Jump to content

Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 72

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 72

Նիկոլաս Ջեյմս (Նիկ) Մորան (անգլ.՝ Nicholas James (Nick) Moran, 1969 թվական դեկտեմբերի 23, Իսթ-Էնդ, Լոնդոն, Անգլիա), բրիտանացի դերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ, ով հռչակավոր է դարձել «Խաղաքարտեր, փողեր, երկու զենք» (1998), «Հրացանակիր» (2001), «Գոլ 3» (2009), «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները: Մաս 1» (2010) և «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները: Մաս 2» (2011) ֆիլմերում խաղացած դերերի շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկ Մորանը ծնվել է 1969 թվականին Իսթ-Էնդում, Լոնդոն, վարսավիր մոր և ավտոմոբիալյին բնագավառում աշխատող հոր ընտանիքում[1]։ Զբաղվում է կարատեով, բռնցքամարտով, ձիագնացությամբ և սուսերամարտությամբ, ինչպես նաև երաժշտությամբ, հաճախ է լինում «London's Cafe De Paris» ակումբում և մասնակցում տարբեր բարեգործական ակցիաներին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորանը նկարահանվել է Ջոն Հըրթի հետ «Առաջին արյուն» (1999) սերիալում, ինչպես նաև Ջոզեֆ Ֆայնսի և Տառա Ֆիցջերալդի հետ «Rancid Aluminium» (2000) սերիալում։ 2001 թվականին նա խաղաց Արամիսի դերը «Հրացանակիր» ֆիլմում։ Խաղացել է նաև Ստրուպյարի դերը «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» ֆիլմում։։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1997—2000 թվականներին ամուսնացած է եղել դերասանուհի՝ Սիեննա Գիլորիի հետ[2]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998 ֆ «Խաղաքարտեր, փողեր, երկու զենք» Lock, Stock and Two Smoking Barrels Էդդի
2001 ֆ Հրացանակիր The Musketeer Արամիս
2009 ֆ Գոլ, 3 Goal!3: Taking on the World Նիկ Էշվորթ
2010 ֆ Հարրի Փոթերը և Մահվան պարգևները: Մաս 1 Harry Potter and the Deathly Hallows: Part 1 Ստրուպյար
2011 ֆ Հարրի Փոթերը և Մահվան պարգևները: Մաս 2 Harry Potter and the Deathly Hallows: Part 2 Ստրուպյար

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Nick Moran Biography (1969–)». Filmreference.com. 2010-11-01. Վերցված է 2010-11-22-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (օգնություն)
  2. Biography for Nick Moran