Մասնակից:Աննա.Խաչատրյան.00/Ավազարկղ 5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Եղցահող
ԵրկիրԼՂՀ ԼՂՀ
ՇրջանՇուշի
Մակերես4306,6 կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն118 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4

Երցահող, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում: Շուշիի շրջկենտրոնից գտնվում է 30 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 45 կմ հեռավորության վրա: Համայնքի կազմի մեջ ընդգրկված են Եղցահող, Կանաչ Թալա և Տասը Վերստ բնակավայրերը։ Համայնքը բարձր լեռնային է, ունի 4306,6 հա տարածք, որից 2319,28 հա գյուղատնտեսական նշանակության, 1913,17 հա անտառային հողեր: Երցահող համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետի վտակը: Երցահող համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 118 մարդ, կա 33 տնտեսություն: Կանաչ Թալա գյուղում բնակվում է 16 մարդ, կա 3 տնտեսություն, իսկ Տասը Վերստ գյուղում՝ 4 մարդ, 3 տնտեսություն Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, «Շուշիի մանկական երաժշտական դպրոց» ՊՈԱԿ–ի Եղցահողի մասնաճյուղը, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 19 աշակերտներ:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակույթային հուշարձաններ՝ Սբ.Աստվածածին եկեղեցի (18-19դդ․), Սբ․ Սարգիս եկեղեցի (2003թ․), աղբյուր (18դ.), գերեզմանոց(17–19դդ.), սրբատեղի (18–19դդ․)։ Պատմամշակույթային հուշարձաններ կան նաև Կանաչ Թալա գյուղում՝ դամբարաններ (մ․թ․ա․ 2-1 հազ․), գյուղատեղի (12-13 դդ․), գերեզմանոց (19դ․)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015թ.