Մասնակից:Անի Բավեյան/Ավազարկղ/3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գանզերի համախտանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանզերի համախտանիշը հազվագյուտ դիսոցիատիվ խանգարում է, որը բնութագրվում է հարցերին անհեթեթ կամ սխալ պատասխաններ տալով և այլ դիսոցիատիվ ախտանիշներով, ինչպիսիք են դիսոցիատիվ ֆուգան, ամնեզիան կամ կոնվերսիոն խանգարումը, հաճախ տեսողական կեղծ հալյուցինացիաներով և գիտակցության մթագնումով[1]։ Համախտանիշն անվանվել է նաև անհեթեթության համախտանիշ, անմտության համախտանիշ, մոտավոր պատասխանների համախտանիշ, հիստերիկ պսևդոդեմենսիա կամ բանտային փսիխոզ։

Երբեմն օգտագործվում է «բանտային փսիխոզ» տերմինը, քանի որ սինդրոմը առավել հաճախ հանդիպում է բանտարկյալների մոտ, որտեղ այն կարող է ընկալվել որպես բանտի կամ դատարանի ծառայողների կողմից համաներում ստանալու փորձ[2]: Հոգեբանական ախտանիշները հիմնականում նման են անձի հոգեկան հիվանդություն ունենալու զգացողությանը, այլ ոչ թե որևէ ճանաչված կատեգորիայի: Համախտանիշը կարող է առաջանալ այլ հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց մոտ, ինչպիսիք են շիզոֆրենիան, դեպրեսիվ խանգարումները, թունավոր վիճակները, հարաճուն լուծանքը, ալկոհոլի օգտագործման խանգարումները և սիմուլյացիոն խանգարումները[3]: Գանզերի համախտանիշը երբեմն կարող է ախտորոշվել որպես սիմուլացիա, բայց ավելի հաճախ այն սահմանվում է որպես դիսոցիատիվ խանգարում[3]:

Գանզերի համախտանիշի ճանաչումը վերագրվում է գերմանացի հոգեբույժ Զիգբերտ Գանզերին (1853–1931): 1898 թվականին նա տվեց Գերմանիայի Հալլե քաղաքի քրեակատարողական հիմնարկում դատավարությանը սպասող բանտարկյալների մոտ առկա խանգարումների նկարագրությունը: Որպես հիմնական ախտանիշներ նա առանձնացրեց գիտակցության խանգարումը և մոտավոր պատասխաններ տալու միջոցով աղավաղված հաղորդակցությունը (գրականության մեջ հայտնի է նաև որպես Vorbeireden)[1]։ Vorbeireden-ը, չնայած հարցերի բովանդակության հասկանալի լինելուն, հարցերին ճշգրիտ պատասխանելու անկարողությունն է[4]։

Գանզերի համախտանիշը DSM-IV-ում նկարագրվում է որպես այլ կերպ չհատկորոշված դիսոցիատիվ խանգարում (DDNOS), իսկ DSM-5-ում այն դեռևս ներառված չէ: Այն հազվագյուտ և հաճախ անտեսվող կլինիկական երևույթ է: Շատ դեպքերում դրան նախորդում է ծայրահեղ սթրեսը և հաջորդում է ամնեզիան՝ փսիխոզի շրջանում[4]։ Մոտավոր պատասխաններից բացի, կան նաև այլ ախտանիշներ՝  գիտակցության մթագնում, մարմնական կոնվերսիոն խանգարման ախտանիշներ, շփոթություն, սթրես, անձնական ինքնության կորուստ, էխոլալիա (խոսքակրկնություն) և էխոպրաքսիա:

Էթիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ օրս խանգարման որևէ վերջնական պատճառ չի հաստատվել[1]: Համախտանիշը որպես դիսոցիատիվ[2] կամ սիմուլյացիոն խանգարում դասակարգող աղբյուրները հակասում են իրենց առաջարկած էթիոլոգիաներին: Արդյունքում, կան տարբեր տեսություններ, թե ինչու է համախտանիշը զարգանում:

