Մասնակից:SAGAN73/Ավազարկղ
Հայկ Մկրտիչի Գրիգորյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
հունիսի 10, 2018 | ||||
Նախորդող | Աղվան Հովսեփյան | |||
| ||||
2009 - 2014 | ||||
| ||||
2001 - 2006 | ||||
Կայք՝ | investigative.am | |||
Ռազմական ծառայություն | ||||
Կոչում՝ | ||||
Պարգևներ |
Հայկ Մկրտիչի Գրիգորյան (), հայ իրավաբան, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ (2018 թվականի հուլիսի 10-ից) [1]։
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական (2019 թվականի հուլիսի 3-ից)[2]։
Իրավաբանական գիտությունների թեկնածու (2009 թվականի սեպտեմբերի 29-ից)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկ Գրիգորյանը ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Երևան քաղաքում։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականին ավարտել է Երևան քաղաքի Ա. Բլոկի անվան № 122 միջնակարգ դպրոցը։
1997 թվականին ընդունվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի հատուկ ֆակուլտետի դատախազաքննչական բաժինը։
2001 թվականին էքստեռն եղանակով գերազանցությամբ՝ ոսկե մեդալով ավարտել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի հատուկ ֆակուլտետի դատախազաքննչական բաժինը «իրավագիտություն» մասնագիտացմամբ, «իրավաբանի» որակավորմամբ։
2006 թվականին ընդունվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի ադյունկտուրա։
2009 թվականին ավարտել է ադյունկտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն` «Զինված ընդհարումների շրջաններում ՀՀ զինված ուժերի զինծառայողների կողմից կատարված հանցագործությունների քննությունը» վերտառությամբ՝ ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2013-2014 թվականներին Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ անդամ պետությունների բարձրագույն ռազմական կրթության ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության հանձնաժողովի որոշմամբ և ՀՀ պաշտպանության նախարարի 08.08.2013 թվականի հրամանով ընդունվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի հեռակա ուսուցմամբ դոկտորանտուրա, որտեղ պատրաստել է դոկտորական ատենախոսությունը՝ «Զինված ընդհարման ժամանակ հակամարտող կողմերի կատարած պատերազմական հանցագործությունների քննության միջազգային իրավական և կազմակերպչական հիմունքները» վերտառությամբ։
Ծառայությունը զինված ուժերում
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին զորակոչվել է ժամկետային զինվորական ծառայության և մինչև 1996 թվականը ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառայությունը ՀՀ դատախազությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի օգոստոսի 6-ին նշանակվել է ՀՀ զինվորական դատախազության 3-րդ կայազորի զինվորական դատախազության քննիչ-ստաժոր։
2001 թվականի դեկտեմբերի 3-ին նշանակվել է ՀՀ զինվորական դատախազության 2-րդ կայազորի զինվորական դատախազության քննիչ-ստաժոր։
2002 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակվել է ՀՀ զինվորական դատախազության 2-րդ կայազորի զինվորական դատախազության քննիչ։
2003 թվականի ապրիլի 8-ին նշանակվել է ՀՀ զինվորական դատախազության 10-րդ կայազորի զինվորական դատախազության քննիչ՝ գործուղվելով զինվորական կենտրոնական դատախազության հատկապես կարևոր գործերի քննության բաժին։
2005 թվականի փետրվարի 2-ին նշանակվել է ՀՀ զինվորական դատախազության 3-րդ կայազորի զինվորական դատախազության քննիչ։
2005 թվականի սեպտեմբերի 19-ին նշանակվել է ՀՀ զինվորական դատախազության 2-րդ կայազորի զինվորական դատախազության ավագ քննիչ։
2006 թվականի մարտի 6-ին նշանակվել է ՀՀ զինվորական դատախազության 3-րդ կայազորի զինվորական դատախազության ավագ քննիչ։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի ադյունկտուրա ընդունվելու, թեկնածուական ատենախոսությունը նախապատրաստելու և պաշտպանելու համար, սեփական դիմումի համաձայն, 2006 թվականի օգոստոսի 28-ին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից և գործուղվել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգ։
Ծառայությունը ՀՀ պաշտպանության նախարարությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխության համաձայն զինվորական դատախազության համակարգից քննչական կորպուսը դուրս բերելու, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգ ներառելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայություն ձևավորելու կապակցությամբ՝ հետբուհական մասնագիտական կրթություն ստանալուց հետո ծառայությունը շարունակել է ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում։
