Մասնակից:Իրինա Փիրումյան/Սուրբ Ստեփանոս վանք (Հին Ղրիմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուրբ Ստեփանոս վանք (արխաիկ նահատակ սորբ Ստեփանի անունով) միջնադարյա կառույց որը տեղակայված է Մաչուկա լեռան հյուսիս-արևելյան կիրճում, Հին Ղրիմից 6կմ դեպի հարավ և 3 կմ Սուրբ Խաչից: Ներկայումս նրանից մնացել են միայն փլատակները:

Տեսարժան վայրերի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը գտնվում է հին ճանապարհի հարևանոթյամբ, որը մի ժամանակ կապում էր Սուդակն ու Սոլխատը (Հին Ղրիմ): 1820 թվականին այդ տեղանքով անցել է Մինաս Մեդիկեն և ասել, որ այն վանք է՝ կառուցված քարից, որը հաջորդում է Սուրբ Խաչ եկեղեցուն: 1973-ից 1976 թվականներին Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի հեռարշավախումբի ջանքերով վանքը վերաբացվել է[1], ավելի ստույգ փլատակները հանել են քարի և հողի շերտի տակից, որը անտառային բուսածածկ տարածք էր: Ինչպես նաև «Ղրիմի հավաքածու»-ի հեղինակ՝ Պյոտր Կեպենը, ով ռուսական աշխարհագրական հասարակության հիմնադիրն էր, երկար տարիներ ապրել է Ղրիմում և ուսումնասիրել այն:Վանքը տեսել է ամենայն հավանականությամբ արդեն վերականգնված վիճակում: Նա հիշատակել է Սուրբ Խաչից չորս մղոն հեռավորության վրա գտնվող վանքի ավերակների մասին, և կարծում էր, որ այն ավելի հին է քան Սուրբ Խաչը: 1973 թվականի էքսպեդիցիան հայտնաբերել է եռաապսիդ ( ապսիդ.՝ շենքի կիսաշրջանաձև ելուստ) վանք՝ 8,4×8,6մ ներքին չափսերով, որը գերազանցում է Սուրբ Խաչի չափսերը: Կենտրոնական ապիսիդը դրսից հնգանիստ է, ներսից՝ կիսաշրջանաձև: Այն դուրս է գալիս շենքի հյուսիսարևելյան հատվածից, իսկ երկու փոքր ապսիդը ընկղմված է պատի մեջ: Տաճարի արևմտյան պատին տեղակայված է գավիթը կամ բաց բակը, որը կապվում է տաճարի հետ 1,5 մետր լայնությամբ միջանցքով: Կառույցի կենտրոնում հայտնաբերվել է ուղանկյունաձև ջրհոր: Տաճարից ու գավիթից հարավ գտնվել են աշխատանքային ու ծառայողական սենյակներ:


Ավելի հավանական տարբերակ է, որ տաճարը կառուցվել է XIV դարում, բայց գոյություն է ունեցել մինչ XV դարի վերջը: Մի քանի գիտնականների կարծիքով Սուրբ Ստեփանոս վանքը ավերվել է երկրաշարժի և սողանքների արդյունքում: Այլ հետազոտողներ գտնում են, որ այն դատարկվել և ավերվել է 1475 թվականին թուրքական բռնությունների արդյունքում:

Ներկայումս մակերեսին երեևում են միայ տաճարի մնացորդները: Վանքից դեպի արևմուտք գտնվող բլրի վրա տեղակայված է սկզբնաղբյուրը, որը հնում մատակարարավել է կավե խողովակների միջոցով: Բլրի լանջին կարելի է տեսնել սանդղափուլ, որտեղ եղել է մրգատու այգի:

Նախկին Սորբ Ստեփանոսի վանք

Примечания[խմբագրել | խմբագրել կոդը]

Источники[խմբագրել | խմբագրել կոդը]