Գանզերի համախտանիշը նախկինում դասակարգվել է որպես սիմուլյացիոն խանգարում, որը բացատրում է ախտանիշները որպես նմանակում նրան, ինչ փսիխոզ չունեցողների կարծիքով բնորոշ է տվյալ պարագայում[3]: Այնուամենայնիվ, DSM-IV-ը տվյալ համախտանիշը դասեց «Այլ կերպ չհատկորոշված դիսոցիատիվ խանգարում»-ների շարքին (DDNOS)[4]: Ապացուցված է, որ մոտավոր պատասխանների և ամնեզիայի միջև կա հաստատուն հարաբերակցություն, ինչը ենթադրում է, որ դրանք ունեն հիմքում ընկած դիսոցիատիվ մեխանիզմ[5]:

Ե՛վ Գանզերի համախտանիշը, և՛ դիսոցիատիվ խանգարումների ավելի լայն կատեգորիան կապված են հիստերիայի, փսիխոզի, կոնվերսիոն խանգարման, անձի երկատման և հնարավոր սիմուլյացիայի հետ[5]: Չնայած դրան, տվյալ պարագայում էթիոլոգիան մնում է հարցականի տակ՝ հաստատված հոգեկան, ինչպես նաև օրգանական խանգարումների պատճառով:

Ըստ Ստերնի և Ուայլսի (1942)՝ Գանզերի համախտանիշը սկզբունքորեն հոգեկան հիվանդություն է[6]։ Որպես ապացույց նրանք նկարագրում են պարբերական մոլուցք և գլխի վնասվածք ունեցող կնոջ դեպքը, նախքան բուժման անցնելը և շիզոֆրենիայով հիվանդ տղամարդու պատմությունը, ով տառապում էր ալկոհոլիզմով և վերջին շրջանում եղել էր բանտում[6]:

Գանզերի համախտանիշը հայտնի է նաև որպես «բանտային փսիխոզ»՝ ընդգծելու համար դրա տարածվածությունը բանտարկյալների շրջանում, ինչը առաջացնում է հարցեր այն մասին, թե արդյոք խանգարումը միայն այս պոպուլյացիայի մեջ է դրսևորվում[6]: Բանտարկյալների վերաբերյալ ուսումնասիրության ժամանակ Էսթեսը և Նյուն եզրակացրին, որ անելանելի իրավիճակից փախչելը, ինչպիսին է բանտարկված լինելը, առաջացրել է սինդրոմի հիմնական ախտանիշները: Հետազոտությունը ուսումնասիրել է համախտանիշի շուրջ ծագող սիմուլյացիոն հակասությունները, ինչպես նաև սթրեսի բաղադրիչը, որը հաճախ նախորդում է խանգարմանը[7]:

Ըստ խորհրդատու հոգեբույժ Ֆ. Ա. Ուիթլոքի, Գանզերի համախտանիշը հիստերիկ խանգարում է, որը համընկնում է խանգարման Գանզերի նկարագրության հետ[6]: Ուիթլոքը նշեց այն դեպքերի թիվը, երբ Գանզերի համախտանիշը առաջացել է ուղեղի օրգանական հիվանդության կամ ֆունկցիոնալ փսիխոզի պայմաններում՝ որպես դրա հիստերիկ հիմքերի ապացույց[6]: Կրեյփելինը և Բումկեն նույնպես կարծում էին, որ համախտանիշը հիստերիկ բնույթ ունի[8]: Բումկեն կարծում էր, որ այն հիստերիկ սինդրոմ է, քանի որ տրավմատիկ հուզական իրադարձության ամնեզիան ավելի շատ հակված է հիստերիայի, քան այլ խանգարումների դեպքում[8]: Ենթադրվում է, որ մոտավոր պատասխաններ տալն առաջանում է հիստերիկ անհատների մեջ[8]:

Ըստ Մայեր-Գրոսսի և Բլյուերի, Գանզերի համախտանիշը առաջանում է հիմնականում էպիլեպտիկ կամ շիզոֆրենիկ հիվանդների մոտ[8]։

Մյուսները պնդում են, որ օրգանական խանգարումը, որը կարող է հանգեցնել Գանզերի սինդրոմի ախտանշաների դրսևորմանը, պետք է լինի զարգացման փուլում, որպեսզի հեշտ տրվի ախտորոշումը[9]:

Եղել են նաև դեպքեր, երբ սինդրոմը հայտնաբերվել է հոգեկան ցնցումներ ունեցող և կաթված ստացած հիվանդների շրջանում։ Գանզերի համախտանիշի նյարդաբանական հիմքերը հետազոտող մի ուսումնասիրություն նկարագրեց խանգարման ախտանիշներ ունեցող հիվանդի, ով ունեցել է կաթված և երկճակատային ինֆարկտ[10]: Նրանք հայտնաբերեցին, որ հիպերգլյուտամատերգիկ վիճակը, որը առաջանում է և՛ կաթվածի, և՛ սթրեսի հետևանքով, կապ ունի դիսոցիատիվ ախտանիշների հետ, ինչը ենթադրում է հնարավոր օրգանական պաթոլոգիա, որը կարող է անհատներին նախատրամադրել համախտանիշին[10]: Վիրցը և իր գործընկերները (2008) նկարագրել են Գանզերի համախտանիշով հիվանդի ձախ կիսագնդի միջին ուղեղը իշեմիկ կաթվածից հետո[10]: Նյարդահոգեբանական հետազոտությունը բացահայտեց կոգնիտիվ ֆունկցիաների ատիպիկ կողայինացում (լատերալիզացիա), ինչը հանգեցրեց այն եզրակացության, որ մոտավոր պատասխաններ տալը կարող է կապված լինել ուղեղի ճակատային-գործադիր դիսֆունկցիայի հետ[10]:

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանզերի համախտանիշը DSM-III-ում ներառված էր որպես հոգեբանական ախտանշաններով սիմուլյացիոն խանգարում[11]: Այս կատեգորիայի չափանիշները առանձնացնում են ախտանիշներ, որոնք չեն կարող առաջանալ այլ հոգեկան խանգարումների դեպքում, հոգեբանական ախտանիշներ, որոնք գտնվում են վերահսկողության տակ, ինչպես նաև առաջանում է բուժառուի դեր ստանձնելու ցանկություն, որը տվյալ հանգամանքներում այլ կերպ անհնար է հասկանալ[11]:

DSM-IV-TR-ը դասակարգում է Գանզերի համախտանիշը որպես դիսոցիատիվ խանգարում, որը սահմանվում է հարցերին մոտավոր պատասխաններ տալով այն դեպքում, երբ այն կապված չէ դիսոցիատիվ ամնեզիայի կամ դիսոցիատիվ ֆուգայի հետ (օրինակ՝ «2 գումարած 2-ը հավասար է 5-ի»)[12]: ICD-10-ը[13] և DSM-IV-ը որպես Գանզերի համախտանիշի ախտորոշման պահանջ, բացի մոտավոր պատասխաններից չեն սահմանում որևէ այլ ախտորոշիչ կրիտերիա[12]: Համախտանիշի դեպքերի ուսումնասիրությունների մեծ մասը նույնպես կախված է մոտավոր պատասխաններից և առնվազն մեկ այլ ախտանիշից, որը նկարագրել է Գանզերը իր բնագիր հոդվածում[14]: Սովորաբար, երբ անհատները սխալ պատասխաններ են տալիս, պատասխանի շեղումը լինում է աննշան, ինչը ցույց է տալիս, որ անհատը հասկացել է հարցը[15]։ Օրինակ, երբ հարցնում են, թե քանի ոտք ունի ձին, նա կարող է պատասխանել՝ «հինգ»: Թեև անհատները կարծես շեղվում են իրենց պատասխաններում, այլ առումներով նրանք կարծես հասկանում են իրենց շրջապատող աշխարհը[15]: Բացի մոտավոր պատասխաններից, ամենատարածված ախտանիշներից են՝ ամնեզիան, անձնական ինքնության կորուստը և գիտակցության մթագնումը[14]:

Թեև ներկայումս համախտանիշը ախտորոշելու միասնական միջոց չկա, դրա առկայությունը որոշելու համար խորհուրդ է տրվում ամբողջական նյարդաբանական և հոգեկան վիճակի հետազոտություն, ինչպես նաև թեստեր, որոնք գնահատում են սիմուլյացիան[16]: Բացի հոգեկան վիճակի հետազոտությունից, հիմքում ընկած այլ պատճառները բացառելու համար պետք է կատարվեն այլ հետազոտություններ: Դրանք են՝ համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ)՝ կառուցվածքային պաթոլոգիան բացառելու համար, գոտկային պունկցիան՝ մենինգիտի կամ էնցեֆալիտի բացառման համար, էլեկտրաուղեղագրությունը (ԷՈՒԳ)՝ դելիրիումը կամ էպիլեպտիկ նոպան բացառելու համար[17]։

Գանզերի համախտանիշի ախտորոշումը դժվար է նրա հազվադեպության և ախտանիշների փոփոխականության պատճառով: Արտահայտված ախտանիշները կարող են կախված լինել անհատի պատկերացումից, թե ինչ է իրենից ներկայացնում հոգեկան հիվանդությունը՝ Գանզերի համախտանիշ ունեցող անհատի մոտ ստեղծելով առկա ախտանիշների համակցության լայն շրջանակ[16]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ դեպքերում ախտանիշները մի քանի օր անց կարծես թե մեղմանում են, և հիվանդների մոտ փսիխոզի շրջանում հաճախ պահպանվում է ամնեզիան[18]: Ախտանիշների սուր փուլում կարող է անհրաժեշտ լինել հոսպիտալացում, և հոգեբուժական օգնություն, եթե հիվանդը վտանգավոր է իր կամ այլոց համար[19]: Ցանկացած բնական պատճառ բացառելու համար խորհուրդ է տրվում նյարդաբանական խորհրդատվություն: Հոգեթերապիան կարող է նաև խորհուրդ տրվել անվտանգության ապահովման և պահպանման համար:

Գանզերի համախտանիշ ունեցողները սովորաբար արագ և լիարժեք ապաքինվում են[20]: Քանի որ Գանզերի համախտանիշը կարող է հոգեկան վատթարացման հետևանքը լինել, դրա վերացմանը կարող են հաջորդել այլ հոգեբուժական ախտանիշներ, ինչպիսիք են շիզոֆրենիան[21] և դեպրեսիան[22], հետևաբար հոգեթերապիա խորհուրդ տալու հիմքում կա հիմնավորում: Դեղորայքային բուժում սովորաբար չի պահանջվում[19]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերանայելով դեպքերի ուսումնասիրությունների տարատեսակ խմբերը` խանգարման հիվանդացումների հարաբերական թիվը հստակ հայտնի չէ[23][24][25][26]: Հայտնի է, որ տարբեր ծագում ունեցող անհատներ ունեն տվյալ խանգարումը: Պատմականորեն ենթադրվում էր, որ համախտանիշն ավելի տարածված է տղամարդկանց մոտ: Այնուամենայնիվ, Ուիթլոքը[27] ենթադրում է, որ տղամարդկանց մոտ այս համախտանիշի ավելի բարձր մակարդակը կարող է պայմանավորված լինել բանտարկված տղամարդկանց ավելի մեծ համամասնությամբ[25][28]: Այն առավել հաճախ նկատվել է 15-ից 40 տարեկանների, ինչպես նաև երեխաների շրջանում[29]: Տարիքային այս լայն շրջանակը բխում է դեպքերի ուսումնասիրություններից, հետևաբար, կարող է ճշգրիտ չլինել: Գանզերի համախտանիշը բանտային պոպուլյացիայից բացի այլ խմբերում նույնպես նկատվել է[27]:

Բանավեճեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան տարաձայնություններ այն հարցի վերաբերյալ, թե արդյոք Գանզերի համախտանիշը հիմնավոր կլինիկական երևույթ է[30]: Օրինակ, Բրոմբերգը (1986) պնդում է, որ համախտանիշը պայմանավորված չէ հոգեկան հիվանդությամբ կամ կապված չէ վերջինիս հետ, այլ ավելի շատ օրինական պատժից պաշտպանվելու միջոց է[31]: Ոմանք սա ընկալում են որպես գիտակցված ստախոսություն, հերքում և ճնշում՝ Գանզերի համախտանիշի ախտանիշները դիսոցիատիվ կամ կեղծ խանգարման փոխարեն ներկայացնելով որպես սիմուլյացիա[31]:

Գանզերի համախտանիշի մի դեպքի ուսումնասիրություն ներկայացրեց միջին տարիքի մի տղամարդու, ով ավտովթարի էր ենթարկվել և ցանկացել էր հաշմանդամության ապահովագրության նպաստ ստանալ[32]: Քանի որ նա այդպիսիս վարք դրսևորելու մեծ դրդապատճառ ուներ, հոգեբանները աննկատ միջոցներ ձեռնարկեցին և փորձարկումներ կատարեցին սիմուլյացիոն գործիքների միջոցով, որոնք ցույց տվեցին, որ տղամարդը հիշողության պարզ թեստերի դեպքում ցուցաբերել է չափազանց վատ արդյունքներ և պնդում էր, որ ունի գոյություն չունեցող ախտանիշներ[32]: Ապահովված տեղեկատվության հետագա ուսումնասիրությունից հետո նրանք պարզեցին, որ հիվանդը մասնակցել է բարձր մակարդակի սպորտային և այլ միջոցառումների, որոնք չեն համապատասխանում նրա ճանաչողական դիսֆունկցիային, և որոշել են, որ վերջինս սիմուլյացիոն դեպք է[32]:

Estes and New (1948) concluded that the motivation for the symptoms of the syndrome was escaping an "intolerable situation".[31] Stern and Whiles proposed an alternative explanation, citing Ganser syndrome presented itself in individuals who, although not psychologically well, do not realize it, and want to appear so.[31] Still others attribute the syndrome to inattention, purposeful evasion, suppression, alcoholic excess, head injury, and to unconscious attempts to deceive others as a means to free themselves from responsibility for their actions.[31] This denial of behavior can be seen as a way to overcome anxiety and helplessness brought on by the stressful event that often precedes the syndrome.[31]

Էստեսը և Նյուն (1948) եզրակացրին, որ սինդրոմի ախտանիշների դրդապատճառը «անտանելի իրավիճակից» փախչելն է[31]: Ստերնը և Ուայլսը առաջարկեցին այլընտրանքային բացատրություն՝ վկայակոչելով, որ Գանզերի համախտանիշը դրսևորվում է այն անհատների մոտ, ովքեր թեև հոգեբանորեն լավ վիճակում չեն, բայց չեն գիտակցում դա և ցանկանում են այդպիսին երևալ[31]։ Մինչդեռ ոմանք սինդրոմը որպես իրենց գործողությունների պատասխանատվությունից ազատվելու միջոց, վերագրում են անուշադրության, նպատակաուղղված խուսափելու, ճնշելու, ալկոհոլի շահագործման, գլխի վնասվածքի և ուրիշներին խաբելու անգիտակից փորձերին[31]: Այս վարքագծի հերքումը կարող է դիտվել որպես անհանգստության և անօգնականության հաղթահարման միջոց, որն հաճախ առաջանում է համախտանիշին նախորդող սթրեսային իրադարձության հետևանքով[31]:

Այս էթոլոգիական բանավեճերը կենտրոնանում են Գանզերի համախտանիշի հիմնական ախտանիշի և դրա ախտորոշման կարևորության վրա: Մոտավոր պատասխանները հայտնի են Գանզերի համախտանիշի գրականության մեջ, ինչը անհանգստություն է առաջացնում նրանց մոտ, ովքեր կարծում են, որ սա համեմատաբար պարզ ախտանիշ է կեղծելու համար[30]:

Գանզերի համախտանիշը դիտարկվում էր որպես մեծահասակների կյանքին հարմարվելու արձագանք DSM-II-ում, իսկ ավելի ուշ DSM-III-ում տեղափոխվեց Հոգեբանական Ախտանիշներով Փաստացի Խանգարում կատեգորիա[33]: Գանզերի համախտանիշը ներառված է նաև DSM-IV-TR-ի[34] Այլ Կերպ Չհատկորոշված Դիսոցիատիվ Խանգարում (ԱԿՉԴԽ) բաժնում, սակայն այն ներառված չէ DSM-5-ում, որից հեռացվել է ԱԿՉԴԽ բաժինը և փոխարինվել Այլ  Կերպ Հատկորոշված Դիսոցիատիվ Խանգարում (ԱԿՀԴԽ) և Անորոշ Դիսոցիատիվ Խանգարում (ԱԴԽ) բաժիններով[35]: Չնայած դրան, Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների միջազգային վիճակագրական դասակարգման մեջ Գանզերի համախտանիշը նշվում է դիսոցիատիվ խանգարումների ներքո[36]:

Հանրահայտ մեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

In the novel, "Red Dragon" by author Thomas Harris, there is a scene where Hannibal Lector reports Dr. Chilton, chief of staff at the mental hospital where he resides, to have attributed Lector having Ganser syndrome as a reason to why he avoided prison. Chilton claims so in order to avoid embarrassment at Lector easily outsmarting him through the various tests Chilton tried to give him in order to better understand Lector. [37]