2009 թվականի դեկտեմբերի 21-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության վերահսկողության, մեթոդիկայի և վերլուծության բաժնի ավագ քննիչ։
2010 թվականի օգոստոսի 17-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնի պետ։
2011 թվականի դեկտեմբերի 13-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի տեղակալ։
Ծառայությունը ՀՀ քնչական կոմիտեում
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ոստիկանության քննչական մարմինների հենքի վրա՝ միասնական քննչական մարմնի ձևավորման կապակցությամբ և 2014 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի ընդունմամբ՝ 2014 թվականի հոկտեմբերի 9-ին վերանշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ։
2015 թվականի հունվարի 14-ին ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-6-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ[3]։
2018 թվականի հունիսի 10-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ, ՀՀ կառավարության թիվ 769-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ[4]։
Զինվորական կոչումներ և դասային աստիճաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի հունիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է լեյտենանտի առաջնային զինվորական կոչում։
2002 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով շնորհվել է երրորդ դասի իրավաբանի դասային աստիճան։
2004 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով շնորհվել է երկրորդ դասի իրավաբանի դասային աստիճան։
2006 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով, ոչ ակներևության պայմաններում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված երկու դիտավորյալ սպանությունների բացահայտման համար, խրախուսման կարգով, շնորհվել է առաջին դասի իրավաբանի դասային աստիճան։
2006 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է ավագ լեյտենանտի հերթական սպայական զինվորական կոչում։
2009 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է կապիտանի հերթական սպայական զինվորական կոչում։
2010 թվականի մարտի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով վաղաժամկետ շնորհվել է մայորի հերթական սպայական զինվորական կոչում։
2013 թվականի ապրիլի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է փոխգնդապետի հերթական սպայական զինվորական կոչում։
2014 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով շնորհվել է արդարադատության փոխգնդապետի կոչում։
2015 թվականի հունվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով շնորհվել է արդարադատության գնդապետի կոչում։
2018 թվականի ապրիլի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան։
2019 թվականի հուլիսի 3-ին ՀՀ Վարչապետի ներկայացմամբ, ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-148-Ա հրամանագրով շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան[5]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերատեսչական պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի Հանրապետության Վարչապետի «ՀՀ Վարչապետի հուշամեդալ»՝ 2 անգամ։
- Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի «Անձնվիրություն և անվեհերություն» գերատեսչական մեդալ։
- Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության «Հայաստանի Հանրապետության իրավակարգի ամրապնդման համար» գերատեսչական մեդալ։
- Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության «Գերազանց ծառայության համար» գերատեսչական մեդալ։
- Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության «Մարտական համագործակցության համար» գերատեսչական մեդալ։
- Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության «Անվտանգության մարմինների 100-ամյակ» գերատեսչական հոբելյանական մեդալ։
- Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության «Հայաստանի Հանրապետության դատախազության 100-ամյակ» գերատեսչական հոբելյանական կրծքանշան։
- «Մայրական երախտագիտություն» մեդալ։
- Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Օրենքի պատվար» գերատեսչական մեդալ։
- Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» գերատեսչական մեդալ։
- Արցախի Հանրապետության ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» գերատեսչական մեդալ։
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» գերատեսչական մեդալ։
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալ։
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի գերատեսչական մեդալ։
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի գերատեսչական մեդալ։
