Jump to content

Մասնակից:Արեն Վանյան/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որովայնախոսը ելույթ է ունենում երեխաների առջև, Բուել թանգարան (Կոլորադո)

Որովայնախոսություն կամ վենտրոլոգիա (անգլ.՝ Ventriloquism, լատիներեն «ձայն ստամոքսից» արտահայտությունից), բեմական հնարք, որի շնորհիվ մարդը (որովայնախոսողը, վենտրոլոգը) առանց շուրթերը շարժելու խոսում է և պատրանք ստեղծում, թե ձայնն իրենից չի գալիս։

Հնարքը օգտագործվում է ժամանցի բնագավառում, օրինակ կրկեսում, տիկնիկային թատրոնում։ Որովայնախոսության ընթացքում հաճախ են օգտագործում տիկնիկներ, որոնց շարժումները ընդօրինակում են բառերի արտասանությունը, որովայնախոսները նաև ներկայանում են տիկնիկի հետ երկխոսությամբ։

Կա որովայնախոսության մի քանի տարատեսակ․

  • Ստեղծել պատրանք՝ իբրև ձայնի ենթադրյալ աղբյուրը որովայնախոսից հեռու չի գտնվում, օրինակ՝ տիկնիկը,
  • ստեղծել պատրանք՝ իբրև ձայնը դուրս է գալիս որովայնախոսող առարկայից հեռու (ձայն բեմից),
  • ձայնի խլացում այնպես, որ թվում է, թե ձայնը լսվում է փակ տարածությունից, օրինակ՝ արկղից,
  • առանց շուրթերը շարժելու տարբեր ձայներ ընդօրինակել (օրինակ՝ կենդանիների ճիչ կամ երեխայի լաց)։

Սկզբում որովայնախոսությունը կրոնական հմտություն էր[1][2]։ Հույներն այն անվանում են ձայն ստամոքսից (հուն․՝ εγγαστριμυθία)։ Ենթադրվում էր, որ ստամոքսից դուրս եկած ձայներն անկենդան ձայներ էին, որոնք բնակություն էին հաստատել որովայնախոսի ստամոքսում։ Այնուհետև որովայնախոսը պետք է մեկնաբաներ ձայները, քանի որ նրանք կարծում էին, որ ունակ են խոսել մահացածների հետ, նաև կանխագուշակել ապագան։ Այս տեխնիկան ամենավաղ արձանագրված օգտագործող մարգարեներից էր Պիթիան՝ Դելֆի քաղաքի Ապոլլոն տաճարի քրմուհին, որը հանդես է եկել որպես Դելֆիական պատգամախոս։

Ամենահաջողակ որովայնախոսներից մեկը Էվրիքլեյդեսն էր՝ մարգարե Աթենքից[3]։ Միջնադարում ենթադրվում էր, որ դա նման է կախարդությանը։ Որովայնախոսները ձևանում էին իբրև մարդկանց միջնորդներ կամ պնդում էին, որ կարող են վտարել չար հոգիներին։ Դա սովորական չէր (հատկապես) կանանց համար․ դա անելով՝ նրանք մեղադրվում էին և այրվում, ինչպես կախարդները։

Աշխարհի այլ մասերում նույնպես կա որովայնախոսության ավանդույթ ծիսական կամ կրոնական նպատակներով. պատմականորեն այս հմտության գիտակները զուլուսների, ինուիտների և մաորիների (ցեղեր) մեջ էին[3]։

Որպես զվարճանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Sadler's Wells թատրոնը 19-րդ դարի սկզբին՝ այն ժամանակ, երբ որովայնախոսությունը դառնում էր ավելի հայտնի։

Զվարճանքը Միացյալ թագավորությունում իր զարգացման գագաթնակետին է հասել մյուզիք-հոլլի դարաշրջանում, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ վոդևիլի դարաշրջանում։ 1830-ական թվականերին Նոթինգհեմում Ջորջ Սաթթոնը սկսել է իր առօրյայում կիրառել խամաճիկի հմտությունը, բայց իբրև ժամանակակից որովայնախոսության հիմնադիր՝ հայտնի է Ֆրեդ Ռասսելը։

1886 թվականին նա Լոնդոնի Sadler's Wells թատրոնից հրավեր ստացավ և սկսեց իր բեմական գործունեությունը։ Նրա հմտությունը հիմնված է հանդուգն տղայի մանեկենի՝ Քասթեր Ջոյի վրա, որը պետք է նստի՝ ծնկները կախ և ներգրավվի երկխոսության մեջ Ֆրեդի հետ, ինչը չափազանց ազդեցիկ էր ժամանցային ձևաչափի համար և ընդունվել է հաջորդ սերնդի կատարողների կողմից[4]։

