Սուպերմարկետ (հեռուստասերիալ)
Սուպերմարկետ | |
---|---|
![]() | |
Ժանր | սիթքոմ և ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր դերերում | Ամերիկա Ֆերերա, Բեն Ֆելդման, Lauren Ash?, Colton Dunn?, Նիկո Սանտոս, Nichole Sakura?, Mark McKinney? և Kaliko Kauahi? |
Եթերաշրջանների քանակ | 6 |
Սերիաների քանակ | 113 |
Էկրաններին է | նոյեմբերի 30, 2015-ից մարտի 25, 2021-ը |
Հեռուստաալիք | NBC |
Դիստրիբյուտոր | NBCUniversal Syndication Studios և Հուլու |
Պաշտոնական կայքէջ |
«Սուպերմարկետ» (անգլ.՝ Superstore), ամերիկյան սիթքոմ, որի պրեմիերան կայացել է NBC հեռուստաալիքով 2015 թվականի նոյեմբերի 30-ին։ Շոուն ստեղծվել է Ջասթին Սփիտցերի կողմից, ով նաև գործադիր պրոդյուսերն է։ Սերիալը պատմում է Սենթ Լուիսում (նահանգ Միսսուրի) գտնվող «Cloud 9» անվանմամբ հորինված սուպերմարկետի աշխատակիցների մի խմբի մասին։ 2016 թվականի փետրվարի 23-ին հեռուստաալիքը երկարաձգել է սերիալը մինչև երկրորդ եթերաշրջան, իսկ նույն տարվա սեպտեմբերի 23-ին երկրորդ եթերաշրջանի էպիզոդների քանակը ավելացվել է մինչև ստանդարտ 22-ը։
2016 թվականի օգոստոսի 19-ին էկրաններին է հայտնվել շոուի հատուկ էպիզոդ՝ նվիրված Ամառային օլիմպիական խաղերին Ռիո դե Ժանեյրոյում։ 2017 թվականի փետրվարի 14-ին սերիալը երկարաձգվել է մինչև երրորդ եթերաշրջան, որը կրկին կազմված 22 էպիզոդներից։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր դերակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամերիկա Ֆերերա - Էմի Դուբանովսկի
- Բեն Ֆելդման - Ջոնա
- Լորեն Էշ - Դինա Ֆոքս
- Կոլտոն Դան - Գարետ
- Նիկո Սանտոս - Մաթեո Ֆերնանդո Ակուինո Լիվանագ
- Նիկոլ Բլում - Շայեն Թայլեր Լի
- Մարկ Մակկինի - Գլեն Սթյորգիս
Երկրորդական դերասանական անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջոնի Պեմբերթոն - Բո Դերեկ Թոմփսոն
- Կալօիկո Կաուախի - Սանդրա
- Շոն Ուեյլեն - Սել
- Ջոշ Լոուսոն - Տեյթ
- Լինդա Փորթեր - Միրթլ
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակում և նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերիալը դարձել է այն երեք շոուներից մեկը, որոնք պատվիրել է NBC հեռուստաալիքը 2015 թվականի հունվարի 14-ին։ 2015 թվականի մայիսի 7-ին NBC-ն թույլատրել է ցուցադրել շոուն։ Սիթքոմը դարձել է Ռուբեն Ֆլեյշերի The District նոր ընկերության առաջին նախագիծը Universal-ի հետ կնքած երկամյա պայմանագրի շրջանակներում։ Ֆլեյշերը դարձել է պիլոտային էպիզոդի ռեժիսոր։
Քասթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լորեն Էշը դարձել է առաջին դերասանուհին, ով ստացել է դեր սերիալում 2015 թվականի փետրվարին[1]։ Նույն թվականի մարտին Շուտով դերասանական անձնակազմին միացել են նաև Կոլտոն Դանը, Մարկ Մակկինին, Նիկո Սանտոսը[2], Նիկոլ Բլումը[3] և Բեն Ֆելդմանը[4]։
2015 թվականի մարտի 16-ին Ամերիկա Ֆերերան ստացել է կնոջ գլխավոր դերը, ինչպես նաև դարձել է շոուի պրոդյուսեր։ Ֆերերան ստացել է մի քանի առաջարկություն՝ նկարահանվելու տարբեր հեռուստասերիալների պիլոտային էպիզոդներում, սակայն անհայտ պատճառներով նա բոլոր տրված առաջարկություններից հրաժարվել է[5]։
Քննադատների արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Metacritic-ում «Սուպերմարկետն» ունի 100-ից 57 միավոր, ինչը հիմնված է քննադատների 21%-ի արձագանքների վրա[6]։ Rotten Tomatoes կայքէջում հեռուստասերիալն ունի 52 միավոր՝ հիմնված քննադատների 23%-ի գնահատականների վրա։ Կայքէջի քննադատական համաձայնագրում ավում է՝ ««Սուպերմարկետն» ունի տաղանդավոր դերասանական անձնակազմ, սակայն ակնառու պոտենցիալը մռայլված է ինտոնացիոն խառը շարադրությամբ և թույլ ու սովորական սցենարով»[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Lauren Ash Joins NBC Pilot 'Superstore'; Christine Ko In CBS' 'The Half Of It'». Deadline.com. 2015 թ․ փետրվարի 20. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Petski, Denise (2015 թ․ մարտի 2). «Colton Dunn, Mark McKinney & Nico Santos Join NBC Pilot 'Superstore'». Deadline.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Petski, Denise (2015 թ․ մարտի 12). «NBC Pilots 'Heart Matters', 'Take It From Us', 'Superstore' Add To Casts"». Deadline.
- ↑ Andreeva, Nellie (2015 թ․ մարտի 13). «Ben Feldman To Topline NBC Comedy Pilot 'Superstore'». Deadline. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Goldberg, Lesley (2015 թ․ մարտի 16). «America Ferrera to Star in NBC Comedy 'Superstore'». The Hollywood Reporter.
- ↑ «Superstore - Season Reviews - Metacritic». 2015 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Superstore - Season Reviews - Rotten Tomatoes». 2015 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքէջ (անգլ.)
|