Մասնակից:Կարինե Հախինյան/Ավազարկղ4
«Ֆիլոմենա» (անգլ.՝ Philomena), ռեժիսոր Սթիվեն Ֆրիրզի դրամատիկ ֆիլմը, որը էկրան Է բարձրացել 2013 թվականին։ Սցենարի հիմքում ընկած է քաղաքական լրագրող Մարտին Սիքսմիթի «Ֆիլոմենա Լիի կորած երեխան» գիրքը: Գլխավոր դերերը կատարում են Ջուդի Դենչն ու Սթիվ Կուգանը։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսի 31-ին Վենետիկի 70-րդ կինոփառատոնում[1]։ «Ֆիլոմենան» երեք անվանակարգերում առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի և չորս անվանակարգերում՝ «Օսկար» մրցանակի, այդ թվում՝ տարվա լավագույն ֆիլմ:
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Լրագրող Մարտին Սիքսմիթը ժամանակավորապես մնացել է առանց աշխատանքի: Իրեն զբաղեցնելու համար նա պատրաստվում է գիրք գրել Ռուսաստանի պատմության մասին: Խնջույքի ժամանակ նա հանդիպում է Ֆիլոմենա Լի անունով մի կնոջ դստեր։ Նա խնդրում է գրել իր մոր պատմությունը, որը հիսուն տարի առաջ վանքում կորցրել է իր փոքրիկ որդուն՝ Էնթոնիին: Մարտին Սիքսմիթը համաձայնում է ուսումնասիրել այդ ցնցող պատմությունը և հոդված գրել:
1951 թվականին Ֆիլոմենան, որը դեռևս դեռահաս էր, հղիանում է։ Հայրը լքում է Ֆիլոմենային և ուղարկում Ռոսկրեայի վանք՝ «վերադաստիարակության»: Որդու լույս աշխարհ գալուց հետո Ֆիլոմենան ստիպված էր չորս տարի աշխատել վանքի լվացքատանը՝ ապրուստի ծախսերը հոգալու համար: Մի անգամ միանձնուհիները երեխային տալիս են մի հարուստ ընտանիքի՝ առանց նույնիսկ թույլ տալու, որ Ֆիլոմենան հրաժեշտ տա իր որդուն: Ֆիլոմենան ապրում էր արժանապատիվ կյանքով, և այս բոլոր տարիներին փորձում գտնել որդուն, բայց ապարդյուն։ Նա բազմիցս եղել է Ռոսկրեայի վանքում, որտեղ ասել են, որ չեն կարող օգնել նրան:
Մարտինը և Ֆիլոմենան սկսում են որոնումները՝ կրկին այցելելով վանք: Միանձնուհիները հերթական անգամ քաղաքավարի կերպով մերժում են՝ պնդելով, որ որդեգրման գրառումները կորել են հրդեհի հետևանքով: Սակայն հետագայում պանդոկում տեղացիները պատմում են Մարտինին, որ միանձնուհիները միտումնավոր կրակի մեջ ոչնչացրել են բոլոր թղթերը, և որ երեխաները հազար ֆունտով վաճառվում են հարուստ ամերիկացիներին: Մարտին Սիքսմիթը և Ֆիլոմենան մեկնում են Ամերիկա՝ որոնումները շարունակելու: Այնտեղ, օգտագործելով Մարտինի կապերը, գտնում են նրա որդու հետքերը:
Երեխային որդեգրող ծնողները նրան տվել էին Մայքլ անունը: Երեխայի ճակատագիրը երկար ժամանակ բարեհաջող էր դասավորվում. նա գերազանց կրթություն էր ստացել և լավ քաղաքական գործունեություն ունեցել, Ռեյգանի և Բուշի նախագահական վարչակազմի նշանավոր աշխատակից էր: Բայց ՁԻԱՀ-ի պատճառով մահացել է:
Ֆիլոմենային անհանգստացնում էր այն հարցը, թե արդյոք որդին մտածում էր իր մասին: Փիթ Օլսոնից՝ Մայքլի ընկերոջից, նրանք իմանում են, որ Մայքլն արդեն հիվանդ է Իռլանդիայում և այցելել էր Ռոսկրեայի վանք՝ հույս ունենալով գտնել իր մորը, բայց միանձնուհիները ոչինչ չէին հայտնել նրան: Կատարելով Մայքլի կամքը՝ Փիթ Օլսոնը հողարկավորում է մահացած ընկերոջը Իռլանդիայում՝ վանական գերեզմանատանը։
Ֆիլմի վերջում Ֆիլոմենան և Մարտին Սիքսմիթը գալիս են որոնման սկզբին՝ վանք: Մարտինը զայրանում է և սկանդալ սարքում ոչ քրիստոնյա միանձնուհիների հետ, ովքեր ամեն ինչ արել էին մոր և որդու հանդիպումը կանխելու համար: Բայց Ֆիլոմենան ներում է նրանց:
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջուդի Դենչ - Ֆիլոմենա Լի
- Սթիվ Կուգան - Մարտին Սիքսմիթ
- Սոֆի Քենեդի Կլարկ - երիտասարդ Ֆիլոմենա
- Քաղաքապետ Ուինինգհեմ - Մերի
- Բարբարա Ջեֆորդ - Հիլդեգարդի քույրը
- Միշել Ֆեյրլի - Սալլի Միտչել
- Ռութ Մաքքեյբ - Բարբարայի մայրը
- Փիթեր Հերման - Փիթ Օլսոն
- Աննա Մաքսվել Մարտին - Ջեյն
- Շոն Մահոն - Մայքլ
