Մասնակից:ԵՆարինե/Սոֆյա Իմբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոֆյա Իմբեր Բարու (), վենեսուելացի լրագրող, Կարակասի ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր և առաջին տնօրեն:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆյա Իմբերը ծնվել է 1924 թվականի մայիսի 8-ին Ռումինիայում։ 1930 թվականին նա իր ավագ քրոջ՝ Լիեյի (1914—1981, հետագայում հայտնի մանկաբույժ) և ծնողների՝ Նաում Իմբերի և Աննա Բարուի հետ միասին արտագաղթել է Վենեսուելա[1][2]: Նա երեք տարի բժշկություն է սովորել Անդյան համալսարանում, այնուհետև թողնելով ուսումը՝ վերադարձել է Կարակաս և զբաղվել լրագրությամբ: Հիսուն տարի հրատարակվել է տարբեր երկրների իսպանալեզու տարբեր պարբերականներում[3]: 1944 թվականին ամուսնացել է գրող և դրամատուրգ Գիլերմո Մենեսեսի հետ (1911-1978), այս ամուսնության ընթացքում ունեցել են չորս երեխա: Դիվանագիտական ​​ծառայության մեջ գտնվող ամուսնու հետ միասին նա նախ ապրել է Կոլումբիայում (1946), ապա եվրոպական տարբեր երկրներում (Ֆրանսիա, Բելգիա), որտեղ միացել է վենեսուելացի ձախ այլախոհների խմբին: Ամուսնուց բաժանվելուց հետո վերադառնալով Վենեսուելա՝ նա նորից ամուսնացել է լրագրող և գրող Կառլոս Ռանգելի հետ (1929-1988), ում հետ նա կազմակերպել է «Բարի լույս» հեռուստաշոուն և եղել նրա վարողը նույնիսկ երկրորդ ամուսնու մահից հետո: Նա վարել է նաև այլ հեռուստատեսային և ռադիոհաղորդումներ: Համագործակցել է «El Nacional», «El Universal», «Últimas Noticias» և «Diario» վենեսուելական խոշոր թերթերի հետ: Նրա ընտրյալ հոդվածների հավաքածուն լույս է տեսել որպես առանձին գիրք «Yo la intransigente» խորագրով 1971 թվականին[4]:

Սոֆյա Իմբերի թանգարան

1973 թվականին Սոֆյա Իմբերը հիմնադրել և ղեկավարել է Սոֆյա Իմբերի ժամանակակից արվեստի թանգարանը (1990 թվականից՝ Museo de Arte Contemporáneo de Caracas «Sofía Ímber», MACCSI)[5]: Չորս հազար կտոր ներառող մշտական ​​հավաքածուով այս թանգարանը դարձել է ժամանակակից արվեստի ամենամեծ թանգարանը Լատինական Ամերիկայում: Սոֆյա Իմբերն ղեկավարել է թանգարանը մինչև 2001 թվականը, երբ երկրում տիրող խիստ հակասեմականության դեմ հասարակության անդամների կոչին աջակցելու արդյունքում Ուգո Չավեսի հրամանով հեռացվել է թանգարանի տնօրենի պաշտոնից: Սոֆյա Իմբերի՝ աշխատանքից հեռացնելուց հետո անհետացել են թանգարանային մի շարք ցուցանմուշներ, այդ թվում՝ Անրի Մատիսի «Օդալիսկան կարմիր տաբատով» կտավը (նրա տեղում շրջանակի մեջ ցուցադրվում է վերարտադրություն):

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆյա Իմբերը պարգևատրվել է մի շարք շքանշաններով և մեդալներով, այդ թվում` Իզաբելլա Կաթոլիկի շքանշանով (լեդի-հրամանատար, Իսպանիա), Մայիսի շքանշանով (Արգենտինա), Պատվո լեգեոնի շքանշանով (Ֆրանսիա), Քաղաքացիական վաստակի շքանշանով ( Իսպանիա), Ռիո Բրանկոյի շքանշանով (Բրազիլիա), Գաբրիելա Միստրալի շքանշանով (Չիլի), «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների շքանշանով, Բոյակայի շքանշանով (Կոլումբիա), Ացտեկյան արծվի շքանշանով (Մեքսիկա), Ազատարարի շքանշանով (Վենեսուելա)»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Генеалогия семьи Имбер
  2. Sofia Imber — de la Soroca la Caracas
  3. Sofia Imber, Grand Dame of Venezuela, Dies at 92
  4. София Имбер
  5. Muere Sofía Imber, ícono cultural venezolano y periodista con un estilo punzante