Մասնակից:Ժենյա1/Ավազարկղ 21

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժենյա1/Ավազարկղ 21

Ֆրեդ Դալտոն Թոմփսոն (անգլ.՝ Fred (Freddie) Dalton Thompson; ), ամերիկացի քաղաքական գործիչ, դերասան և իրավաբան։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ և Թենեսի նահանգից Սենատի անդամ՝ 1994-2003 թվականներին: Հանրապետական կուսակցության փրայմերիզի նախկին թեկնածուն 2008 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմփսոնը ծնվել է 1942 թվականին Ալաբամա նահանգի Շեֆիլդ քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել Է Ֆլորենս քաղաքի պետական քոլեջում, այնուհետև՝ Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքի համալսարանում, որն ավարտել է 1964 թվականին՝ ստանալով փիլիսոփայության և քաղաքագիտության բակալավրի աստիճան։ 1967 թվականին նրան շնորհվել է նաև Վանդերբիլթի համալսարանի իրավագիտության դոկտորի կոչում։ Նույն թվականին նա զբաղվել է մասնավոր իրավաբանական պրակտիկայով, իսկ 1969 թվականից դարձել է դաշնային դատախազի օգնական Նեշվիլում։ Թոմփսոնը մասնակցել է 1972 թվականի հանրապետական սենատոր Հովարդ Բեյքերի վերընտրման արշավին, ինչպես նաև հանդես է եկել որպես իրավաբան խորհրդական Ուոթերգեյթյան սկանդալի հանգամանքների հետաքննության գործում (1973-1974):

Շարունակելով իրավաբանական պրակտիկան, 1977-1978 թվականերին նա Մերի Ռագգյանտիին ներկայացրել է պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի նախագահի պաշտոնից նրա ապօրինի հեռացման գործում: Արդյունքում դեմոկրատ նահանգապետ Ռեյ Բլենթոնը մեղավոր է ճանաչվել և դատարանի որոշման համաձայն Ռագգյանտիին վերականգնել պաշտոնում: Գործի իրադարձությունները հիմք են հանդիսացել 1985 թվականի «Մարի» ֆիլմի համար, որտեղ Թոմփսոնը խաղացել է ինքն իր դերում՝ դրանով իսկ սկիզբ դնելով իր դերասանական կարիերային: 1980-1981 թվականներին նա զբաղեցրել է Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի խորհրդականի պաշտոնը, 1982-ին աշխատել է հետախուզության հարցերով կոմիտեում, իսկ 1985-1987 թվականներին եղել է Թենեսի նահանգի վերաքննիչ դատարանի թեկնածությունների առաջադրման հանձնաժողովի անդամ: 1994 թվականին նա զբաղեցրել Է Թենեսիի սենատորի պաշտոնը։ Այդ պաշտոնում Թոմփսոնը մնացել է մինչև 2002 թվականը։ Նույն թվականին նա սկսել է նկարահանվել ամերիկյան «Օրենք ու կարգ» հեռուստասերիալում, որտեղ խաղացել է դատախազ Արթուր Բրանչի դերը, որը դարձել Է ԱՄՆ-ում նրա ամենահայտնի դերերից մեկը[1]։

2007 թվականին Թոմփսոնը հայտարարել է նախագահական մրցարշավին մասնակցելու իր մտադրության մասին։ Որոշ ժամանակ նա եղել է հանրապետական փրայմերիզների ամենահավանական հաղթողներից մեկնը[2]։ Բայց չնայած դրան, նրան չհաջողվեց լուրջ հաջողությունների հասնել, և մի շարք անհաջողություններից հետո նա ստիպված եղավ հանել իր թեկնածությունը։ Պարտության պատճառների թվում կարծիք է հայտնվել, որ նա շատ ուշ է սկսել իր նախընտրական քարոզարշավը՝ այդպիսով բաց թողնելով բարենպաստ պահը։ Վերլուծաբանները նաև մատնանշել են Թոմփսոնի ակնհայտ ձեռքբերումների բացակայությունը Սենատում նրա աշխատելու ժամանակ և Վաշինգտոնում թեկնածուի մի փոքր կասկածելի լոբբիստական գործունեությունը:

Ֆրեդ Թոմփսոնը մահացել է 2015 թվականի նոյեմբերի 1-ի առավոտյան Նաշվիլում[3] լիմֆոմայի ռեցիդիվից։ Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հրաժեշտի արարողությանը ներկա են եղել սենատորներ Ջոն Մաքքեյնը և Լամար Ալեքսանդրերը: Նույն օրը նա թաղվել է Լոուրենսբուրգի «Միմոզա» գերեզմանատանը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին Թոմփսոնը ամուսնացել է Սառա Էլիզաբեթ լինդսի հետ։ Ամուսիններն ունեցել են երեք երեխա։ 1985 թվականին ամուսնալուծվել է և 2002 թվականին Թոմփսոնը երկրոդ անգամ է ամուսնացել։ Նրա երկրորդ կինը եղել է Ջերի Քենը։ Զույգը ունի երկու երեխա՝ որդի և դուստր:

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1987 ֆ Ելք չկա No Way Out Մարշալ
1990 ֆ «Կարմիր հոկտեմբերի» որսը The Hunt for Red October Ծովակալ Փեյնթեր
1990 ֆ Ամպրոպի օրերը Days of Thunder Մեծ Ջոն
1990 ֆ Պինդ ընկույզ 2 Die Hard 2 Թրյուդո
1991 ֆ Կոլեկտիվ հայցը Class Action բժիշկ Գետչել
1991 ֆ Վախի հրվանդան Cape Fear Թոմ Բրոդբենտ
1991 ֆ Սյուի գանգուրները Curly Sue Բերնարդ Օկսբար
1992 ֆ Բարձր սիրտ Thunderheart Ուիլյամ Դոզ
1993 ֆ Կրակի տակ In The Line Of Fire Գարի Սարժենտ
1994 ֆ Փոքրիկը զբոսնելիս Baby’s Day Out ՀԴԲ գործակալ Դեյլ Գրիսոմ
2002-2007 ս Օրենք ու կարգ Law & Order շրջանային դատախազ Արթուր Բրանչ
2003-2006 ս Օրենք ու կարգ: Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit շրջանային դատախազ Արթուր Բրանչ
2005 ֆ Կատաղած ձիարշավ Racing Stripes Սըր Տրենտոն
2012 ֆ Սինիստեր Sinister շերիֆ
2015 ֆ 90 րոպե երկնքում 90 Minutes in Heaven Ջեյ Բի Պերկինս
2016 ֆ Աստված չի մահացել 2 God’s Not Dead 2 ավագ հովիվ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Голливудский президент». Кіевскій ТелеграфЪ. Արխիվացված է օրիգինալից 2012-04-03-ին.
  2. Азар И. (01.09.2007). «В роли самого себя — Фред Томпсон!». Газета.Ru.
  3. Fred Thompson, Former Senator, Actor and Presidential Candidate, Dies at 73, The New York Times

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]