Թոմաս Հարիսի «Կարմիր վիշապը» վեպում կա մի տեսարան, որտեղ Հանիբալ Լեկտորը հայտնում է, որ բժիշկ Չիլթոնը՝ այն հոգեբուժարանի աշխատակազմի ղեկավարը, որտեղ նա ապրում է, Լեկտորին վերագրել է Գանզերի համախտանիշը որպես բանտից խուսափելու պատճառ։ Չիլթոնն այդպես է պնդում, որպեսզի խուսափի Լեկտորի մոտ խայտառակությունից, քանի որ վերջինս տարբեր թեստերի միջոցով հեշտությամբ գերազանցում էր Չիլթոնին ` որոնք վերջինս տալիս էր Լեկտորին՝ նրան ավելի լավ հասկանալու համար[37]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mendis, S.; Hodgson, R.E. (2012). Ganser Syndrome: examining the aetiological debate through a systematic case report review. European Journal of Psychiatry, 26(2). doi:10.4321/S0213-61632012000200003
  2. World Health Organization. (1992). The ICD-10 classification of mental and behavioural disorders: Clinical descriptions and diagnostic guidelines. Geneva: World Health Organization.
  3. Epstein, R.S. (1991). Ganser Syndrome, Trance Logic, and the Question of Malingering. Psychiatric Annals, 21(4), 238-244. doi:10.3928/0048-5713-19910401-11
  4. American Psychiatric Association. Diagnostic and Statistical Manual of Mental Disorders. 4th ed. Text rev. Washington, DC. American Psychiatric Association, 2000.
  5. 5,0 5,1 Cocores, J.A.; Santa, W.G.; Patel L, MD. (1985). The Ganser Syndrome: Evidence Suggesting its Classification as a Dissociative Disorder. The International Journal of Psychiatry in Medicine, 14(1), 47-56.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Whitlock, F.A. (1967). The Ganser Syndrome. British Journal of Psychiatry, 113(494), 19-29. doi:10.1192/bjp.113.494.19
  7. Bromberg, W. (1986). The neglect of Ganser Syndrome. The American Journal of Psychiatry, 143(7), 937-938.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Weiner, H.; Brainman, A. (1955). The Ganser Syndrome: A Review and Addition of Some Unusual Cases. American Journal of Psychiatry, 111(10), 767-773. doi:10.1176/ajp.111.10.767
  9. Koenig, T.; Lee, H.B. (2001). A Case of Ganser Syndrome: Organic or Hysterical?. General Hospital Psychiatry, 23(4), 230-231. doi:10.1016/S0163-8343(01)00147-5
  10. 10,0 10,1 10,2 10,3 Ouyang, D., Duggal, H. S., & Jacob, N. J. (2003). Neurobiological Basis of Ganser Syndrome. Indian Journal of Psychiatry, 45(4), 255–256.
  11. 11,0 11,1 American Psychiatric Association. Diagnostic and Statistical Manual of Mental Disorders. 3rd ed. Washington, DC. American Psychiatric Association, 1952.
  12. 12,0 12,1 American Psychiatric Association. Diagnostic and Statistical Manual of Mental Disorders. 4th ed. Text rev. Washington, DC. American Psychiatric Association, 2000.
  13. World Health Organization. (1992). The ICD-10 classification of mental and behavioural disorders: Clinical descriptions and diagnostic guidelines. Geneva: World Health Organization.
  14. 14,0 14,1 Weiner, H.; Brainman, A. (1955). The Ganser Syndrome: A Review and Addition of Some Unusual Cases. American Journal of Psychiatry, 111(10), 767-773. doi:10.1176/ajp.111.10.767
  15. 15,0 15,1 Bromberg, W. (1986). The neglect of Ganser Syndrome. The American Journal of Psychiatry, 143(7), 937-938.
  16. 16,0 16,1 Epstein, R.S. (1991). Ganser Syndrome, Trance Logic, and the Question of Malingering. Psychiatric Annals, 21(4), 238-244. doi:10.3928/0048-5713-19910401-11
  17. Dwyer, J.; Reid, S. (2004). Ganser's Syndrome. The Lancet, 364(9432), 471-473. doi:10.1016/S0140-6736(04)16772-X
  18. Weiner, H.; Brainman, A. (1955). The Ganser Syndrome: A Review and Addition of Some Unusual Cases. American Journal of Psychiatry, 111(10), 767-773. doi:10.1176/ajp.111.10.767