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Հայաստանի Հանրապետության Զինված ուժեր 20 տարի» գերատեսչական հոբելյանական մեդալ։
- Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության «ԼՂՀ պաշտպանության բանակ» գերատեսչական հոբելյանական հուշամեդալ։
Արտասահմանյան պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանը գերազանցությամբ ավարտելու համար» գերատեսչական մեդալ։
- Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի «Վաստակի համար» գերատեսչական մեդալ։
- Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի «Ծառայողական պարտքին հավատարմության համար» մեդալ։
- Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի «Միջազգային համագործակցության ամրապնդման համար» մեդալ (2 անգամ)[6]։
- Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75 տարին» հուշամեդալ։
- Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի «Վաստակի համար» կրծքանշան։
- Բելառուսի Հանրապետության «Գերմանաֆաշիստական զավթիչներից Բելառուսի ազատագրման 75-ամյակ» պետական պարգև։
- Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի «Ծառայության և փոխգործակցության համար» կրծքանշան։
- Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի 90-ամյակ» գերատեսչական հոբելյանական մեդալ։
- Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի 100-ամյակ» գերատեսչական հոբելյանական մեդալ։
Զենքով պարգևատրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «LANBERT» տեսակի որսորդական զենք։
- «BERETTA 92 A1» մոդելի ատրճանակ։
- «CZ-75 D COMPACT» մոդելի ատրճանակ։
Այլ պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պարգևատրվել է մի շարք պատվոգրերով և թանկարժեք նվերներով։
Գիտական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Григорян, Г.М. Расследование преступлений, совершаемых военнослужащими Вооруженных Сил Республики Армения в районах вооруженного конфликта։ Монография / Г. М. Григорян. − М., 2009. − 202 с. – 12,5 п. л. − сентябрь 2009г.
- Григорян, Г.М. Международно-правовые основы расследования военных преступлений (На материалах Нагорно-Карабахского вооруженного конфликта)։ Монография / Г. М. Григорян. − Ереван, 2018. 560 с. – 35 п. л. − май 2018г.
Գիտական հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Григорян, Г.М. Толкование вооруженных конфликтов в международной юридической практике и подходы по их концептуализации։ «Միջազգային իրավաբանական պրակտիկայում զինված հակամարտությունների մեկնաբանումը և դրանց համակարգման նկատմամբ մոտեցումները» / Г. М. Григорян // Айкакан Банак (Армянская Армия). Военно-научный журнал национального исследовательского университета обороны МО РА. − Ереван։ Национальный исследовательский университет обороны МО РА, 2015. − № 3 (85). − С. 88. – 0,52 п. л. – 15.10.2015г.
- Григорян, Г.М. Характер вооруженного конфликта и его значение для определения объема применения норм международного гуманитарного права «Զինված հակամարտության բնույթը և դրա նշանակությունը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կիրառման ծավալի որոշման համար» / Г. М. Григорян // Айкакан Банак (Армянская Армия). Военно-научный журнал национального исследовательского университета обороны МО РА. − Ереван։ Национальный исследовательский университет обороны МО РА, 2015. − № 4 (86). − С. 124. – 0,36 п. л. – декабрь 2015г.
- Григорян, Г.М. Факторы, препятствующие расследованию военных преступлений, совершаемых противоборствующими сторонами вооруженного конфликта «Զինված հակամարտության կողմերի կատարած պատերազմական հանցագործությունների քննությանը խոչընդոտող գործոններ» / Г.М. Григорян // Айкакан Банак (Армянская Армия). Военно-научный журнал национального исследовательского университета обороны МО РА. − Ереван։ Национальный исследовательский университет обороны МО РА, 2016. − № 1 (87). − С. 91. – 0,77 п.л. – май 2016г.
- Григорян, Г.М. Некоторые проблемы квалификации военных преступлений, совершаемых Вооруженными Силами Азербайджана в Нагорно - Карабахской Республике «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Ադրբեջանի զինված ուժերի կատարած պատերազմական հանցագործությունների որակման որոշ պրոբլեմներ» / Г. М. Григорян // Айкакан Банак (Армянская Армия). Военно-научный журнал национального исследовательского университета обороны МО РА. − Ереван։ Национальный исследовательский университет обороны МО РА, 2016. − № 2 (88). − С. 103. – 0,71 п. л. – октябрь 2016г.