Որովայնախոսության արվեստը հյուսիսային Հնդկաստանում հայտնի է դարձել Յու. Կ. Պադհիի կողմից, իսկ հարավային Հնդկաստանում՝ Մ. Ռոյի կողմից, որոնք ենթադրաբար այս ասպարեզի առաջնամարտիկներն են Հնդկաստանում։ Յու. Կ. Պադհիի որդին՝ Ռամդաս Պադյեն, նրանցից փոխառել է այս արվեստը և հեռուստատեսությունում իր ներկայացումների շնորհիվ այն հայտնի դարձրել ժողովրդի շրջանում։ Ռամդաս Պադեյի որդին՝ Սաթյաջիտ Պադայը, նույնպես որովայնախոս էր։ Նմանապես Ինդազրին (կին որովայնախոսող Բանգալորից), մեծ ներդրում է ունեցել այս արվեստում։ Նա միաժամանակ հանդես է եկել երեք տիկնիկներով։ Մ. Ռոյի աշակերտները՝ Վենքի Մանքին և Միմիկրի Սրինիվասը, Հնդկաստանում և արտասահմանում շոուներ տալով, այս արվեստը դարձրել են հանրաճանաչ։ Հատկապես Միմիկրի Սրինիվասը որովայնախոսության մեջ մի քանի փորձ է արել, հայտնի դարձրել այս արվեստը՝ այն անվանելով «Ձայնի պատրանք»։ Նա լսարանի առաջ հանդես էր գալիս առանց բարձրախոսի և զվարճացնում ձայնային պատրանքներով՝ դրանց ավելացնելով բեմի մանեկենների ներկայացումները։

Գեղարվեստական գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի որովայնախոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շվեդուհի որովայնախոս Զիլահ և Տոտտեն

Ժամանակագրական կարգով․

  • Իտալացի Ալեսսանդրո Կալիոստրո (1749-1795)
  • Ֆրանսիացի Վատտեմար Ալեքսանդր (1865-1956)
  • Ռուս Գրիգորի Դանսկոյ (1865-1956)
  • Ամերիկացի Էդգար Բերգեն (1903-1978)
  • Ամերիացի Ուինչել Պոլ (1922-2005)
  • Ռուս (ԽՍՀՄ) Ռաֆայելա Պոտապովա (ծնված՝ 1938)
  • Ռուս (ԽՍՀՄ) Ռայիսա Վինագրադովնա (ծնված՝ 1939)
  • Ամերիկացի Դանեմ Ջեֆ (ծնված՝ 1962)
  • Ամերիկուհի Դարսլի Լին Ֆարմեր (ծնված 2004)

Հնչյունների ճիշտ վերարտադրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որովայնախոսները բախվում են որոշ դժվարությունների։ Դրանցից մեկն այն է, որ բոլոր հնչյունները նրանք պետք է վերարտադրեն շրթունքներն աննշան առանձնացված։ Շրթունքների հպմամբ արտաբերվող հնչյունների համար ( «ֆ», «վ», «բ», «պ» և «մ») միակ ընտրությունը դրանք այլ հնչյուններով փոխարինելն է։ Այս դժվարության օրինակ է «gottle o' gear»-ը, որը պակաս փորձառու որովայնախոսների՝ «bottle of beer» արտահայտությունն արտասանելու անկարողությունն է համարվում[5]։ Եթե «th», «d», «t» և «n» հնչյունների փոփոխությունն արագորեն արտասանվի, լսողների համար դժվար կլինի նկատել տարբերությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Howard, Ryan (2013).Punch and Judy in 19th Century America:A History and Biographical Dictionary. McFarland. p. 101. 0-7864-7270-7
  2. The Concise Oxford English Dictionary. 1984. էջ 1192. ISBN 0-19-861131-5.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica Eleventh Edition, 1911, Ventriloquism.
  4. Davies, Helen (2012). Gender and Ventriloquism in Victorian and Neo-Victorian Fiction: Passionate Puppets. Palgrave Macmillan. Վերցված է 7 February 2013-ին.
  5. Burton, Maxine; և այլք: (2008). Improving Reading – Phonics and Fluency. National Research and Development Centre for Adult Literacy and Numeracy, University of London. էջ 10. ISBN 978-1-906395-07-0. «Note the lip movement for 'big'. This is, of course, the origin of the ventriloquist's 'gottle o' gear'.»

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Чревовещание». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Чревовещение // Цирк: Маленькая энциклопедия / Авт.-сост. А. Я. Шнеер, Р. Е. Славский; Редкол.: Ю. А. Дмитриев (гл. ред.) и др.; [Вступ. ст. Ю. А. Дмитриева]. — 2-е изд., доп. и испр. — М.: Советская энциклопедия, 1979. — 447 с.
  • «Чудеса» чревовещания // Пономарёв В. Т. Тайны знаменитых фокусников. Ростов н/Д.: Феникс, 2007. – 320 с. — ISBN 5-222-10112-6 .
  • Тайны чревовещания // Журнал «Советская эстрада и цирк» 198? г.
  • De la Chapelle, «Le ventriloque ou l’engostrimythe» (Л., 1772);
  • Flatau und Gutzmann, «Die Bauchrednerkunst» (Лейпциг, 1894).
  • Hardy, «Ventriloquism made easy» (1866); Lund, «Die Bauchrednerkunst» (2 изд., 1890);
  • Schulz, «Die Kunst des Bauchredens» (3 изд., Эрфурт);
  • Sievers, «Grundzüge der Phonetik» (4 изд., 1893);
  • Sommerbrodt, «Ueber des Verhalten des Kehlkopfs beim sogenannten Bauchreden» // 1888. № 14.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]