  19. 19,0 19,1 Carney, M.W.P.; Chary, T.N.K.; Robotis, P.; Childs, A. (1987). Ganser Syndrome and its Management. British Journal of Psychiatry, 151, 697-700. doi:10.1192/bjp.151.5.697
  20. Enoch, M. D., & Irving, G. (1962). The Ganser syndrome. Acta Psychiatrica Scandinavica, 38(3), 213-222.
  21. Lieberman, A.A. (1954). The Ganser Syndrome in Psychoses. Journal of Nervous and Mental Disease, 120(1-2), 10-16. doi:10.1097/00005053-195407000-00002
  22. Haddah, P.M. (1993). Ganser Syndrome Followed by Major Depressive Episode. British Journal of Psychiatry, 161, 251-253. doi:10.1192/bjp.162.2.251
  23. Dwyer, J.; Reid, S. (2004). Ganser's Syndrome. The Lancet, 364(9432), 471-473. doi:10.1016/S0140-6736(04)16772-X
  24. Sigal, Mircea; Altmark, David; Alfici, Susana; Gelkopf, Marc (1992). «Ganser syndrome: A review of 15 cases». Comprehensive Psychiatry (անգլերեն). 33 (2): 134–138. doi:10.1016/0010-440X(92)90011-E. PMID 1544298.
  25. 25,0 25,1 Henrik Steen Andersen, Dorte Sestof (2001). «Ganser syndrome after solitary confinement in prison: A short review and a case report». Nordic Journal of Psychiatry (անգլերեն). 55 (3): 199–201. doi:10.1080/08039480152036083. ISSN 0803-9488. PMID 11827615. S2CID 218895869.
  26. Agarwal, S., Dhami, A., Dahuja, M., & Choudhary, S. (2018). Ganser syndrome in adolescent male: A rare case report. Journal of Indian Association for Child & Adolescent Mental Health, 14(1).
  27. 27,0 27,1 Whitlock, F.A. (1967). The Ganser Syndrome. British Journal of Psychiatry, 113(494), 19-29. doi:10.1192/bjp.113.494.19
  28. Wincewicz, Karolina; Sapota-Zaręba, Karolina; Nasierowski, Tadeusz (2022-02-27). «Ganser syndrome – a dissociative disorder or a factitious disorder? A case report». Psychiatria Polska. 56 (1): 63–75. doi:10.12740/PP/129012. ISSN 0033-2674. PMID 35569148. S2CID 247590444.
  29. Miller, P.; Bramble, D.; Buxton, N. (1997). Case Study: Ganser Syndrome in Children and Adolescents. Journal of the American Academy of Child and Adolescent Psychiatry, 36(1), 112-115. doi:10.1097/00004583-199701000-00024
  30. 30,0 30,1 Epstein, R.S. (1991). Ganser Syndrome, Trance Logic, and the Question of Malingering. Psychiatric Annals, 21(4), 238-244. doi:10.3928/0048-5713-19910401-11
  31. 31,00 31,01 31,02 31,03 31,04 31,05 31,06 31,07 31,08 31,09 Bromberg, W. (1986). The neglect of Ganser Syndrome. The American Journal of Psychiatry, 143(7), 937-938.
  32. 32,0 32,1 32,2 Merckelbach, H.; Peters, M.; Jelicic, M.; Brands, I. and Smeets, T. (2006). Detecting malingering of Ganser‐like symptoms with tests: A case study. Psychiatry and Clinical Neurosciences, 60: 636-638. doi:10.1111/j.1440-1819.2006.01571.x
  33. American Psychiatric Association. Diagnostic and Statistical Manual of Mental Disorders. 3rd ed. Washington, DC. American Psychiatric Association, 1952.
  34. American Psychiatric Association. Diagnostic and Statistical Manual of Mental Disorders. 4th ed. Text rev. Washington, DC. American Psychiatric Association, 2000.
  35. American Psychiatric Association. (2013). Diagnostic and statistical manual of mental disorders (5th ed.). Arlington, VA: American Psychiatric Publishing
  36. World Health Organization. (1992). The ICD-10 classification of mental and behavioural disorders: Clinical descriptions and diagnostic guidelines. Geneva: World Health Organization.
  37. 37,0 37,1 Harris, Thomas (October 1981). Red Dragon. Dell Publishing. ISBN 0-399-12442-X.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասակարգում
Արտաքին աղբյուրներ

Կաղապար:Mental and behavioural disorders