Jump to content

Մասնակից:ՄարիամՀ./Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թրուման Շոուի զառանցանք

Թրուման Շոուի զառանցանք
Թրումանի շոուի ֆիլմի պաստառ
Անվանվել էԹրուման Շոուի զառանցանք

Թրուման Շոուի զառանցանք, հայտնի է նաև որպես Թրումանի համախտանիշ, զառանցանքի մի տեսակ, որի ժամանակ մարդը կարծում է, որ իր կյանքը բեմադրված ռեալիթի շոու է, կամ իրեն դիտում են տեսախցիկներով: Տերմինը ստեղծվել է 2008 թվականին հոգեբույժ Ջոել Գոլդ և նեյրոփիլիսոփա Յան Գոլդ եղբայրների կողմից՝ 1998 թվականի «Թրումանի շոուն» ֆիլմից հետո։ Թրուման Շոուի համախտանիշը պաշտոնապես ճանաչված չէ և նշված չէ Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկում[1]:

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինն անվանվել է ռեժիսոր Փիթեր Ուեյրի և սցենարիստ Էնդրյու Նիկոլի՝ 1998 թվականին նկարահանված «Թրումանի շոուն» կատակերգական դրամայի վերնագրով։ Դերասան Ջիմ Քերրին մարմնավորում է Թրուման Բըրբանքին՝ մի մարդու, որը հայտնաբերում է, որ ապրում է հորինված իրականության մեջ, և այդ իրականությունը շուրջօրյա հեռուստատեսությամբ ցուցադրվում է ամբողջ աշխարհում: Նույնիսկ նրա՝ արգանդում լինելու ժամանակ նրա ողջ կյանքը հեռուստատեսությամբ է ցուցադրվել, իսկ կյանքում հայտնված բոլոր մարդիկ վարձու դերասաններ էին: Երբ նա բացահայտում է իր գոյության մասին ճշմարտությունը, Բըրբանքը փորձում է փախչել այն մարդկանցից, որոնք վերահսկել են իր ողջ կյանքը[2]:

Տեխնոլոգիաների արագ զարգացումը հարցեր է առաջացնում, թե որ մոլորություններն են հնարավոր, և որոնք՝ տարօրինակ։

Դոլորես Մալասպինա, DSM-5 խմբագիր[3]

Ֆիլմի նախադեպ է հանդիսացել է 1989 թվականի «Մթնշաղի գոտի» 1980-ականներին էկրանավորված «Հատուկ ծառայություն» ֆիլմաշարի «Մթնշաղի գոտի» դրվագը, որը սկսվում է նրանով, որ գլխավոր հերոսը տեսախցիկ է հայտնաբերում իր լոգարանի հայելու մեջ: Այս մարդը շուտով տեղեկանում է, որ իր կյանքը հեռուստադիտողների համար շուրջօրյա հեռարձակվում է ամբողջ աշխարհում[4]: 1941 թվականին ֆանտաստ գրող Ռոբերտ Ա. Հայնլայնը գրել է «Նրանք» ստեղծագործությունը, որը մի պատմություն է մարդկանցով շրջապատված մի տղամարդու մասին, որին բոլորը համոզում են նրա խելագար լինելու մասին։

1959 թվականին Ֆիլիպ Ք. Դիկը գրել է «Ցնորված ժամանակ» վեպը, որտեղ գլխավոր հերոսն ապրում է մի աշխարհում, որտեղ նրա «ընտանիքն» ու «ընկերները» վճարվում են պատրանքը պահպանելու համար: Ավելի ուշ գիտաֆանտաստիկ վեպերը կրկնում են այս թեման: Թեև այս գրքերը չեն կիսում «Թրումանի շոուն»-ի ռեալիթի շոուի ասպեկտները, դրանք ունեն ընդհանուր աշխարհի՝ ուրիշների կողմից ստեղծված լինելու հայեցակարգ։

Զառանցանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զառանցանքները՝ ֆիքսված, կեղծ համոզմունքները, ախտանիշներ են, որոնք օրգանական հիվանդության բացակայության դեպքում վկայում են հոգեբուժական հիվանդության մասին: Զառանցանքների բովանդակությունը զգալիորեն տարբերվում է (սահմանափակվում է զառանցողի երևակայությամբ), սակայն որոշ թեմաներ բացահայտվել են. օրինակ՝ հետապնդումը։ Այս թեմաներն ունեն ախտորոշիչ կարևորություն, քանի որ դրանք մատնանշում են որոշակի ախտորոշումներ: Հետապնդման զառանցանքները, օրինակ, դասականորեն կապված են փսիխոզի հետ:

Մշակութային ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զառանցանքների բովանդակությունը մշտապես պայմանավորված է մարդու կյանքի փորձի հետ, և ժամանակակից մշակույթը, կարծես, կարևոր դեր է խաղում[5]: 2008 թվականին անցկացված հետահայաց ուսումնասիրությունը ցույց է տվել, թե ինչպես է զառանցական բովանդակությունը կրոնական/կախարդականից վերածվել քաղաքականի և, ի վերջո, տեխնիկականի[6]:

Հեղինակները եզրակացրել են, որ

սոցիալ-քաղաքական փոփոխությունները և գիտատեխնիկական զարգացումները զգալի ազդեցություն ունեն շիզոֆրենիայի ցնորական բովանդակության վրա:

Հոգեբույժ Ջոզեֆ Վայները մեկնաբանել է.

...1940-ականներին հոգեկան հիվանդները զառանցանքներ էին ունենում այն ​​մասին, որ իրենց ուղեղը կառավարվում է ռադիոալիքներով. այժմ զառանցանք ունեցող հիվանդները սովորաբար դժգոհում են իմպլանտացված համակարգչային չիպերից[7]:

Թրուման Շոուի զառանցանքը կարող է ներկայացնել հետապնդման զառանցանքի բովանդակության հետագա զարգացումը՝ արձագանքելով փոփ մշակույթի փոփոխությանը:

Ռելալիթի շոուների տարածված լինելու պատճառով հիվանդները կարող են հեշտությամբ դրանց բովանակությունը ներառել զառանցական համակարգի մեջ: Նման անձը կհավատա, որ ինքն անընդհատ տեսագրվում է, դիտվում և մեկնաբանվում հեռուստատեսային մեծ լսարանի կողմից[7]:

Գրանցված դեպքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև խանգարման տարածվածությունը հայտնի չէ, գրանցվել է մի քանի հարյուր դեպք: Աշխարհի տարբեր հատվածներում արձանագրվել են դեպքեր, երբ մարդկանց մոտ գրանցվել է Թրումանի Շոուի զառանցանքից: Նյու Յորքի Բելլյու հիվանդանոցային կենտրոնի հոգեբույժ և Նյու Յորքի համալսարանի հոգեբուժության կլինիկական դոցենտ Ջոել Գոլդը և նրա եղբայր Յանը, որը Մոնրեալի ՄաքԳիլ համալսարանում փիլիսոփայության և հոգեբուժության գիտահետազոտական ​​ամբիոի ղեկավարն է[2], այս ոլորտի առաջատար հետազոտողներից են։  Նրանք 2002 թվականից ի վեր շփվել են ավելի քան հարյուր անհատների հետ, որոնք ունեն են զառանցանքից: Նրանք հայտնել են, որ հիվանդներից մեկը սեպտեմբերի 11-ից հետո մեկնել է Նյու Յորք, որպեսզի համոզվի, որ ահաբեկչական հարձակումները դավադրություն չեն եղել իր անձնական Թրումանի շոուում, իսկ մյուսը մեկնել է Ստորին Մանհեթենի դաշնային շենք՝ իր շոուից ապաստան խնդրելու համար[2]: Մեկ այլ հիվանդ աշխատել է որպես պրակտիկանտ հեռուստատեսային ռեալիթի ծրագրում և կարծել է, որ իրեն գաղտնի հետևում են տեսախցիկները նույնիսկ 2004 թվականի ընտրությունների ժամանակ։ Նա բղավում էր, որ նախագահ Ջորջ Բուշը «Հուդա» է, ինչը նրան բերեց Բելլյուի հիվանդանոցի և Գոլդի ուշադրությանը[8]։ Գոլդի հիվանդներից մեկը՝ միջին դասի բանակի վետերան, ով ցանկանում էր բարձրանալ Ազատության արձանի վրա՝ հավատալով, որ դա կազատի իրեն «շոուից»,[8][9]նկարագրեց իր վիճակը այսպես.

Ես հասկացա, որ ես եղել եմ և կամ միլիոնավոր մարդկանց ուշադրության կենտրոնում... Իմ ընտանիքը և բոլոր նրանց, ում ճանաչում էի, սցենարի դերասաններ են, մի շարադ, որի ամբողջ նպատակն է ինձ դարձնել աշխարհի ուշադրության կիզակետը[8].

Գոլդսի կողմից «Թրումանի Շոուի զառանցանք» անվան ընտրության վրա ազդել է այն փաստը, որ Ջոել Գոլդից 5 հիվանդներից երեքը, ովքեր ի սկզբանե բուժվել են այդ համախտանիշի համար, բացահայտորեն կապել են իրենց ընկալած զգացողությունները ֆիլմի հետ:[8]

2008 թվականին Պաոլո Ֆուսար-Պոլին բրիտանական հոգեբուժության ամսագրից կատարեց հետազոտություն, որը ցույց տվեց մարդկանց զառանցանքի նշաններ: Հոգեբան Մարկ Դ. Գրիֆիթսը վերլուծեց այս հետազոտությունը և եզրակացրեց, որ այն անհատների մեծամասնությունը, ովքեր ունեցել են այս զառանցանքը, հաճախ ունեցել են հիմքում ընկած հիվանդություններ կամ այլ բժշկական խնդիրներ, որոնք կարող էին առաջացնել այս զառանցանքը:[10][11]

Թրումանի համախտանիշ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Թագավորությունում հոգեբույժներ Պաոլո Ֆուսար-Պոլին, Օլիվեր Հաուսը, Լյուսիա Վալմաջիան և Ֆիլիպ ՄակԳուայրը Լոնդոնի հոգեբուժության ինստիտուտից «Հոգեբուժության Բրիտանական ամսագրում» նկարագրել են այն, ինչ նրանք անվանել են «Թրումանի համախտանիշ».

