Jump to content

Հյուրանոց (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուրանոց
անգլ.՝ Hotel
Տեսակգրավոր աշխատություն
Ձևվեպ
ՀեղինակԱրթուր Հեյլի
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1965
Հրատարակվել է1965

Հյուրանոց (անգլ.՝ Hotel), կանադացի գրող Արթուր Հեյլիի 1965 թվականին գրած բեսթսելլեր վեպը։ Ինչպես և Հեյլիի բոլորը վեպերը, «Հյուրանոցը» ևս արտադրական վեպ է։ Վեպի բոլոր գործողությունները տեղի են ունենում հինգ օրվա ընթացքում` երկուշաբթիից մինչև ուրբաթ։ Ստեղծագործության գլուխներն անվանված են շաբաթվա օրերով։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում 20-րդ դարի կեսերին, ԱՄՆ-ում, Նոր Օռլեանում։

«Հյուրանոցը» կյանքի ինքնատիպ «կտոր» է, ինչպիսիք են հիվանդանոցը, օդանավակայանը, էլեկտրակայանը Հեյլիի մյուս վեպերում։ Այս անգամ Հեյլին պատմում է մեծ հյուրանոցի օրերի մասին, այն մասին, թե ինչով են զբաղվում հյուրանոցի ծառայողներն ու ինչ են մտածում իրենց աշխատանքի մասին։ Հեղինակը մանրամասն պատմում է նորօռլեանյան «Սենթ Գրեգորի» հսկայական երկնաքերի մասին` պատմելով դրա աղբատարից մինչև հյուրանոցային շքեղ պենտհաուսները։ Պատմելով հյուրանոցի աշխատակիցների մասին` գրողը հաղորդում է անգամ նրանց ծառայողական ցուցումների մասին։ Արդյունքում ստացվում է «անհայտը հայտնիի մասին» ոճի պատմություն, ըստ որի, առանց չափազանցության, հնարավոր է ուսումնասիրել հյուրանոցային տնտեսության անատոմիան։

Միևնույն ժամանակ պետք է ընդգծել վեպում գործողությունների ակնհայտ դինամիզմն ու ժամանակային կոնցենտրացիան, որը տեղի է ունենում հյուրանոցի հաճախորդների կյանքում։ Դա նկատելի է և՛ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարից հետո թաքնված դուքս և դքսուհի Կրոյդոնների պատմության, և՛ նորօռլեանցի մագնատի դստեր` 19-ամյա Մարշա Պրեսկոտի սիրային-ռոմանտիկ պատմության, և՛ հյուրանոցային գող Ջուլիուս Միլնի պատմության, և՛ Ալբերտ Պրեոսկոտի պատմության մեջ, որը հեքիաթի նմանությամբ քիչ երևացող սիրալիր ծերուկից վեր է ածվում «Սենթ Գրեգորի» հյուրանոցի նոր տիրոջը։ Վեպում նշանակալի են ռասայական հողի վրա ծագած սկանդալը ստոմատոլոգների վեհաժողովի ընթացքում և եզրափակիչ դրվագը, որում հյուրանոցի վերելակը գահավիժում է և մարդկանց մահվան պատճառ դառնում։

«Մենք երբեք չենք իմանա, թե քանի մարդ է եղել, որ չի բողոքել, սակայն այլևս այստեղ չի վերադառնա»[1]։ Այս արտահայտությունը, որ արել է հյուրանոցի աշխատակիցներից մեկը, կարևոր է` հյուրանոցային բիզնեսը հասկանալու համար, ասել է Արթուր Հեյլին։

Գլխավոր հերոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Փիթեր ՄաքԴերմոթ` երբեմնի ծաղկուն, ճոխ, այժմ` գոյության համար պայքարող «Սենթ Գրեգորի» հյուրանոցի գլխավոր կառավարչի տեղակալը։ Փիթերը պատասխանատու երիտասարդ է, որը ցանկանում է բարելավել հյուրանոցի գործերը, սակայն էական լիազորություններ չունի (բոլոր որոշումները կայացնում է հյուրանոցի սեփականատերը)։
  • Քրիստինա Ֆրենսիս` Ուորեն Տրենտի` հյուրանոցի տիրոջ գործավարուհին։ Սիրային հարաբերություններ ունի Փիթերի հետ։
  • Ուորեն Տրենտ` «Սենթ Գրեգորի» հյուրանոցի սեփականատերը։
  • Քյորթիս Օ’Կիֆ` հյուրանոցների մեծ ցանցի սեփականատեր, որն ուզում է գնել «Սենթ Գրեգորին»։
  • Դորոթի (Դոդո) Լէշ` Քյորտիս Օ’Կիֆի ուղեկցորդուհին։
  • Մարշա Պրեսկոտ` հյուրանոցի պատահական այցելու, որին փորձում են բռնաբարել մի խումբ հարբած երիտասարդներ։
  • Ալոիսուս Ռոյս` Ուորեն Տրենտի սևամորթ սպասավորը։
  • Ալբերտ Ուելս` միլիոնատեր, արդյունաբերող և ներդրող, որը վեպի վերջում դառնում է «Սենթ Գրեգորիի» նոր սեփականատերը։ Հյուրանոցում (մինչև վեպի եզրափակիչ մասը) ապրում է խնայողական համարում` ցույց չտալով իր ով լինելը։
  • Օգիլվի` հյուրանոցի հաստիքային խուզարկուն։
  • Ջուլիուս Միլն` պրոֆեսիոնալ գող։
  • Հերբի Չենդլեր` հյուրանոցի ավագ հանձնակատարը։ 
  • Դուքս և դքսուհի Կրոնդոններ` բրիտանացի ազնվականներ, հյուրանոցի այցելուներ, որոնք ներգրավված են հանցագործության մեջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Хейли А. Отель. Аэропорт: Роман/ Пер. с англ. В.Коткина и К.Тарасова — М.: Издательство «Художественная литература», 1978

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Хейли А. Отель. Аэропорт: Роман/ Пер. с англ. В.Коткина и К.Тарасова — М.: Издательство «Художественная литература», 1978. — 624 с.