- Григорян, Г.М. Соотношение концепций серьезного нарушения норм международного гуманитарного права и военного преступления «Մարդասիրական իրավունքի միջազգային նորմերի լուրջ խախտում և պատերազմական հանցագործություն հասկացությունների հարաբերակցությունը» / Г. М. Григорян // Айкакан Банак (Армянская Армия). Военно-научный журнал национального исследовательского университета обороны МО РА. − Ереван։ Национальный исследовательский университет обороны МО РА, 2016. − № 3 (89). − С. 102. – 0,83 п. л. – ноябрь 2016г.
- Григорян, Г.М. Проблемы имплементации норм международного права о военных преступлениях в национальное законодательство Республики Армения «Պատերազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերը Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրություն ներառելու պրոբլեմները» / Г. М. Григорян // Айкакан Банак (Армянская Армия). Военно-научный журнал национального исследовательского университета обороны МО РА. − Ереван։ Национальный исследовательский университет обороны МО РА, 2017. − № 1-2 (91-92). − С. 220. – 0,71 п. л. – июнь 2017г.
- Григорян, Г.М. Проблемы отграничения военных преступлений от смежных составов преступлений против человечности, геноцида и терроризирования гражданского населения «Մարդկության դեմ ուղղված հանցագործության, ցեղասպանության և քաղաքացիական բնակչության ահաբեկման հանցակազմերից պատերազմական հանցագործությունների սահմանազատման պրոբլեմները» / Г. М. Григорян // Айкакан Банак (Армянская Армия). Военно-научный журнал национального исследовательского университета обороны МО РА. − Ереван։ Национальный исследовательский университет обороны МО РА, 2017. − № 3 (93). − С. 112– 0,62 п.л. – сентябрь 2017г.
- Григорян, Г.М. Возникновение и развитие концепции расследования военных преступлений, совершаемых противоборствующими сторонами вооруженного конфликта / Г. М. Григорян // Вестник архивов Армении. Научно-популярный журнал. − Ереван։ ГНО «Национальный арxив Армении», 2016. − Вып. № 124. − С. 406. – 1,42 п.л. – 12.12.2016г.
- Григорян, Г.М. Правовое обеспечение расследования военных преступлений в законодательстве Республики Армения, как структурный элемент концепции расследования военных преступлений, совершаемых противоборствующими сторонами вооруженного конфликта / Г. М. Григорян // Военное право (электронное научное издание). − Москва, 2016. − № 4 (40). − С. 237. – 0,53 п. л. – 18.10.2016г.
- Григорян, Г.М. Проблемы криминализации норм о военных преступлениях в национальное законодательство Республики Армения. / Г. М. Григорян // Предварительное расследование. Научно-практический журнал Следственного комитетa Республики Беларусь. − Минск։ Следственный комитет Республики Беларусь, 2017. − № 1. − С. 35. – 0,5 п.л. − 27.06.2017г.
- Григорян, Г.М. Проблемы розыска, задержания и передачи должностных лиц, причастных к совершению военных преступлений, совершаемыми противоборствующими сторонами вооруженного конфликта. / Г. М. Григорян // Труд. Профсоюзы. Общество. − Научно − практический журнал − Минск. 2017. − № 4. − С. 51.– 0,67 п. л. − 29.12.2017г.
- Григорян, Г.М. Роль и значение иммунитетов должностных лиц, причастных к совершению военных преступлений / Г. М. Григорян // Судебная власть и Уголовный процесс. − Москва, 2017. − № 3− С. 142. – 1,1 п.л. − 02.11.2017г.
- Григорян, Г.М. Доказательства и доказывание по делам о военных преступлениях, совершаемых сторонами конфликта / Г. М. Григорян // Журнал «Уголовный процесс». − Москва, 2017. − № 9.− С. 76. – 1,1 п.л. − 15.08.2017г.
- Григорян, Г.М. Особенности методики расследования военных преступлений, совершаемых противоборствующей стороной вооруженного конфликта с применением ракетно-артиллерийских и авиационных ракетно-бомбовых средств поражения / Г. М. Григорян // Вестник Московской академии Следственного комитета Российской Федерации. − Москва։ Московская академия Следственного комитета Российской Федерации, 2017. − № 4. − С. 139. – 0,76 п. л. − декабрь 2017г.
- Григорян, Г.М. Особенности производства допроса военнослужащих противоборствующей стороны вооруженного конфликта при расследовании военных преступлений / Г. М. Григорян // Вестник Московской академии Следственного комитета Российской Федерации. − Москва։ Московская академия Следственного комитета Российской Федерации, 2018. − № 1 (15). − С. 88. – 1,055 п. л . − 07.01.2018г.
- Григорян, Г.М. Особенности планирования расследования военных преступлений, совершаемых противоборствующими сторонами вооруженного конфликта. / Г. М. Григорян // Расследование преступлений։ проблемы и пути их решения. − Москва։ Московская академия Следственного комитета Российской Федерации, 2017. − № 4 (18). – С. 128. 0,43 п. л. − декабрь 2017г.
- Григорян, Г.М. Система организационных мер по обеспечению расследования военных преступлений, совершаемых противоборствующими сторонами вооруженного конфликта / Г. М. Григорян // Расследование преступлений։ проблемы и пути их решения. − Москва։ Московская академия Следственного комитета Российской Федерации, 2018. − № 1 (19). – С. 150.0,89 п. л. − март 2018г.
- Григорян, Г.М. Структура и полномочия органов военной юстиции Республики Армения в свете проводимых правовых реформ / Г. М. Григорян // Право в Вооруженных Силах – Военно-правовое обозрение. Научно-практический журнал. − 2009. − № 6. − С. 107. – 0, 7 п. л. − 20.05.2009г.
- Григорян, Г.М. Роль и значение доктрины «совместных преступных действий» в привлечении военно-политического руководства противоборствующей стороны вооруженного конфликта к уголовной ответственности за совершение военных преступлений / Г. М. Григорян // ЦВНИ Минобороны России. Указатель поступлений депонированных рукописей. Серия А. − 2017. − Вып. № 4 (137). – 0,91 п. л. − 19.10.2017г.
- Григорян, Г.М. Роль и значение института соучастия по международному уголовному праву и доктрины «ответственности командиров» в привлечении военнослужащих противоборствующей стороны вооруженного конфликта к уголовной ответственности за совершение военных преступлений / Г. М. Григорян // ЦВНИ Минобороны России. Указатель поступлений депонированных рукописей. Серия А. − 2017. − Вып. № 4 (137). – 1,29 п. л. − 19.10.2017г.
- Григорян, Г. М. Проблемы квалификации агрессии как преступления по международному и национальному уголовному праву / Г. М. Григорян // ЦВНИ Минобороны России. Указатель поступлений депонированных рукописей. Серия А. − 2016 Вып. № 1. – 0,6 п. л. − 27.04.2016г.
- Григорян, Г. М. Специфика содержания методики расследования военных преступлений, как элемента концепции расследования военных преступлений, совершаемых противоборствующими сторонами вооруженного конфликта / Г.М. Григорян // Научный журнал NOVATION. − 2016. − № 5. − С. 90. – 0,63 п. л. − 05.08.2016г.
- Григорян, Г.М. Вооруженный конфликт, как фактор, влияющий на формирование концепции расследования военных преступлений, совершаемых противоборствующими сторонами вооруженного конфликта / Г. М. Григорян // Инновационные технологии в области юриспруденции. Эвенсис. Сборник научных трудов по итогам научно-практической конференции. − Хабаровск, 2016. − Вып. 1. − С. 30. – 0,31 п. л. − 25.08.2016г.
- Григорян, Г.М. Источники международного уголовного права как основа квалификации военных преступлений, совершаемых противоборствующими сторонами вооруженного конфликта / Г. М. Григорян // Научный журнал NOVATION. − 2016. № 6. − С.78. – 0,55 п. л. – 06.09.2016г.
