զուարում հիմնադրվել է միջնակարգ դպրոց, որը կոչվում է Շահեն Նազարյանի անունով[2]։ Հիմնադրման ուսումնական տարում ունեցել է 45 աշակերտ, իսկ 2015/2016 ուսումնական տարում՝ 20 աշակերտ և 9 ուսուցիչ[2][13]։ Տարբեր տարիների դպրոցը ղեկավարել են Ս․ Ղարագյոզյանը, Ա. Արզոյանը, Ծ. Մակարյանը, Մ. Պողոսյանը, Տ. Բարսեղյանը[10]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղված էր[Ն 2] գյուղատնտեսական ոլորտում, մասնավորապես՝ հողագործությամբ և անասնապահությամբ[3]։

Բնակավայրի շրջակայքում առկա են սերպենտինտների և գաբրո-պորֆիրիտի հանքային պաշարներ[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Նոր Բրաջուրը Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի այլ բնակավայրերի նման հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ից հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Բնակչությունը լքել է բնակավայրը։
  2. 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Նոր Բրաջուրը Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի այլ բնակավայրերի նման հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ից հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Բնակչությունը լքել է բնակավայրը։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Մռավականք», «Հայաստանի պատմություն» գրքաշար, Երևան, 2019 թվական։
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  4. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին։ Վերցված է 2021 թ․ մարտի 14 
  5. 5,0 5,1 5,2 5,3 Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  9. Ադրբեջանի Հանրապետության պետական ​​վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 Բալայան Վահրամ (2020)։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ։ Երևան: Զանգակ։ էջեր 518–520 
  11. 11,0 11,1 11,2 «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020 
  12. 12,0 12,1 12,2 Արցախի Հանրապետության բնակչություն ըստ համայնքների, (արխիվացված 10․03․2022թ․)։
  13. Ավանեսյան Ա․, Հարությունյան Գ․, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթական համակարգը (1991-2016 թթ․)», հ․ 3, Ստեփանակերտ, 2017 թվական։