Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 34

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Աղջիկը ճանաչում է աշխարհը
Girl Meets World
300x350px
Ժանր Ընտանեկան սիթքոմ
Ստեղծող Մայքլ Ջեյքոբս
Էյփրիլ Քերրի
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լեզու Անգլերեն
Գլխավոր
դերերում
Ռոուեն Բլենչարդ
Բեն Սեվիջ
Սաբրինա Քարփենթեր
Փեյթոն Մեյեր
Ավգուստ Մատուրո
Դանիել Ֆիշել
Կորի Ֆոգելմանիս
Պրոդյուսեր Ֆրենկ Պակե
Օպերատոր Բիլլ Բերեներ
Մայքլ Ֆրենկս
Երաժշտություն Ռեյ Կոլկորդ
Եթերաշրջանների քանակ 3
Սերիաների քանակ 57
Հեռուստաալիք Disney Channel
Ընկերություն Michael Jacobs Productions
It's a Laugh Productions
Պաշտոնական կայքէջ

«Աղջիկը ճանաչում է աշխարհը» կամ «Ռայլիի պատմությունները» (անգլ.՝ Girl Meets World) - ամերիկյան սիթքոմ, որը պատմում է տասներկուամյա Ռայլի Մեթյուզի և նրա լավագույն ընկերուհու՝ Մայա Հարթի կյանքի մասին: Շոուն 1990-ականների «Տղան ճանաչում է աշխարհը» դասական սիթքոմի շարունակությունն է: Օրիգինալ սերիալը պատմում է Կորնելիուսի՝ «Կորի» Մեթյուզի և Տոպանգա Լոուրենսի հարաբերությունների և նրանց ամուսնական կյանքի մասին: Բեն Սեվիջը և Դանիել Ֆիշելը դերակատարում են ՝ Կորիին և Տոպանգային, ովքեր կրկնօրինակում են Ռայլի Մեթյուզ անունով հերոսուհու ծնողների դերը[1]: Նրա հայրը աշխատում է միջնակարգ դպրոցի ուսուցիչ (Ռայլին այդ դպրոցի աշակերտուհին է), իսկ նրա մայրը - իրավաբան է: Դերասանական անձնակազմի մյուս անդամները ունենում են կամ կրկնվող դերեր, կամ պարբերականորեն հայտնվում են նոր սերիալում: Սերիալի պրեմիերան կայացել է 2014 թվականի հունիսի 27-ին[2]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը պատմում է՝ Ռայլիի և նրա լավագույն ընկերուհու՝ Մայա Հարթի արկածների մասին: Սերիալում հանդես են գալիս նաև նրանց դասընկերներ՝ Լուկասը, Ֆարկլը և Ռայլիի կրտսեր եղբայր՝ Օգգին: Սերիալի գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում, որտեղ տեղափոխվել են Կորին և Տոպանգան «Տղան ճանաչում է աշխարհը» սերիալի եզրափակիչ սերիայում:

Դերասաններ և կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոուեն Բլենչարդ - Ռայլի Մեթյուզ, տասներեքամյա աղջիկ, Տոպանգայի և Կորիի աղջիկը, Օգգիի ավագ քույրը: Ռայլին շատ է նման իր հորը: Նա անընդհատ որոնումերի մեջ է: Իր լավագույն ընկերուհու՝ Մայայի հետ նա հաճախում է միջնակարգ դպրոց և նոր ընկերներ փնտրում: Նրա լավագույն ընկերներն են՝ Լուկասը և Ֆարկլը: Ընդ որում, նա սիրահարված է Լուկասին և "Girl meets first date" սերիայում նրանք գնում են ժամադրության: Երրորդ եթերաշրջանում Ռայլին տեղափոխվում է ավագ դպրոց, որին երկար ժամանակ չի համակերպվում: Երկրորդ եթերաշրջանում նա խաբում է, որ չունի ոչ մի զգացմունքներ Լուկասի հանդեպ, ինչի հետևանքով՝ Լուկասը սկսում է հանդիպել Մայայի հետ: Երկրորդ եթերաշրջանի Նոր տարվա մասին եզրափակիչ սերիայում, Ֆարկլը Ռայլիին տալիս է 24 ժամ ժամանակ, բացահայտելու համար իր զգացմունքների մասին ամբողջ ճշմարտությունը Լուկասին: Սակայն Ռայլին չի հասցնում, ինչի պատճառով Ֆարկլն է խոստովանում ամբողջ ճշմարտությունը, բացատրելով, որ չի ցանակացել,որ իր լավագույն ընկերուհին դիմավորի Նոր տարին խաբեությամբ: Ի վերջո երրորդ եթերաշրջանում Լուկասը առաջարկում է Ռայլիին հանդիպել, ինչին Ռայլին համաձայնում է:
  • Բեն Սեվիջ - Կորի Մեթյուզ, Ռայլիի և Օգգիի հայրը, Տոպանգայի ամուսինը: Եղել է «Տղան ճանաչում է աշխարհը» սերիալի գլխավոր հերոսը: Նա Ջոն Քուինսի Ադամսի անվան միջնակարգ դպրոցի պատմության և մաթեմատիկայի ուսուցիչ է: Ռայլին և նրա ընկերները միշտ օգնում են Կորիին դասերն ավելի հետաքրքիր վարել: Նրա բնավորության գծերը շատ նման են Ռայլիի բնավորությանը[1]:
  • Սաբրինա Քարփենթեր - Մայա Հարթ, Ռայլիի լավագույն ընկերուհին: Նա քմահաճ ու չարաճճի է, ինչը հաճախ է ցուցադրում դպրոցում: Մայան ոչ այնքան լավ աշակերտ է: Կորի Մեթյուզը հաճախ է հանդես գալիս որպես Մայայի հայր, որին Մայան երբեք չի ունեցել: Մայան կարծում է, որ գիտի ամեն ինչ աշխարհում: Սերիալում նրա երկրորդ անունը՝ Փենելոփա է[1]: Առաջին եթերաշրջանում սիրահարվում է Ջոշին: Երկրորդ եթերաշրջանում հասկանում է, որ սիրահարված է Լուկասին: Հետագայում, երբ Ռայլին տալիս է իր համաձայնությունը, նա սկսում է հանդիպել Լուկասի հետ: Երկրորդ եթերաշրջանի վերջին սերիայում նա բաժանվում է Լուկասից: Երրորդ եթերաշրջանում Ջոշը խոստովանում է իր փոխադարձ սերը Մայային, բայց խոստանում է հանդիպել նրա հետ միայն այն ժամանակ երբ Մայան մեծանա: Երկրորդ եթերաշրջանում, երբ Կորին տալիս է առաջադրանք ներել ծանոթին կամ հարազատ մարդուն, Մայան փորձում է ներել իր հարազատ հորը, ով թողել է իր ընտանիքը և հեռացել: Նրան այդ առաջադրանքը շատ ծանր և անհնարին էր թվում: Առաջին եթերաշրջանում նա ծանոթանում է Շոն Հանթերի հետ, ով «Տղան ճանաչում է աշխարհը» սերիալի գլխավոր հերոսներից մեկն է: Հետագայում Շոնը դառնում է Մայայի լավագույն ընկերը, քանի որ նրանց բնավորությունները շատ նման են: Երրորդ եթերաշրջանում, երբ Շոնը ամուսնության առաջարկություն է անում Մայայի մորը, նրա վերաբերմունքը Շոնի նկատմամբ անմիջապես փոխվում է, քանի որ Մայան վախենում է, որ Շոնը նույնպես կլքի իրեն, ինչպես իր հարազատ հայրը: Շուտով, Մայան հասկանում է, որ Շոնը երբեք ցավ չի պատճառի իրեն: Հարսանիքից հետո Մայան դառնում է Շոնի խորթ աղջիկը:
  • Փեյթոն Մեյեր - Լուկաս Ֆրիեր, Ռայլիի լավագույն ընկեր և սիրեցյալ: Ծնվել է Օսթին (Տեխաս), Տեխաս նահանգում: Նրա մեջ առկա են լավ վարքագծեր և առողջ դատողություն: Լուկասի լավագույն ընկերը՝ Ֆարկլն է: Սերիաներից մեկում խոսվում է այն մասին, որ նա հեռացվել է Օսթինի դպրոցից ծեծկռտուկի պատճառով, ինչի հետևանքով նա ստիպված էր կրկին ընդունվել յոթերորդ դասարան[1]: Առաջին եթերաշրջանի եզրափակիչ սերիայում նա համբուրվում է Ռայլիի հետ, սակայն նրանք որոշում են մնալ ընկերներ: Հետագայում իմանալով, որ Մայան սիրահարված է իրեն, սկսում է հանդիպել նրա հետ: Հասկանալով, որ սխալ է գործել, ընտրում է Ռայլիին և երրորդ եթերաշրջանում առաջարկում է նրան հանդիպել, ինչին Ռայլին փոխադարձությամբ է պատասխանում:
  • Ավգուստ Մատուրո - Օգգի Մեթյուզ, Տոպանգայի և Կորիի որդին, Ռայլիի հնգամյա եղբայրը: Ավայի «Ամուսինը»: Մեծանալով, նա ուզում է նմանվել իր հորը: Սերիաներից մեկում ասվում է, որ նրա լրիվ անունը՝ Ավգուստ է [1]:
  • Դանիել Ֆիշել - Տոպանգա Մեթյուզ, Ռայլիի և Օգգիի մայրը, Կորիի կինը: Նա եղել է Կորիի մանկության ընկերուհին, իսկ հետագայում նաև նրա դպրոցական սերը: Տոպանգան՝ իրավաբան է, խիստ, սակայն երկու երեխաների հոգատար մայր[1]: Մանուկ ժամանակ եղել է նաև Սթյուարդ Մինկուսի սիրեցյալը:
  • Կորի Ֆոգելմանիս - Ֆարկլ Մինկուս, սովորում է Մայայի, Ռայլիի և Լուկասի հետ միևնույն դասարանում: Շատ խելացի է, սակայն չափազանց էքսցենտրիկ: Մայայի և Ռայլիի մոտիկ ընկերն է: Կորիի և Տոպանգայի նախկին դասընկեր՝ Սթյուարդ Մինկուսի որդին է, որին նա շատ նման է: Շատ է հոգում իր դասերի և գնահատականների մասին: Երկրորդ եթերաշրջանում պարզվում է, որ նա տառապում է աուտիզմով:

Երկրորդական անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռայդեր Սթրոնգ - Շոն Հանթեր
  • Ուիլյամ Դենիելս - Ջորջ Ֆինի
  • Ուիլյամ Ռասս - Ալան Մեթյուզ
  • Բեթսի Ռենդլ - Էմի Մեթյուզ

Պարբերական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շերիլ Տեկյերա - Քեթի Հարթ, Մայայի մայրը: Աշխատում է մատոցողուհի Nightawk Diner-ում: Քեթին անընդհատ փորձում է ցույց տալ Մայային, թե ինչքան է նա թանկ իր համար, որովհետև իր աղջկա կյանքում նա իրեն ավելորդ էր զգում: Եթերաշրջանի ընթացքում նրանց հարաբերությունները բարելավվում են: Երրորդ եթերաշրջանում նա ամուսնանում է Շոնի հետ:
  • Ավա Կոլկեր - Ավա, Օգգիի վեցամյա «կինը»: Սիրում է ղեկավարել մարդկանց, համոզում է Օգգիին, որ նա պետք է կատարի իր բոլոր քմահաճությունները, պատճառաբանելով, որ նրանից ավելի մեծ է: Տոպանգան հակակրում է Ավային: Երրորդ եթերաշրջանում նրա ծնողները բաժանվում են:
  • Ուրիյա Շելթոն - Ջոշուա Մեթյուզ, Կորիի եղբայրը, Տոպանգայի փեսան, Ռայլիի և Օգգիի քեռին: Մայայի սիրային հետաքրքրությունն է: Երկրորդ եթերաշրջանում ընդունվում է համալսարան : Երրորդ եթերաշրջանում խոստովանում է իր զգացմունքների մասին Մայային:
Եթերաշրջան Էպիզոդներ Օրիգինալ ցուցադրում
Եթերաշրջանի սկիզբ Եթերաշրջանի ավարտ
1 21[3] Հունիսի 27, 2014 (2014-06-27) Ապրիլի 17, 2015 (2015-04-17)
2 30 Մայիսի 11, 2015 (2015-05-11) Մարտի 11, 2016 (2016-03-11)
3 Հունիսի 3, 2016 (2016-06-03)

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը ստացել է դրական գնահատականներ կինոքննադատներից: Rotten Tomatoes կայքում 17 գրախոսության հիման վրա, ունի՝ 82% վարկանիշ, 10-ից 7,3 միջին գնահատականով7/10 stars[4]: Metacritic կայքում 10 գրախոսության հիման վրա, ունի՝ 100-ից 64 միավոր, ինչը համապատասխանում է «Ընդհանուր դրական գնահատականներ» կարգավիճակին64/100 stars[5]:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Hibberd James (2014-05-20)։ «'Girl Meets World': See the opening credits | Inside TV | EW.com»։ Insidetv.ew.com։ Վերցված է 2014-06-19 
  2. 'Girl Meets World' to Premiere Friday, June 27 on Disney Channel (Video) — Updated
  3. «Shows A-Z – girl meets world on disney»։ The Futon Critic։ Վերցված է June 29, 2014 
  4. «Girl Meets World: Season 1 - Rotten Tomatoes»։ 2014-07-14։ Վերցված է 2016-07-12 
  5. «Girl Meets World»։ Վերցված է 2016-07-12