Մասնակից:Էլեն Ավետիսյան/Ավազարկղ9

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անիմացիոն ֆիլմերի երևանյան փառատոն (2011) վերնագիրը

Էլեն Ավետիսյան/Ավազարկղ9

ՌեԱնիմանիա-2011, անիմացիոն ֆիլմերի ամենամյա փառատոն, որը անց է կացվում Հայաստանում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանյան երրորդ բաց միջազգային անիմացիոն կինոֆստիվալը՝ «ՌեԱնիմանիան» անց է կացվել 2011 թվականի սեպտեմբերի 14-19-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի մայրաքաղաք՝ Երևանում: Կազմակերպչական կոմիտեն ընդունել է շուրջ 320 դիմումներ, որոնցից մրցույթի համար ընտրվել են ընդամենը 165 ֆիլմ, որոնք ներկայացնում էին աշխարհի 40 երկրներ: Փառատոնի ծրագիրը այս տարի բավականին հարուստ էր՝ երևանյան առաջնախաղեր, մրցութային ծրագրեր, «Հայկական ներկապնակ», մանկական ծրագիր, հատուկ ցուցադրություններ, ցուցահանդեսներ, վարպետության դասեր, դասախոսություններ, ցուցադրություններ բաց երկնքի տակ: Առաջին անգամ «ՌեԱնիմանիա» փառատոնի շրջանակներում անցկացվել են անիմեի դասընթացներ: Երևանի միջազգային փառատոնում տեղի ունեցող միջոցառումները լուսաբանվել են «Եվրոնյուսզ» հեռուստալիքով: Մրցութային և ոչ մրցութային նկարների ցուցադրումը կայացել է մայրաքաղաքային «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, «Նարեկացի» մշակութային կենտրոնում և սիրահարների այգում՝ բաց երկնքի տակ: Մասնակիցների և հյուրերի հանգիստը անց է կացվել The club-ում:

Բաստեն Դյուբան կդառնա «ՌեԱնիմանիայի» այս տարվա պատվավոր հյուրերից մեկը: Նրա The club այցելության ժամանակ տեղի ունեցավ «Մադագասկար» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը: 2009 թվականին «Ճանապարհորդության օրագիր» ֆիլմը արժանացել է «ՌեԱնիմանիա» մրցույթի հատուկ մրցանակին, իսկ 2011 թվականին առաջադրվել «Օսկար»-ի: Փառատոնի շրջանակներում Դյուբուան հայ երիտասարդ անիմատորների համար հանդես է եկել դասախոսությամբ:

Փառատոնի ընթացքում հանդիսատեսին ներկայացվել էպրեմիերաների շարք, հետադարձ հայացքով ցուցադրումներ, դասախոսություններ և վարպետության դասեր, որոնք վարել են օտարերկրյա մասնագերներ: Նրանց մեջ էր ճապոնական ռեժիսոր՝ Յոսիխարու Ասինոն, որը Հայրենական մեծ պատերազմի մասին աղմկահարույց մուլտֆիլմ` «Առաջին ջոկատ»-ի հեղինակն է: Երևանում ճապոնացի անիմատորը ներկայացրել է ճապոնական անիմացիայի պատմությունը և բացահայտել անիմեի վրա աշխատելու պրոֆեսիոնալ գաղտնիքները: Բացի Բաստեն Դյուբայից և Յոսիխարու Ասինոյից «ՌեԱնիմանիա-2011»ին ժամանել են 17 հայտնի անիմացիոն վարպետներ` տարբեր երկրներից:

Երրորդ «ՌեԱնիմանիա» փառատոնի նպատակն էր տարածաշրջանային համագործակցության հաստատումը անիմացիոն կինոարվեստի ոլորտում: Փառատոնի ղեկավարությունը ծրագիր է մշակել հայ-թուրքական ստեղծագործական համագործակցության համար: Մշակվել է երեք հայ և երեք թուրք անիմատորների, ռեժիսորների և պրոդյուսորների համատեղ նախագիծը, որոնց աշխատանքները կանցկացվեն ՌեԱնիմանիայի խորհրդի նախագահ Մաքս Հովարդի ղեկավարությամբ: Ինչպես նշել է փառատոնի տնօրեն Վրեժ Կասունին.


Մենք ձգտում համագործակցության եզրեր գտնել հայրենական և թուրքական մասնագետների միջև, համեմատել մեր կարողությունները և ստեղծել ստեղծագործական շփման կետեր: Անիմացիոն հարթակում մենք ծանոթ չենք միմիյանց հետ: Ես միայն կարող եմ պնդել, որ Երևանում կան շատ անիմացիոն ստուդիաներ, որոնք բավականին հագեցած են, սակայն նրանց մեծ մասը կենտրոնանում է գովազդային հոլովակների արտադրության վրա: Ինչպիսին է թուրքական անիմացիայի վիճակը, մենք կարող ենք գնահատել այն ժամանակ, երբ համագործակցություն հաստատենք: Ամեն դեպքում մեկ բան է պարզ` հնարավոր չէ համագործակցել Հոլիվուդի հետ և միևնույն ժամանակ տարածաշրջանում գործընկերներ չունենալ

:


Անիացիոն ֆիլմերի փառատոնը բավականին հարուստ էր մրցույթներով և ցուցահանդեսներով: Դրանցից մեկը` «Անիմացիոն ֆիլմեր Գերմանիաից» անվան ներքո բացվել է փառատոնի նախօրեին` ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն«Թումո»-ում Ցուցադրության մեջ ընդգրկվել են 15 անիմացիաներ: Ցուցահանդեսը ներկայացրել է գերմանացի մասնագետ՝ Յոհաննես Ուոլթերսը, որի մասնակցությամբ վարպետոթյան դասերը լրացրել են «Թումո»-ի ծրագիրը:

Մրցույթի հաղթողները և դափնեկիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Семь братьев» — Րիտա Նելիմարկա (en:Riitta Nelimarkka) (Ֆրանսիա / Ֆինլանդիա) Ժյուրիի հատուկ հիշեցում

Ֆրանսիա «Сын продавца оливок» —Մատյու Զեյտինջոուգլոը (Франция)

Լավագույն խաղարկային ֆիլմ (գեղարվեստական ֆիլմ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրան Պրի

Լավագույն կարճամետրաժ ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրան Պրի

Լավագույն թեզը (Best Graduation Film)[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրան Պրի

Լավագույն հեռուստատեսային / կրթական ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրան Պրի

Լավագույն ֆիլմի համարա մանկական ժյուրիի մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրան Պրի

Ուրիշ մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

կարճամետրաժ ֆիլմերի լավագույն երաժշտություն

Ժյուրիի հատուկ հիշատակում

Ժյուրիի հատուկ հիշատակում

«Ucom» պարգև


Փառատոնի մասին խոսքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր փառատոնի նպատակն է նպաստել անիմացիոն արվեստի զարգացմանը, հնարավորություն ընձեռնել երիտասարդ հայ անիմատորներին իրենց աշխատանքը դուրս բերել միջազգային ասպարեզ
- Վրեժ Կասունի


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]