Մասնակից:Մարիամ Էվոյան/Ավազարկղ0
Պատկերասրահ Սոնյա թագուհու ախոռում (նորվ.՝ Dronning Sonja KunstStall), թանգարան, գեղարվեստական պատկերասրահ և համերգասրահ, որը գտնվում է Օսլոյի թագավորական պալատի նախկին ախոռներում:
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ախոռը տեղակայված է պալատական այգու կողքին: Այն կառուցվել է թագավորական պալատի հետ միաժամանակ: Շինարարությունն ավարտվել է 1849 թվականին: Սկզբնապես ախոռներում կարելի էր տեղավորել 38 ձի, բայց Հակոն 7-րդ թագավորի և նրա կնոջ՝ թագուհի Մոդի օրոք, համալիրը զգալիորեն ընդլայնվել և բարելավվել է: 1905-1911 թվականների ընթացքում ախոռները վերածվել են ձիասպորտի կենտրոնի` ձիավարման սրահով, դարբնոցով և անասնաբուժական տարածքներով: Ճարտարապետ Հյալմար Ուելհավենը (անգլ.՝ Hjalmar Welhaven) ղեկավարել է ընդլայնման նախագիծը, իսկ թագուհի Մոդը, հետևելով Լոնդոնի թագավորական ախոռների օրինակին, նախագծել է ախոռները[1]։
1940 թվականից ի վեր՝ ախոռում ձիեր չեն պահվել, իսկ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Նորվեգիայի գերմանական օկուպացիայից հետո շենքը հիմնականում օգտագործվել է որպես պահեստ և ավտոտնակ: 2017 թվականին՝ Սոնյա թագուհու ծննդյան 80-ամյակին ընդառաջ, Հարալդ V թագավորը որոշել է վերանորոգել շենքը՝ որպես նվեր կնոջը։ Վերանորոգումը կատարվել է «Statsbygg»-ի, «Riksantikvatren»-ի և «Snøhetta»-ի համատեղ ջանքերով[2]։
Պատկերասրահը բաց է ամեն տարի՝ մարտից մինչև դեկտեմբեր ամիսներին, և ծառայում է որպես Նորվեգիայի թագավորական հավաքածուներից արվեստի գործերի ցուցահանդեսների, ինչպես նաև պատմամշակութային առարկաների ներկայացման վայր[3][4]։
Ցուցադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ցուցահանդեսի բացում»: Նորվեգացի նկարիչների կողմից նվիրաբերված գրաֆիկական պատկերների ընդարձակ հավաքածու[5]
- «Արքայական ախոռ: Ձիեր և դրանց հանդերձանք, 1905-1940 թվականներ»[6]
- «Քանդակ», Քելլ Էրիկ Քիլի Օլսենի ցուցահանդես[7][8]
- «Թոն Վիգելենդ․ զարդեր և քանդակներ»
- «Ավանդույթ և ոգեշնչում»: Նորվեգիայի ժողովրդական արվեստի և ժողովրդական տարազների ցուցահանդես՝ ներառյալ թագավորական ընտանիքի անդամներին պատկանող իրեր[9]
- «Պատմություն»։ Սաամյան նկարիչների երեք սերնդի՝ Իվեր Յոկի, Սինև Պերսենի և Բրիտա Մարկատ Լաբբայի ցուցահանդես[10]
- «Նորվեգիայի երազանքը․ թագավոր Հակոնը և թագուհի Մոդը թագավորական հավաքածուներում»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Art Stable is open». www.royalcourt.no (անգլերեն). Վերցված է 2017-10-24-ին.
- ↑ «Queen Sonja Art Stable». snohetta.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-11-05-ին.
- ↑ The Royal Collections
- ↑ «Kong Harald om Sonjas nye kunsthall: "En gave til alle, for fremtiden"». Aftenposten. Վերցված է 2017-10-24-ին.
- ↑ NRK. «Dronning Sonja opnar kunsthall på 80-årsdagen». NRK (նորվեգերեն). Վերցված է 2017-10-24-ին.
- ↑ «New exhibition in the Queen Sonja Art Stable». www.royalcourt.no (անգլերեն). Վերցված է 2017-10-24-ին.
- ↑ NRK. «Først med separatutstilling i dronningens stall». NRK (գրքային նորվեգերեն). Վերցված է 2018-03-06-ին.
- ↑ «Killi-Olsen i KunstStallen». www.kongehuset.no (նորվեգերեն). Վերցված է 2018-03-14-ին.
- ↑ «The Queen Sonja Art Stable». www.royalcourt.no (անգլերեն). Վերցված է 2018-06-05-ին.
- ↑ «The Queen Sonja Art Stable». www.kongehuset.no (նորվեգերեն). Վերցված է 2018-12-11-ին.