- Григорян, Г.М. Розыск, задержание и передача должностных лиц, причастных к совершению военных преступлений, как часть содержания концепции расследования военных преступлений, совершаемых противоборствующими сторонами вооруженного конфликта / Г. М. Григорян // Научный журнал Scientific – Researches. − Кишинев. − 2016. − Вып. 2. − С. 50. – 0,45 п. л. – сентябрь 2016г.
- Григорян, Г. М. Организация расследования и сбора доказательственной информации о военных преступлениях, как часть содержания концепции расследования военных преступлений, совершаемых противоборствующими сторонами вооруженного конфликта / Г. М. Григорян // Sciences of Europe. − Прага։ Global Science Center LP, 2016. − Vol. 3. − №6 (6) − 83 – 0,82 п.л. – сентябрь 2016г.
- Григорян, Г.М. Классификация военных преступлений, совершаемых противоборствующими сторонами вооруженного конфликта / Г. М. Григорян // Sciences of Europe. Прага։ Global Science Center LP, 2016. − Vol. 2. − No 7 (7) − C. 132. – 0,32 п. л. − 07.07.2016г.
- Григорян, Г.М. Проблемы уголовно–процессуального порядка и международно – правового сотрудничества по делам о военных преступлениях / Г. М. Григорян // Сборник информационных материалов по итогам первого совместного заседания коллегий Следственных комитетов Республики Армения, Республики Беларусь, Российской Федерации. Санкт-Петербург. − СПб. − 2017. − С. 92. – 1,05 п. л. − 27.04.2017г.
- Григорян, Г.М. Влияние первой и второй мировых войн на формирование международной системы ответственности и принцип недопустимости ссылки на должностное положение / Г. М. Григорян // Следователь. Научно – образовательный журнал. − Ереван։ Следственный комитет Республики Армения, 2017. − С. 28. – 0,81 п. л. − 15.04.2017г.
- Григорян, Г.М. Осуществление международного судопроизводства в отношении лиц причастных к совершению военных преступлений, как часть содержания концепции расследования военных преступлений, совершаемых противоборствующими сторонами вооруженного конфликта / Г. М. Григорян // Научно-информационный центр «Знание». Сборник статей. XVI международная заочная конференция «развитие науки в XXI веке». Часть 2. − Харьков, 2016. − С. 32. – 0,43 п. л. − 13.08.2016г.
- Григорян, Г.М. Международные нормативные правовые акты как основа квалификации и расследования военных преступлений, совершаемых противоборствующими сторонами вооруженного конфликта / Г. М. Григорян // Инновационный центр развития образования и науки. Сборник научных трудов по итогам III международной научно-практической конференции Современная юриспруденция։ актуальные вопросы и перспективы развития. − Уфа. − 2016. − Выпуск III. − С. 68. – 0,56 п.л. −11.06.2016г.
- Григорян, Г.М. Особенности организации производства осмотра места происшествия при расследовании военных преступлений, совершаемых противоборствующими сторонами вооруженного конфликта / Г. М. Григорян // Фундаментальные и прикладные междисциплинарные исследования։ процессно-ориентированная интеграция науки и практики. Материалы международной научно-практической конференции. Национальный институт имени Екатерины Великой. − Москва. – 2017. − С. 211. – 0,67 п. л. − 23.10.2017г.
- Григорян, Г.М. К вопросу об общей криминалистической характеристике преступлений, совершаемых военнослужащими Вооруженных Сил Республики Армения в районах вооруженного конфликта / Г. М. Григорян // Российский военно-правовой сборник «175 лет военно-юридическому образованию в России». – Москва. – 2007. – С. 254. – 0,75 п. л. − 25.10.2007г.
- Григорян, Г.М. Становление и развитие органов военной прокуратуры в Республике Армения / Г. М. Григорян // Российский военно-правовой сборник «140 лет органам военной прокуратуры в России». – Москва. – 2007. – 0,43 п. л.
- Григорян Г.М. Проблемы правового обеспечения расследования преступлений, совершаемых военнослужащими Вооруженных Сил Республики Армения в районах вооруженного конфликта / Г. М. Григорян // Организация деятельности органов предварительного следствия и дознания в системе МВД России։ управленческие и криминалистические проблемы. Материалы всероссийской научной практической конференции. Часть 2. – Москва – 2012. – С. 34. – 0,44 п.л. − 26.04.2012г.
- Григорян, Г.М. Уголовно – процессуальный порядок расследования преступлений, совершаемых военнослужащими в районах вооруженного конфликта /Г. М. Григорян // Материалы к межвузовской научно-практической конференции «Актуальные проблемы военного строительства ВС РФ в современных условиях». – Москва. – 2009. – С. 56. – 0,5 п.л. − 15.04.2009г.
- Григорян, Г.М. История возникновения и развития Нагорно-Карабахского конфликта / Г. М. Григорян // Сборник научных статей «Научные идеи С. Н. Трегубова и их влияние на развитие современной криминалистической науки в России». – Москва. – 2007. – С. 168. – 1,06 п. л. − 10.04.2007г.
- Григорян, Г.М. Об участии экспертов, организации экспертных исследований и деятельности экспертных учреждений при расследовании преступлений, совершаемых военнослужащими Вооруженных Сил Республики Армения в условиях вооруженного конфликта / Г. М. Григорян // «Право։ теория и практика». – Москва. 2009. – № 5(118). – С. 49. – 0,5 п. л. −23.06.2009г.
- Григорян, Г.М. Об участии понятых при расследовании преступлений, совершаемых военнослужащими Вооруженных Сил Республики Армения в условиях вооруженного конфликта / Г. М. Григорян // «Федерация». – Москва. – 2009. – № 4 - 5. – С. 26. – 0,3 п. л. −29.06.2009г.
- Григорян, Г.М. Нагорно – Карабахский вооруженный конфликт как негативный фактор, определяющий специфические закономерности расследования преступлений, совершаемых военнослужащими Вооруженных Сил Республики Армения в условиях вооруженного конфликта / Г. М. Григорян // «Юридическая Россия». – Москва. – 2009. – № 4-5. – С. 4. – 0,8 п.л. − 20.05.2009г.
Դասագրքեր, այլ հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Методика расследования преступлений против военной службы, совершенных военнослужащими вооруженных сил Республики Армения։ Учебник / под общ. ред. доктора юридических наук, профессора С.В. Маликова / – М.; Е., 2011. – 216 с. − 21.04.2011г.
- Руководство Азербайджана – военные преступники / Г. М. Григорян // Голос Армении. Общественно-политическая газета. – Ереван. – 2017. – 20 апреля. – № 40.
Հարցազրույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկ Գրիգորյան - Կանոնադրային հարաբերությունների ամրապնդումը՝ մարդակենտրոն բանակ ստեղծելու երաշխիք (21.05.2015թ.)
- Հայկ Գրիգորյան - Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալին (04.02.2016թ.)
- Հայկ Գրիգորյան - Կանխել հանցանք ծնող պատճառները (29.08.2017թ.)
- Հայկ Գրիգորյան - Հայկ Գրիգորյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ (10.07.2018թ.)
- Հայկ Գրիգորյան - Քննչական կոմիտեի նախագահը՝ կադրային ջարդի մասին (23.07.2018թ.)
- Հայկ Գրիգորյան - Չարաշահումները կրել են զանգվածային բնույթ՝ կլանելով պետական կառավարման ամենատարբեր ոլորտները (23.08.2018թ.)
- Հայկ Գրիգորյան - Քննչական կոմիտեի աշխատողի օրվա հանդիսավոր նիստին (07.10.2018թ.)
- Հայկ Գրիգորյան - Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի մամլո ասուլիսը (08.10.2018թ.)
- Հայկ Գրիգորյան - Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եռակի աճել են քննիչներին վարույթից հեռացնելու դեպքերը (08.10.2018թ.)
