Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 71

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 71

Բեն Ֆելդման (անգլ.՝ Ben Feldman, 1980 թվական մայիսի 27, Վաշինգտոն), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է իր դերերով «Կյանքը Ֆրենի հետ» (2005—2006) և «Չափազանց գեղեցիկ» (2009) հեռուստասերիալներում։ 2012 թվականի սկզբին նա միացել է «Խենթերը» սերիալին, մարմնավորելով Մայքլ Գինզբերգին։ 2012 թվականին նա անվանակարգվել է «Էմմի» մրցանակի համար «լավագույն հրավիրված դերասան դրամադիտկական հեռուստասերիալում» կատեգորիայում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելդմանը ծնվել է Վաշինգտոնում, Կոլումբիայի շրջան։ Նա ավարտել է Նյու Յորքի «Իտակա» քոլեջը, որտեղ ստացել է պատկերավոր արվեստի բակալավրի աստիճան։ Ստանալով դիպլոմը, Ֆելդմանը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ ելույթ է ունեցել Բրոդվեյում, իսկ հետագայում վերջնականորեն տեղփոխվել է Լոս Անջելես, նկարահանվելու համար կինոյում և հեռուստատեսությունում[2]։

2012 թվականին Ֆելդմանը նշանվել է Միշել Մալիթսի հետ[3]։ Նրանք ամուսնացել են 2013 թվականի հոկտեմբերի 12-ին Գեյթերսբերգում, նահանգ Մերիլենդ[4][5]։

Տարեթիվ Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
2003 Դե Կլավա Less than Perfect Նիկոլաս
2005 Իդեալական տղամարդ (ֆիլմ) The Perfect Man Ադամ
2005-2006 Կյանքը Ֆրենի հետ Living With Fran Ջոշ Ռիվզ
2007 Թվեր Numb3rs Սեթ Մառլոու
2008 Մոնստրո Cloverfield Թրեվիս
2009 Ուրբաթ, 13 Friday the 13th Ռիչի
2009-2014 Չափազանց գեղեցիկ Drop Dead Diva Ֆրեդ
2012-2013 Խենթերը Mad Men Մայքլ Գինզբերգ
2014 Փարիզ։ Մեռացների քաղաք As Above, So Below Ջորջ
2014-2015 «Ա»-ից «Զեթ» A to Z Էնդրյու Լոֆլենդ
2016 Սուպերմարկետ Superstore Ջոնա

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Awards for Ben Feldman». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2013-06-09-ին. Վերցված է 2013-06-08-ին.
  2. the people — angelica cellars
  3. UsWeekly Staff (16 December 2012). «Exclusve: Mad Men Star Ben Feldman Is Engaged to Michelle Mulitz!». UsWeekly. Celebrity News. Վերցված է 13 October 2013-ին.
  4. Webber, Stephanie (12 October 2013). «Exclusive: Ben Feldman Marries Michelle Mulitz: All the Wedding Details». UsWeekly. Վերցված է 13 October 2013-ին.
  5. Nahas, Aili (12 October 2013). «Ben Feldman Marries Michelle Mulitz». People.com. Վերցված է 13 October 2013-ին.