Արձագանք մամուլում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վենետիկի կինոփառատոնում, որտեղ «Ֆիլոմենան» ընտրվել է հիմնական մրցութային ծրագրում, կինոնկարը իսկական ֆուրոր է առաջացրել և դիտումների բացարձակ ֆավորիտ դարձել։ Լրագրողները գրել են դրամայի և կատակերգության հաջող խառնուրդի մասին, նշել Ջուդի Դենչի շքեղ վերափոխումը և նրան արժանացրել «Օսկար»-ի[2]։
Կինոքննադատ Վալերի Կիչինը նշում է Ջուդի Դենչի և Սթիվ Կուգանի փայլուն դերասանական աշխատանքները:
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013 - մասնակցություն Վենետիկի 70-րդ կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրին և երկու մրցանակ՝ «Կապույտ առյուծ» և լավագույն սցենարի մրցանակ (Ջեֆ Փոուպ, Սթիվ Կուգան):
- 2013 - Աբու Դաբիի միջազգային կինոփառատոնի կանանց լավագույն դերի մրցանակ (Ջուդի Դենչ)[3]։
- 2013 - բրիտանական անկախ կինոնկարի չորս մրցանակ՝ լավագույն բրիտանական անկախ կինոնկար, լավագույն դերասան (Սթիվ Կուգան), լավագույն դերասանուհի (Ջուդի Դենչ), լավագույն սցենար (Ջեֆ Փոուպ, Սթիվ Կուգան):
- 2014 - «Սպուտնիկ» մրցանակ՝ լավագույն ադապտացված սցենարի համար (Սթիվ կուգան, Ջեֆ Փոուպ) և ևս երեք անվանակարգ՝ լավագույն ֆիլմ, լավագույն դերասանուհի (Ջուդի Դենչ), լավագույն երաժշտություն (Ալեքսանդր Դեսպլա):
- 2014 - «Լավագույն դերասանուհի» ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի հավակնորդ (Ջուդի Դենչ):
- 2014 - երեք «Ոսկե գլոբուս» անվանակարգ՝ լավագույն դրամա, դրամայի լավագույն դերասանուհի (Ջուդի Դենչ), լավագույն սցենար (Սթիվ Կուգան, Ջեֆ Փոուպ):
- 2014 - BAFTA մրցանակ՝ լավագույն ադապտացված սցենարի համար (Սթիվ կուգան, Ջեֆ Փոուպ) և ևս երեք անվանակարգ՝ լավագույն ֆիլմ, բրիտանական լավագույն ֆիլմ, լավագույն դերասանուհի (Ջուդի Դենչ):
- 2014 - «Օսկար» մրցանակի չորս անվանակարգ՝ լավագույն ֆիլմ, լավագույն դերասանուհի (Ջուդի Դենչ), լավագույն ադապտացված սցենար (Սթիվ կուգան, Ջեֆ Փոուպ), լավագույն երաժշտություն (Ալեքսանդր Դեսպլա):
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտին Սիքսմիթը հայտնի է որպես ռազմաօդային ուժերի փորձառու թղթակից, աշխատել է Մոսկվայում և մի քանի գիրք է գրել ժամանակակից ռուսական քաղաքականության մասին: Ֆիլմում նկարագրված է նրա կենսագրության այս փաստը. Կուգանի հերոսը պատրաստվում է գիրք գրել «Ռուսաստանի արյունոտ պատմության» մասին[4]։
- 2017 թվականին հայտարարվեց, որ Գոլուեյի շրջանում գտնվող նախկին կաթոլիկ մանկատան տարածքում հայտնաբերվել է մեկուկեսից երեք տարեկան 800 երեխայի հուղարկավորություն: Թաղման հետազոտության արդյունքները հաստատում են Ֆիլոմենա Լիի պատմությունը[5][6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «International competition of feature films, presented as world premieres». 70th Venice International Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2015-09-26-ին. Վերցված է 2013-08-29-ին.
- ↑ «Фильм "Филомена" с Джуди Денч удостоился оваций в Венеции» (ռուսերեն). РИА Новости. 31 августа 2013. Վերցված է 2013-9-3-ին.
- ↑ Валерий Кичин (31 октября 2013). «Фестиваль в Арабских Эмиратах назвал победителей». Российская газета. Վերցված է 2013-10-31-ին.
- ↑ Марина Токмашева (1 сентября 2013). «Венецианский кинофестиваль: Франко, экологи и Филомена». РИА Новости. Վերցված է 2013-08-29-ին.
- ↑ 'Significant quantity' of human remains at former mother and baby home : [անգլ.] // Belfast Telegraph. — 2017. — 3 March. — Дата обращения: 04.03.2017.
- ↑ Ольга Ходинова. (2017-03-04). «Жуткая находка: в Ирландии найдены массовые захоронения младенцев». «Вести" интернет-газета» («VESTI.RU»). Վերցված է 2017-03-04-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի պաշտոնական կայք
- «Ֆիլոմենա»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ֆիլոմենա»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում: