Մասնակից:Աննա80/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա80/Ավազարկղ1
Դիմանկար
Ծնվել է15 օգոստոսի 1935 թվական
ԾննդավայրԼաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
Մահացել է23 նոյեմբերի 2020 թվական
Մահվան վայրԼոս-Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասանուհի
Գործունեություն1957—2008թվականներ

Էբբի Դալթոն (իսկական անունը՝ Մարլեն Ուեսդեն, օգոստոսի 15, 1935 թվական - նոյեմբերի 23, 2020 թվական) ամերիկացի դերասանուհի , ով հայտնի է հեռուստատեսային իր դերերով[1] ։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարլեն Ուասդենը ծնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում։ 1957 թվականին ,Մարլեն Ուասդենը Էբբի Դալթոն կեղծանունով, իր առաջին քայլերն է կատարել մեծ էկրանին՝ «Ռոք ամբողջ գիշեր»[2] ֆիլմում խաղալով գլխավոր դերը։ Նա որպես հրավիրյալ աստղ հանդես է եկել բազմաթիվ հեռուստասերիալներում, այդ թվում՝ «Մավերիքում»-ում[3]։ Հետագայում նա խաղացել է «Իմ երեք որդիները», «Դայակը և պրոֆեսորը» և «Ամերիկյան սեր» սիթքոմներում։ Դալթոնն առավել հայտնի է «Հենեսի»[4] (CBS, 1959–1962 թվականներին) և «Joey Bishop Show» [5]դասական սիթքոմներում իր գլխավորած դերերով և արժանացել է Էմմիի անվանակարգի։ 1974 թվականին նա ընտրվեց խաղալ ABC սիթքոմում Բարնի Միլլերի կնոջ դերում, սակայն փորձնական դրվագից հետո հեռացվեց աշխատանքից։ 1981 թվականից 1986 թվականներին Դալթոնը նկարահանվել է CBS-ի «Falcon Crest»[6] սերիալում՝ մարմնավորելով ավագ դստեր՝ Ջեյն Ուայմանի դերը։ Սերիալից հեռանալուց հետո նա նկարահանվել է «Նա գրել է սպանությունը»[7] և «Հյուրանոց» սերիալներում: Դալթոնն ամուսնացած է եղել երկու անգամ և իր առաջին ամուսնությունից ունի երեք երեխա։Նրա դուստրը՝ դերասանուհի Քեթլին Քինմոնտը, ամուսնացած էր Լորենցո Լամասի հետ։ Էբբի Դալթոնը մահացել է 23 նոյեմբերի 2020 թվականին ԱՄՆԿալիֆոռնիա նահանգի Լոս - Անջելես քաղաքում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Ֆիլմի հայերեն անվանումը Դեր
1957 Ֆ The Saga of the Viking Women and Their Voyage to the Waters of the Great Sea Serpent Սագա Վիքինգ կանաց և դեպի մեծ ծովային օձի ջրերը ճանապարհորդելու մասին[8] Դեսիր - Վիքինգ կանանց առաջնորդ
1957 Ֆ Rock All Night Ռոք ամբողջ գիշեր Ջուլի
1958 Ֆ Girls on the Loose Ճանապարհից շեղված աղջիկները Ագնես Կլարկ
1958 Ֆ Stakeout on Dope Street Որոգայթ թմրանյութերի փողոցում Կետի
1958 Ս Have Gun — Will Travel Հրացան կա - կլինի ճանապարհորդություն Մեգ Ուելման
1959 Ս Mavericke Մեվերիկ Քերրի Քրիստիանսոն
1959 Ս Mike Hammer Մայք Համմր Ստեյսի Լի
1959-1962 Ս Hennesey Հեննեսի Լեյտենանտ Մարտա Խեյլ
1966 Ֆ The Plainsman Մարդը հարթավայրից Բեդովայա Ջեյն
1976 Ս The Waltons Վոլթոնսները Ստելլա Լյուիս
1981-1986 Ս Falcon Crest Լեռան բազեի սեփականատերը Ջուլիա Կամսոն
1983-1984 Ս The Love Boat Սիրո նավը Մարտա Պարկեր / Էլեն Բեյքեր
1983-1987 Ս Hotel Հյուրանոց Լոռա Կարպենտեր / Հելեն Սկոֆիլդ
1986 Ս Murder, She Wrote Նա գրել է սպանությունը Ջուդիտ Կիտս
1994 Ֆ Cyber Tracker Կիբոր որսորդը Օլսոն
1998 Ֆ Buck and the Magic Bracelet Կախարդական ապարանջան Մա Դալթոն


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Эбби_Далтон». 31 մայիսի 2012.
  2. www.youtube.com. 2021թ https://www.youtube.com/watch?v=0unyH7KIqgk&t=1387s. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. www.youtube.com https://www.youtube.com/results?search_query=maverick+1950s+tv+series. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. www.youtube.com. Times Past Television https://www.youtube.com/watch?v=lNKAHWvj6SQ&list=PLakshYu9qq-wOz_qrTruOcwMzjKnoA1_G. Վերցված է 2022-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. «jeffsabu». www.youtube.com.
  6. https://www.imdb.com/title/tt0081858/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  7. https://www.imdb.com/title/tt0086765/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  8. https://www.kinopoisk.ru/film/39044/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)