Մտահոգիչ համոզմունք, որ աշխարհն ինչ-որ կերպ փոխվել է, ինչի մասին գիտեին ուրիշները, ինչը մեկնաբանում է՝ մատնանշելով, որ ինքը ֆիլմի թեմա է և ապրում է ֆիլմաշարում («հորինված աշխարհ»): Ախտանիշների այս խումբը ... շատ տարածված բողոք է այն անհատների մոտ, ովքեր կարող են լինել շիզոֆրենիայի պրոդրոմալ փուլում:[12]

Հեղինակները ենթադրում են, որ «Թրումանի բացատրությունը» հիվանդների կողմից իմաստ փնտրելու արդյունք է նրանց ընկալման մեջ, որ սովորական աշխարհը փոխվել է ինչ-որ նշանակալի, բայց անբացատրելի ձևով:

Բժշկական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրումանի շոուի զառանցանքը պաշտոնապես ճանաչված չէ և չի հանդիսանում Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկի մի մասը։[1] Գոլդսը չի ասում, որ դա նոր ախտորոշում է, այլ այն անվանում է «հայտնի հետապնդման զառանցանքի և մեգալոմանիայի տարբերակ»[7]:

Կինոռեժիսորի արձագանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս վիճակի մասին լսելուց հետո Էնդրյու Նիկոլը՝ «Թրումանի շոուն»-ի սցենարիստն, ասաց. «Դու գիտես, որ դա հաջողվել է, երբ քո անունով հիվանդություն ունես»:[13]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Contents. Edinburgh University Press. 2012-02-15. էջեր v–vi.
  2. 2,0 2,1 2,2 «New York Times New York City Poll, August 2006». ICPSR Data Holdings. 2008-04-11. Վերցված է 2022-07-20-ին.
  3. Marantz, Andrew (September 16, 2013). «Unreality Star: The paranoid used to fear the C.I.A. Now their delusions mirror "The Truman Show"». The New Yorker: 32–37.
  4. «Patel, Sarika, (born 10 Aug. 1965), Partner, Zeus Caps, since 2012». Oxford University Press. 2014-12-01. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. Rokeach, Milton (2011). The three Christs of Ypsilanti. New York: New York Review Books. ISBN 978-1-59017-384-8. OCLC 642843252.
  6. Skodlar, B.; Dernovsek, M. Z.; Kocmur, M. (2008-03). «Psychopathology of schizophrenia in Ljubljana (Slovenia) from 1881 to 2000: changes in the content of delusions in schizophrenia patients related to various sociopolitical, technical and scientific changes». The International Journal of Social Psychiatry. 54 (2): 101–111. doi:10.1177/0020764007083875. ISSN 0020-7640. PMID 18488404.
  7. 7,0 7,1 7,2 Leslie, Sharon. «WebMD». CC Advisor. Վերցված է 2022-07-20-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Screenshot of Itunes Library - Archived Platform Itunes 2010». dx.doi.org. Վերցված է 2022-07-20-ին.
  9. ESSANY, M (2008). The Show and Tell of Reality TV. Elsevier. էջեր 77–134.
  10. «Griffiths, Stuart Mark, (born 23 April 1963), Programming Director, Ambassador Theatre Group, since 2015». Oxford University Press. 2015-12-01. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  11. Fusar-Poli, Paolo; Borgwardt, Stefan J.; McGuire, Philip, eds. (2013-06-17). «Vulnerability to Psychosis». doi:10.4324/9780203332689. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  12. Fusar-Poli, Paolo; Howes, Oliver; Valmaggia, Lucia; McGuire, Philip (2008-08). «'Truman' signs and vulnerability to psychosis». British Journal of Psychiatry (անգլերեն). 193 (2): 168–168. doi:10.1192/bjp.193.2.168. ISSN 0007-1250.
  13. «Wellington (Nz), Bishop of, (Rt Rev. Justin Charles Hopkins Duckworth) (born 25 Nov. 1967)». Oxford University Press. 2013-12-01. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Կատեգորիա:Հոգեախտաբանական համախտանիշներ Կատեգորիա:Հիվանդություններ այբբենական կարգով Կատեգորիա:Հոգեբուժական ախտորոշում