Մասնակից:Դիանա Բեգլարյան/Ավազարկղ
Անտոն (Մադաթիա) Գարագաշյան, Գրիգորի Անտոն (Մադաթիա) Գարագաշյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11, 1818 |
Ծննդավայր | Կ.Պոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 19, 1903, (85 տարեկան) |
Մահվան վայր | Օսմանյան կայսրություն, Կ.Պոլիս |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մխիթարյան միաբանություն, Ղալաթիա վարժարան |
Մասնագիտություն | պատմաբան, փիլիսոփա, մանկավարժ |
Մատաթիա (Անտոն) Գարագաշյան (փետրվարի 11, 1818[1],Կ.Պոլիս, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 19, 1903,հայ պատմաբան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անտոն (Մադաթիա) Գարագաշյանը ծնվել է Կ.Պոլսում: Գարագաշյանը հայ քննական պատմագրության հիմնադիրն է: Նախնական կրթությունն ստացել է Մխիթարյան Միաբանությանը պատկանող Ղալաթիայի վարժարանում: 1832 թ. ուղարկվում է Վիեննայի Մխիթարյան դպրոց՝ ուսման մեջ կատարելագործվելու նպատակով: 1840թ. ստանում է քահանայական «Մադաթիա» տիտղոսը, այնուհետև վանքում վարում է ուսուցչի պաշտոն: Անտոն Գարագաշյանը 19-րդ դարի վերջի նշանավոր հեղինակներից էր, որը հայ պատմագիտության բնագավառում հիմք դրեց քննադատական ուղությանը: Վիեննայի Մխիթարյան միաբանության կարկառուն դեմքերից մեկի՝ պաամաբան, թարգմանիչ և լեզվաբան Հովսեփ Գաթըրճյանի (1820—1882) ավագ ընկերն ու գազափարակիցն էր:Վիենայում ուսանելու տարիներին մի խումբ երիտասարդների և Հովսեփ Գաթըրճյանի հետ բաժանում են 5-րդ դարի դասական հայոց լեզուն հետագա ժամանակաշրջանի հայոց լեզվից: Չնայած Գարագաշյանը ծառայում էր վանքին, սակայն ոգով և սրտով նվիրված չէր նրան: Այս մասին արձանագրել է «Մուրճ» ամսագիրն ու «Բյուզանդիոն օրաթերթը»: 1856 թվականին նա հրաժարվում է քահանայությունից և նվիրվում է ստեղծագործական, գիտական աշխատանքին: Մխիթարյան միաբանության հետ գործակցությունը խզելուց հետո Գարագաշյանը դիմում է ամերիկյան «Պայպլ Հաուզ» բողոքական մինսիոներական կազմակերպությանը՝ աշխատանքի տեղավորվելու ցանկությամբ: Քառասուն տարուց ավել գործակցում է այդ կազմակերպությանը որպես թարգմանիչ[1]: XIX դարում առաջին անգամ տպագիր հայատառ գրականության մեջ «Քիմիա» բառը հանդիպում ենք Իգնատիոս Փափազյանի աշխատություններից մեկում, որը Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամներից էր: Իսկ Գարագաշյանը առաջին անգամ հայ բնագիտության պատմության էջերում քիմիան և ֆիզիկան դիտել է ինչ-որ տեղ միասնական, քանի որ հաճախ դրանք միևնույն խնդիրներին են անդրադառնում: Մինչև 1856 թվականը, իբրև Մխիթարյան միաբանության անդամ ծավալել է գիտամանկավարժական գործունեություն: 1860-ական թվականներին Գարագաշյանը թղթակցում է «Զեփյուռ հայրենյաց» և «Մասիս», իսկ 1870-ական թվականներից նաև «Արևելյան մամուլ և այլ պարբերականների»:1870-ական թվականներից Գարագաշյանի հասարակական-քաղաքական և գիտական ըմբռնումների մեջ որոշակի փոփոխություններ է նկատվում: Գարագաշյանի սոցիալ-քաղաքական հայացքները ավելի արմատական են դառնում, իսկ փիլիսոփայական դատողությունների մեջ նշմարելի է բեկում էլեկտրոցիզմից դեպի նյութապաշտություն: Գարագաշյանը մերժում է կրոնական դոգմաները՝ համարելով