Մասնակից:Լուսինե Ղարիբյան/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շրիի մարմնացումը, Դրաուպադի
Բրնձի աստվածուհի Շրիի հին ինդոնեզական արձանը

Շրի (սանսկրիտ՝ श्री, «փայլ, հաջողություն, երջանկություն, բարեկեցություն»), արքայական իշխանության աստվածուհի, համարվում է հաջողության և բարգավաճման, ինչպես նաև պտղաբերության աստվածուհի. դասական հինդուիզմում՝ Լակշմի աստվածուհու էպիտետը:

Առաջին անգամ հիշատակվում է վեդայական «Շատապատխա-բրախմանա»–ում: Մահաբհարաթայում Շրին Ինդրայի կինն է, ավելի ճիշտ՝ ցանկացած աստվածուհի, ով հասնում է Ինդրայի կարգավիճակին՝ դառնալով երկնային արքա: Երկրային արքան նույնպես համարվում էր նրա ամուսինը՝ ճանաչվելով որպես Ինդրայի մարմնացում (Պանդավա եղբայրները՝ Ինդրայի մարմնավորումները, ունեն ընդհանուր ամուսին՝ Դրաուպադին, ով Շրիի մարմնացումն է): Շրիի պատկերը միաձուլվում է Լակշմիի հետ (ի սկզբանե, ըստ երեւույթին, գեղեցկության և անձնական երջանկության աստվածուհի): Շրի–Լակշմին ասոցացվում է Վիշնուի ամուսնու հետ[1]:

Ինդոնեզական հինդուիզմում՝ մասնավորապես Բալիում, Շրի աստվածուհին համարվում է Բրնձի Մայրը՝ ունենալով բրնձի դաշտերի և բերրիության աստվածության անկախ կարգավիճակ[2]:

Հնդկաստանում և մասամբ Հարավարևելյան Ասիայում «Շրի» էպիտետը հաճախ օգտագործվում է որպես հայտնի կրոնական և փիլիսոփայական ուսուցիչների (գուրու), սրբերի և կրոնական առաջնորդների անունների մի մաս (այս դեպքում դա կարող է նշանակել «մեծ, հարգարժան, բարձր, հայտնի, սուրբ, օրհնված, աստվածային»): Ծառայում է նաև որպես դիմելաձև, որը նշանակում է «տեր կամ տիրուհի»: Նման իմաստով այս բառը գործածվում է Շրի Լանկա նահանգի անվան մեջ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бандиленко Г. Г. Индуизм в Юго-Восточной Азии // Индуизм. Джайнизм. Сикхизм: Словарь / Под общ. ред. М. Ф. Альбедиль и А. М. Дубянского. — М.: Республика, 1996. — С. 209—216. — 576 с.
  • Васильков Я. В. Шри (Лакшми) // Индуизм. Джайнизм. Сикхизм: Словарь / Под общ. ред. М. Ф. Альбедиль и А. М. Дубянского. — М.: Республика, 1996. — С. 466. — 576 с.
  • «Լուսինե Ղարիբյան/Ավազարկղ2». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]