Մասնակից:Լուիզա 97/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փիթեր Գրեգ Արնեթ ,Ամերիկացի լրագրող, ծագումով՝ Նոր Զելանդացի[1]: «Թեժ կետում» կատարած աշխատանքի շնորհիվ նա դարձել է 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի սկզբի պատերազմի ամենահայտնի թղթակիցներից մեկը: Նա նաև հայտնի է դարձել իր մի շարք սկանդալային զեկույցների և լրահաղորդումների շնորհիվ:

Վիետնամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթեր Արնեթը 1960 թվականից աշխատել է Հարավարևելյան Ասիայում: Նա գրեթե մինչև վերջ լուսաբանել է Վիետնամի պատերազմը (հիմնականում Ասոշիեյթիդ պրես) գործակալության համար, որը շատ անգամ ամերիկացի զինվորների հետ մեկնում էր մարտական առաքելությունների: Արնեթը ականատես է եղել այնպիսի խոշոր իրադարձությունների, ինչպիսիք են՝ «Starlite» գործողությունը, X-Ray վայրէջքի գոտում տեղի ունեցած մարտը (ճակատամարտ Յա-Դրանգ հովտում) և 1875 թվականին տեղի ունեցած մարտը (Դակ-Տոյի ճակատամարտ): 1972 թվականին նա ուղեկցում էր հակապատերազմական ակտիվիստների մի խումբ, որոնք այցելում էին Հանոյ, որպեսզի վերցնեն ամերիկացի օդաչուներին, որոնք ազատվել էին Հյուսիսային Վիետնամի իշխանությունների կողմից: Իր զեկույցներում Արնեթը նկարագրել է պատերազմի իրականությունը, որը նյարդայնացրել էր Վիետնամում «Ազատ աշխարհ» ուժերի գլխավոր հրամանատար Ուիլյամ Ուեսթորլանդին և ԱՄՆ նախագահ Լինդոն Բ. Ջոնսոնին: Նրա զեկույցներից ամենահայտնին Բենչե քաղաքի համար մղվող ճակատամարտի մասին զեկույցն էր, որը տեղի է ունեցել 1968 թվականի հարձակման ժամանակ: Ամերիկացի անանուն սպաի կողմից «Հարկավոր էր ոչնչացնել քաղաքը, որպեսզի փրկեր իրեն» մեջբերած այս արտահայտությունը անպիջապես քննադատվել է Վիեննայում ամերիկյան քաղաքականության քննադատնների կողմից: Այնուհետև նրան մեղադրել են այս արտահայտությունը տարածելու համար: Ըստ վետերաններից մեկի, այդ արտահայտությունն իրականում արտասանվել է, սակայն ըստ երևույթին, Արնեթը այն դուրս է հանել համատեքստից: Վիետնամում կատարած աշխատանքի համար Արնեթը 1968 թվականին ստացել է Պուլիտցերի մրցանակ՝ միջազգային զեկուցման համար: 1975 թվականին Սաիդոնի անկումից հետո նա մնացել է քաղաքում և հարցազրույց վերցրել հյուսիս-վիետնամցի զինվորներից:


Ծոցի պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1981-ից 1999 թվականներին Փիթեր Արնեթը աշխատել է CNN-ում: Նրա «աստղային ժամը» 1999 թվականի Ծոցի պատերազմն էր: Մարտական գործողությունների սկզբում Արնեթը արևմտյան միակ լրագրողն էր, ով հեռուստատեսությամբ լուսաբանում էր Բաղդատից, հաճախ՝ օդապարիկներով ու ռմբակոծումներով: Իրաքի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին նրա հաղորդումները բացասաբար էին ընկալվում ԱՄՆ վարչակազմի կողմից, և ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ նրան մեղադրել են հակահայրենասիրական լրագրության մեջ: Սակայն Արնեթը մնում է Բաղդատում, և պատերազմի կեսին հարցազրույց վերցնում Սադդամ Հուսեյնից: Արնեթի հաղորդմամբ, լայն արձագանք է ստացել բազմազգ ուժերի կողմից Բաղդատի մերձակայքում մանկական կաթի գործարանն ռմբակոծելու մասին լուրը: Սպիտակ տունն անմիջապես հայտարարել է, որ այդ ձեռնարկությունը օգտագործվել է զանգվածային ոչնչացման զենքի բաղադրիչներ արտադրելու համար, իսկ մանկական սնունդը պարզապես քողարկում էր: Արնեթը շարունակում էր պնդել իրենը: Վեճը այդպես էլ չլուծվեց:

Հեռացում CNN-ից[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի մարտին Արնեթը հարցազրույց է վերցրել այդ ժամանակաշրջանում քիչ հայտնի Օսամա բեն Լադենից: Սակայն շուտով ավարտվում է CNN-ում նրա աշխատանքը, ինչը պայմանավորված էր նրա մասնակցությամբ պատրաստված հեռուստածրագրի շուրջ բռնկված սկանդալով: Ծրագիրը, որը ցուցադրվել է 1998-ի հունիսին, վերաբերում էր «Tailwind» գաղտնի գործողությանը, որը 1970 թվականին իրականացրել էին Լաոսում ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը: Պարզվում է, որ այս գործողության նպատակը Լաոս գյուղում թաքնված ամերիկայի անապատային զինվորներին ոչնչացնելն էր, և որ գործողությունն օգտագործում էր ՄԱԿ-ի կողմից դասակարգված նյարդակաթվածահարական զարին գազը՝ որպես զանգվածային ոչնչացման զենք: Պենտագոնի հետաքննությունը ամբողջությամբ հերքեց ահդ երկու մեղադրանքները: Իր հերթին CNN-ը անցկացրեց ներքին հետաքննություն, որի արդյունքում պարզեց հրապարակված տեղեկատվության անճշտությունը: Սկանդալաըին հեռարձակման պրադյուսերները հեռացվեցին հեռուստաընկերությունից: Արնեթը ևս ստիպված եղավ հեռանալ Պենտագոնի ճնշումից:

Իրաքյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Արնեթը լուսաբանում է Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական գործողությունը: 2003 թվականի մարտին նա NBC-ի և National Geograpic ամսագրի անունից կրկին հայտնվում է Իրաքում՝ լուսաբանելու «Իրաքի ազատ» գործողությունը: Նա մարտի 31-ին հարցազրույց է տվել Իրաքի պետական հեռուստատեսությանը՝ ասելով, որ ռազմական գործողությունների նախնական պլանը ձախողվել է: Այս մեկնաբանությունը հանգեցնում է նրա նկատմաամբ հերթական սկանդալային և մի շարք լրատվամիջոցների հետ համագործակցությունից հրաժարվելուն: Այնուհետև, նրան անմիջապես վարձում է բրիտանական տաբլոիդ Daily Miirror-ը, որը հայտնի է Իրաքյան պատերազմի վերաբերյալ իր քննադատությամբ, ինչպես նաև հունական և բելգիական հեռուստաալիքներով:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին Արնեթը ամուսնանում է վիետնամուհի Նինա Նգուենի հետ, որից ամուսնալուծվում է 1983 թվականին: Նրանք ունեին երկու երեխա՝ դուստր՝ էլզա և որդին՝ Էնդրյու: 1990-ականների սկզբին նա կրկին ամուսնանում է: Արնեթը հանդիսանում է «Ուղիղ հեռարձակում մարտի դաշտից. Վիետնամից մինչև Բաղդատ, 35 տարի աշխարհի պատերազմի գոտիներում» (Live from the Battlefield: From Vietnam to Baghdad, 35 Years in the World’s War Zones; 1994) գրքի հեղինակը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Peter Arnett». RosettaBooks. Արխիվացված է օրիգինալից 20 September 2016-ին. Վերցված է 13 September 2016-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]