դրանք «տղայական ու չնչին բան», և մատնացույց է անում այն ուղին, որը որը տանում է դեպի ճշմարտություն: [2]: Գարագաշյանի դիտական հետաքրքրությունների բնագավառները չափազանց ընդգրկուն են՝ լեզվաբանություն, փիլիսոփայություն, պատմություն, թարգմանչական գործունեություն, տրամաբանություն[3]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գարագաշյանը այն տեսակետն էր զարգացնում, թե հասարակությունն ունի իր առաջընթացի բնականոն պատճառներն ու օրինաչափությունները: Իր պատմագիտական աշխատություններում Գարագաշյանը կարողացել է փաստական տվյալների և պատմական աղբյուրների քննադատական վերլուծության հիման վրա հայ ժողովրդի պատմական անցյալը դիտել բնապատմական գործընթաց:Վեր է հանել այն շարժառիթները, որոնք որոշիչ դեր են խաղացել Հայաստանի համար: Նա հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած փոփոխությունների պատժառը փորձել է տեսնել ոչ թե զորավարների ու թագավորների գործողությունների մեջ, այլ Հայաստանի ներքին և արտաքին պայմաններում, դրանց աննպաստ կամ նպաստավոր գործընթացների ներքո[4]: Գարագաշյանը կարևոր տեղ է հատկացրել արտաքին գործոնին, գտնելով, որ իր պատմական առաջընթացի կամ հետընթացի համար հայ ժողովուրդը միշտ էլ կախված է եղել հզոր հարևանների ազդեցությունից: Գարագաշյանը հիմք ընդունելով արտաքին քաղաքական գործոնները, հայ ժողովրդի պատմությունը ենթարկել է հետևյալ պարբերացման՝ նախնական, որը սկսվում է հնագույն շրջանից և շարունակվում է մինչև Տիգրան Մեծ, և պատմական, որը սկսում է Տիգրան Մեծից: Համաշխարհային պատմության ընդհանուր հենքի վրա շարադրելով Հայաստանի պատմությունը,նա, տարաբախտաբար շեղվել է պատմականությունից, ինչպես նաև հասարակական-քաղաքական կյանքին առնչվելիս անտեսել է հայ ժողովրդի հոծ զանգվածի գործուն մասնակցությունը ազատագրական պատերազմներին:Նա այդ պատերազմները որպես նախարարական պատերազմներ է որակել:Ակադեմիկոս Հակոբ Մանանդյանը նորագույն ժամանակաշրջանի պատմագիտության մեջ պաշտպանել է այդ սխալ տեսակետը:Գարագաշյանը, որպես լուսավորիչ, հանդես է եկել կրոնի և եկեղեցու քննադատությամբ: Ազգի փրկությունը, նրա կարծիքով, ոչ թե կրոնական այս կամ այն դրույթի պաշտպանությունից է կախված, այլ ՝ ժողովրդի լուսավորության մակարդակից:[4]
Գրական ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գարագաշյանը հանդես է եկել փիլիսոփայության վերաբերյալ մենագրություններով, որոնց մեջ ուշագրավ է1856թ. լույս տեսած «Համառոտ պատմություն փիլիսոփայության» աշխատությունը: XIX դարի հայ իրականության մեջ սա առաջին դասագիրքն էր, որը հաջորդաբար հայ ընթերցողին ծանոթություն էր տալիս փիլիսոփայական մտքի պատմությանը՝ սկզբնավորման շրջանից սկսած մինչև իր ապրած ժամանակաշրջանը: Գարագաշյանը փիլիսոփայական մտքի պատմությունը բաժանում է չորս շրջափուլի՝ նախնի, միջին, արդի և խառը: Նա հատկապես կարևորել է նորագույն շրջափուլի փիլիսոփայությունը՝ այն համարելով ամենագիտականը:Ըստ Գարագաշյանի ճշմարտությունը բացահայտելու և ապացուցելու իսկական գիտական մեթոդը այս շրջանում է մշակվում: Գարագաշյանը ճանաչել է Իմանուիլ Կանտին, Ռընե Դեկարտին, Ֆրենսիս Բեկոնին: Վերոհիշյալ մտածողների պատմական ծառայությունը