Մասնակից:Էլենա Խաչատրյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառույցի տեսակը,օրինակ.հուշարձան,աշտարակ և այլն:
Սուրբ Հրեշտակի ամրոց
Castel Sant'Angelo
ԵրկիրԻտալիա
Շինարարության սկիզբ135
Շինարարության վերջ139

Սուրբ Հրեշտակի ամրոցը,որը գտնվում է Հռոմում,կամ ինչպես ասում են իտալացիները Castel Sant'Angelo դա մի մեծ ճարտարապետական հուշարձան է,որն իր մեջ կրում է քրիստոնեական կայսրության պատմության գաղտնիքները:Սուրբ Հրեշտակի ամրոցը սկզբում գերեզման է եղել,ավելի ուշ ամրոց,իսկ հետո Հռոմի Պապերի նստավայրը և հանդիսանում էր նրանց հարստությունների պահեստը և միևնույն ժամանակում գաղութ, իսկ այսօր այն հանդիսանում է ճարտարապետական հուշարձան-ռազմապատմագիտական թանգարան:

Սուրբ Հրեշտակի ամրոցը տեղակայված է Italia, Roma, Lungotevere Castello 50 հասցեով:Այնտեղ գնալ կարող են գնալ մետրոյով մինչև Lepanto կամ Ottaviano-San Pietro կագառները կամ այնտեղ գնացող ավտոբուսներով:Մուտքի տոմսը արժե 8,5 եվրո:Թանգարանն աշխատում է ամեն օր բացի երկուշաբթի օրվանից:Զբոսաշրջիկները կարող են տեսնել Կլիմենտ VII-ի սրահը,գաղտնի պահոցը,պապական գանձերի սրահը և ավելի քան 50 սենյակ որոնք անանցանելի լաբիրինթոս են կազմում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրիան կայսրը սկսել է կառուցել դա 135 թվականին որպես դամբարան իր և իր ընտանիքի անդամների համար:Շինարարությունը ավարտում է 139 թվականին Անտոնին Պիյը Հադրիանոսի մահից հետո:Դամբարանը նման էր էտրուսական գերեզմանաթմբի:Քառակուսի հիմքի հիմքի վրա (84 մետր կողմի երկարությամբ) տեղադրված է ցիլինդր (64 մետր տրամագծով և մոտ 20 մետր բարձրությամբ): Դամբարանում տեղադրված էին կայսրերի հուղարկավորության այրվածքները սկսած Հադրիանոսից և վերջացրած Սեպտիմիյ Սեվերով:Այնուհետև այդ հսկայական շինությունը ներառված էր Ավրելիան պատի շինության մեջ և սկսվեց օգտագործվել ռազմական և ստրատեգիական նպատակներով:

Ըստ ավանդության, 590 թվականին ժանտախտի համաճարակի ժամանակ,Գրիգոր Մեծը ամրոցի գագաթին տեսնում է հրեշտակապետ Միխաիլին,ով իր թուրը դնում է պատյանի մեջ,ինչը նշանակում էր աղետի վերջը:Հենց այստեղից է գալիս Սուրբ Հրեշտակի ամրոց անվանումը:Միջին դարերում ամրոցը միացված է եղել Վատիկանին:Հռոմի պապերն այն վերածեցին իսկական ամրոցի: Հռոմի պապ Կլիմենտ VII 1527 թվականին թաքնվել էր ամրոցում երբ կայսր Կառլ V զորքը ներխուժեցին Հռոմ:Այդ ժամանակ պաշարված ամրոցում հարձակումների ժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել ոսկերչ,քանդակագործ Բենվենուտո Չելինին:Մի քանի տարի անց նա բանտարկվում է ամրոցում և կարողանում է իրագործել անհնարինը՝պախչում է ամրոցից:Ամրոցի ամբողջ պատմության մեջ նա միակ մարդն էր,ում հաջողվեց իրագործել փախուստը:

Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հեշտակի Կամուրջ և Սուրբ Հրեշտակի Ամրոցը Շյեդրին Սիլվեստոր Ֆեոդոսի, 1823—1825.

Բնականաբար շինությունը որը գոյություն ունի մոտ երկու հազար տարի,կրկին անգամ վերակառուցվել է և դրա տարածքը պատկանում է արբեր դարաշրջաններին: Պարուրաձև պատկերասրահըտանում էր դեպի սրահ,որտեղ գտնվում էին թաղման հորերը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Piranesi, Le antichità Romane. Firmin Didot Freres, Paris, 1835. T. 4 tav. IV — XII

Հիպերիոնի տիեզերքում Սուրբ Հրեշտակի ամրոցը դարձավ Պասեմ մոլորակի վրա տեղափոխված Նոր Վատիկանի մասը: << Հիպերիոնի Երգեր՚՚՚>> ցիկլի երկրորդ երկերգության մեջ նորացված Կայսերական Եկեղեցին այն օգտագործեց որպես Սուրբ Ինկվիզիցիայի նստավայր: Այստեղ Էնեյը տանջամահի ենթարկվեց և իր մահկանացուն կնքեց:Սուրբ Հրեշտակի ամրոցը հիշատակվում է Ալեքսանդր Դյումայի <<Ասկանիո>> վեպում: Հենց այնտեղից սավաններից հյուսած պարանի օգնությամբ փախուստի դիմեց քանդակագործ Բենվենուտո Չելլինին: Իտալիայի Ամրոցներ|Հռոմի Տեսարժան Վայրեր|Դամբարաններ|Հրեշտակապետ Միքայել|