- Հայկ Գրիգորյան - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին (25.02.2019թ.)
- Հայկ Գրիգորյան - Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի ելույթը՝ «Քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերի, խափանման միջոց կիրառելու կարգի, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետի վերաբերյալ» ուղեցույցի մասին (03.04.2019թ.)
- Հայկ Գրիգորյան - Քննչական կոմիտեի նախագահ Հ.Գրիգորյանը, Ոստիկանության օրվան նվիրված հանդիսավոր նիստում, պարգևատրել է մի շարք աշխատակիցների (15.04.2019թ.)
- Հայկ Գրիգորյան - ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում Քննչական կոմիտեի նախագահը պատասխանել է մի շարք հարցերի (10.06.2019թ.)
- Հայկ Գրիգորյան - Աբովյանում տեղի ունեցած միջադեպի մասով կա 4 վարկած, 20 հոգի հարցաքննվել (10.06.2019թ.)
- Հայկ Գրիգորյան - Քննչական կոմիտեի նախագահը` վարչապետի հայտարարության մասին (15.06.2019թ.)
- Հայկ Գրիգորյան - Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, պարգևատրել է մի շարք աշխատակիցների (30.06.2019թ.)
- Հայկ Գրիգորյան - Սահմանադրության օրվա առթիվ՝ ՀՀ Նախագահի նստավայրում բարձրագույն դասային աստիճան է շնորհվել Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին (05.07.2019թ.)
- Հայկ Գրիգորյան - Տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստը (17.07.2019թ.)
- Հայկ Գրիգորյան - Չորրորդ համատեղ կոլեգիայի նիստ (17.07.2019թ.)
- Հայկ Գրիգորյան - Ես նախաձեռնել եմ փոփոխություններ, որը կհանգեցնի հանցավորության դեմ ավելի արդյունավետ պայքարի. Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի ելույթը` Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստին (17.07.2019թ.)
- Հայկ Գրիգորյան - «Լիդիան»-ի գործը կկարճվի. քրեական հետապնդման հիմքեր չկան (14.08.2019թ.)
- Հայկ Գրիգորյան - ՀՀ քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ Քննչական կոմիտեի նախագահի հետ (09.09.2019թ.)
- Հայկ Գրիգորյան - Քննչական կոմիտեի 5-ամյակի հոբելյանական հանդիսավոր նիստին Քննչական կոմիտեի նախագահի ելույթը՝ ունենք բավարար ներուժ` առանց որևէ կաշկանդվածության իրացնելու մեր սահմանադրական լիազորությունները (08.10.2019թ.)
- Հայկ Գրիգորյան - Քննչական կոմիտեում քննվող քրեական գործերի մասին. (21.10.2019թ.)
- Հայկ Գրիգորյան - ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման ձայնագրությունը տարածվել է ԱՊՀ տարածքից (30.10.2019թ.)
- Հայկ Գրիգորյան - Վայոց ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի մասին (30.10.2019թ.)
- Հայկ Գրիգորյան - Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը (08.11.2019թ.)
- Հայկ Գրիգորյան - Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպման ընթացքում ստորագրվել է երկու փաստաթուղթ (08.11.2019թ.)
- Հայկ Գրիգորյան - Եռօրյա ախատանքային այցի շրջանակում Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ բելառուսական հեռուստաընկերություններին (13. 12.2019թ.)
- Հայկ Գրիգորյան - Քննչական կոմիտեի նախագահը՝ ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի մասին (19.12.2019թ.)
- Հայկ Գրիգորյան - Քննչական կոմիտեի նախագահ. Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով. (28.01.2020թ.)
- Հայկ Գրիգորյան - Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ուղիղ (09.06.2020)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կառավարության որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Վերցված է 2019-02-25-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019-07-05-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019-02-25-ին.
- ↑ «Կառավարության որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Վերցված է 2020-04-20-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019-07-12-ին.
- ↑ «ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը Ռուսաստանում արժանացել է պարգևների». Azat TV. 2019-07-24. Վերցված է 2020-04-25-ին.