կարևորելով,Գարագաշյանը գտնվել է նրանց փիլիսոփայական տարասեռ համակարգերի ազդեցության տակ[4]: Գարագաշյանը, որպես հայ բուրժուազիայի լուսավորիչ և գաղափարախոս, քննադատել է ֆեոդալիզմը և հասարակական առաջադիմության քաղաքական ուժ ժէ համարելլ նոր գաղափարների յուրացումը և լուսավորությունը: «Նկարագիր ուսմանց» և «Քննական պատմություն հայոց» աշխատություններում դրսևորվել են Գարագաշյանի պատմագիտական հայացքները: Գարագաշյանը գտնում է, որ պատմությունը մարդկային մտքի զարգացման ձեռք բերած արդյունքներն ու ընթացքը ճիշտ ըմբռնելու միջեց է: Գարագաշյանը, ձեռնամուխ լինելով Հայաստանի քննական պատմություն ստեղծելու գործին՝ եզրակացրել է, որ իր նախորդները հենվելով մի շարք կողմնակալ փաստերի և առասպելների վրա, հեռացել են պատմական օբյեկտիվությունից: Գարագաշյանը գիտական պատմություն գրելու համար առաջարկել է օգտվել ազգագրության, հնագիտության, լեզվաբանության և երկրաբանության տվյալներից: Գարագաշյանի «Քննական պատմություն հայոց» աշխատությունը ընդգրկում է հայ ժողովրդի ծագումից մինչև 5-րդ դարի ազատագրական շարժումների ավարտը[5]: Քննադատել է Մովսես Խորենացոււ «Պատմություն Հայոցը»: Ցույց տալով, որ հայերը հնդեվրոպական ժողովուրդների մի առանձին ճյուղ են, մերժել է հայ ժողովրդի ծագումը ըստ Աստվածաշնչի մեկնաբանող իր նախորդների տեսակետերը: 1841 թվականին Հովսեփ Գաթըրճյանի և Ղևոնդ Հովնանյանի հետ թարգմանել է «Խօսք վասն տիեզերական պատմութեան» աշխատությունը, արտեղ Գարագաշյանը գրաբարը բաժանել է դասական և հետդասական շրջանների: «Նկարագիր ուսմանց» աշխատության մեջ անդրադարձել է պատմիչների և առաջին թարգմանությունների լեզվին: 1860-1890-ական թվականներին 8-10 տպագրության են արժանացել «Դպրություն կամ նոր քերականություն հայերեն», «Գործնական քերականություն հայ լեզվի», «Համառոտ նոր քերականություն» քերականական ձեռնարկները: 1890-ական թվականներին հրատարակվել է «Աշխարհագրություն ուսումնական», «Աշխարհագրություն համառոտ քաղաքական» և այլ աշխարհագրական դասագրքերի և ձեռնարկների մի ամբողջ շարք: 1887 թվականին Հակոբ Գուրգենի հետ, 5-րդ դարի գրաբարով լույս է տեսել «Ճաշակ ոսկեղեն դպրության» պարբերականը:Գարագաշյանը թարգմանել է նաև Լաֆոնտենի առակները[6]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Սարուխանյան, Նորայր (2013). Հայ պատմագիտությունը XIX դարում և XX դարասկզբին. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջեր 398, 399.
- ↑ Բանբեր Հայաստանի արխիվների. Երևան: ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ՆԳՄ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ. 1960. էջ 49.
- ↑ Փաշայան, Ասատուր (2004-09-09). «Մատաթիա Գարագաշյանը և իր «Նկարագիր ուսմանց» աշխատությունը». Պատմա-բանասիրական հանդես =Historical-Philological Journal.
- ↑ 4,0 4,1 4,2 Սարուխանյան, Նորայր (2013). Հայ պատմագիտությունը XIX դարում և XX դարասկզբին. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջեր 405–406, 401.
- ↑ Համբարձումյան, Վիկտոր (1976). Հայկական Սովետական Հանրագիտարան. Երևան: Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն. էջեր 698–699.
- ↑ «Անտոն (Մատաթիա) Գրիգորի Գարագաշյան». ARMENLUR.AM.