Մասնակից:Ինանե/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեղային անզգայացնողներն ըստ քիմիական կառուցվածքի բաժանվում են երկու խմբի․ էսթերներ (վերևում), ամիդներ (ներքևում)

Բարև (ՏԱ) դեղամիջոց է, որի օգտագործման դեպքում դիտվում է ցավի զգացողության բացակայություն։ Վիրաբուժության մեջ տեղային անզգայացնողը կիրառվում է կոնկրետ տեղամասի ցավազրկման համար, որի ժամանակ, ի տարբերություն ընդհանուր անզգայացման, գիտակցության կորուստ չի դիտվում։ Եթե տեղային անզգայացնողը կիրառվում է որոշակի նյարդացողունի ուղղությամբ, հնարավոր է դրանով նյարդավորվող մկանի պարալիզ (մկանի գործառույթի կորուստ)։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճատև ցավազրկում, թույլ

Միջին տևողության ցավազրկում, ուժեղ

Երկարատև ցավազրկում, ուժեղ Տետրակաին Բուպիվակաին Ռոպիվակաին Կլինիկական ՏԱ-ները դասակարգվում են երկու խմբերում՝ ամիդային ՏԱ և եթերային ՏԱ։ Սինթետիկ ՏԱ-ները կառուցվածքով նման են կոկաինին։ Կոկաինից հիմնականում տարբերվում են հատկություններով․ չեն առաջացնում հիպերտենզիա (զարկերակային գերճնշում) և վազոկոնստրիկցիա (անոթների կծկում)։ Այս դեղամիջոցները կիրառվում են տեղային անզգայացման տարբեր տեսակների դեպքում, որոնցից են․

  • մակերեսային անզգայացում
  • ինֆիլտրատիվ անզգայացում
  • էպիդուրալ անզգայացում
  • սպինալ անզգայացում

«-կաին» վերջածանցը վերցվել է կոկաինի անվանումից, քանի որ այն նախկինում կիրառվել է՝ որպես տեղային անզգայացնող միջոց։

Կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղային անզգայացնողները ներկայումս կիրառվում են սուր ցավն անցկացնելու և/կամ բուժելու, քրոնիկական ցավն անցկացնելու նպատակով, ինչպես նաև՝ որպես ընդհանուր անզգայացման բաղադրիչներ։ Դրանք օգտագործվում են նաև որպես ախտորոշիչ և հակաառիթմոգեն միջոցներ (լիդոկաին)[1]։

Սուր ցավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ սուր ցավը կարելի է անցկացնել ցավազրկողներով, հաղորդչական անզգայացումն ավելի նպատակահարմար է, քանի որ քիչ են կողմնակի ազդեցությունները։ Ցավազրկման նպատակով ՏԱ-ները ներմուծվում են կրկնվող ներարկումների կամ կաթետրով շարունակական ինֆուզիայի եղանակներով։ ՏԱ-ները երբեմն կիրառվում են նաև այլ միջոցների հետ զուգորդված, օրինակ՝ օփիոիդների հետ միասին՝ սիներգիստական ցավազրկող ազդեցություն ապահովելու նպատակով[2]։ Սուր ցավը հեռացնելու նպատակով անզգայացնողների կիրառման մի քանի ցայտուն օրինակներ են․

  • ցավազրկում ծննդաբերության ժամանակ(էպիդուրալ անզգայացում, ամոթույքային նյարդի պաշարում)
  • հետվիրահատական ցավազրկում (ծայրամասային նյարդերի պաշարում, էպիդուրալ անզգայացում)
  • վնասվածք (ծայրամասային նյարդերի պաշարում, էպիդուրալ անզգայացում, ներերակային տեղային անզգայացում)

Քրոնիկ ցավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրոնիկ ցավը բարդ և երբեմն լուրջ իրավիճակ է, որը պահանջում է ցավի բժշկության մեջ մասնագիտացած անձի կողմից ախտորոշում և բուժում։ ՏԱ-ները քրոնիկ ցավը ժամանակավորապես դադարեցնելու նպատակով կիրառվում են հիմնականում օփիոիդների, ՈՍՀԴ-ների և հակացնցումային դեղերի հետ համակցված։ Այնուամենայնիվ, քրոնիկ ցավի բուժման համար ՏԱ-ների հաճախակի կիրառումը խորհուրդ չի տրվում, քանի որ երկարաժամկետ բարենպաստ ազդեցությունների մասին վկայությունները բացակայում են[3]։

Վիրաբուժություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսականորեն, մարմնի ցանկացած մաս կարելի է անզգայացնել հաղորդչական անզգայացման կիրառման միջոցով։ Այնուամենայնիվ, ժամանակակից բժշկության մեջ կիրառվող տեխնիկաները միայն մի քանիսն են։ Հաղորդչական անզգայացումը երբեմն համակցվում է ընդհանուր անզգայացման հետ՝ պացիենտի հարմարավետությունն ու վիրահատության հեշտ ընթացքն ապահովելու համար։ Չնայած այս ամենին՝ բազմաթիվ անէսթեզիոլոգներ, վիրաբույժներ, պացիենտներ և բուժքույրեր պնդում են, որ ավելի անվտանգ է վիրահատությունների մեծամասնությունն անել տեղային անզգայացմամբ[4]։ Հաղորդչական անզգայացմամբ իրականացվող վիրահատությունների ցայտուն օրինակներ ներառում են․

  • ատամնաբուժությունը (մակերեսային անզգայացում, տեղային նյարդի պաշարում, ինֆիլտրացիոն անզգայացում կամ ներկապանային անզգայացում վերականգնողական վիրահատությունների կամ ատամի հեռացման դեպքում),


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]