Մասնակից:Ալինա Հայրունց/Ավազարկղ32

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Սպիտակ տան գրոհը
White House Down
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ
Թվական2013
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոլանդ Էմերիխ
ՊրոդյուսերՌոլանդ Էմերիխ, Բրեդլի Ֆիշեր, Ջեյմս Վանդերբիլտ, Կլոզեր Խարալդ, Լարի Ֆրանկո
Սցենարի հեղինակՋեյմս Վանդերբիլտ
ԴերակատարներՉենինգ Թաթում, Ջեյմի Ֆոքս, Ջեյմս Վուդս
ՕպերատորԱննա Ֆերստեր
ԵրաժշտությունԹոմաս Վանդեր, Կլոզեր Խարալդ
ԿինոընկերությունColumbia Pictures, Centropolis Entertainment, Mythology Entertainment, Iron Horse Entertainment
Տևողություն131 րոպե
Շահույթ150 մլն $
IMDbID ID 2334879

«Սպիտակ տան գրոհը» (անգլ.՝ White House Down)՝ Ռոլանդ Էմիրիխի մարտաֆիլմը, որի սցենարիստը Ջեյմս Վանդերբիլտն է[1][2]: Գլխավոր դերերում են Չենինգ Թաթումը, Ջեյմի Ֆոքսը և Ջեյմս Վուդսը: Ֆիլմի պրիմիերան ԱՄՆ-ում կայացել է 2013 թվականի հունիսի 28-ին[3][4][5]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Քեյլը Կապիտոլիումի պահակախմբի ոստիկաններից էր: Նա պատրաստվում էր աշխատանքի անցնել Գաղտնի ծառայությունում, ով պետք է պաշտպաներ նախագահին: Միևնույն ժամանակ նա իր աղջկա՝ Էմիլիի համար շրջայց է կազմակերպում Սպիտակ տանը: Նա շատ էր հետաքրքրված քաղաքականությամբ, և այդպես Ջոնը ցանկանում է վերականգնել իր և աղջկա հարաբերությունները:

Նույն այդ օրը, մի խումբ զինյալներ նախատեսել էին գրավել Սպիտակ տունը: Հանցագործները Սպիտակ տուն են մտնում վերանորոգող բրիգադի տեսքով և արագ գրավում են շենքը և գերի վերցնում զբոսաշրջիկներին: Երբ նախագահ՝ Ջեյմս Սոյերը տեղափոխվում է ստորգետնյա ապաստարան, պարզվում է, որ ահաբեկչական գործողությունները ղեկավարում էր անվտանգության ղեկավարը՝ Մարտին Ուոկերը: Ջոն Կեյլը երցնում է զինյալներից մեկի զենգը և սկսում է օգնել Սպիտակ տանը: Էմիլի Քեյլը իր բջջային հեռախոսով տեսահոլովակ է արձանագրում և այն վերբեռնում է Youtube: Այդ տեսահոլովակով շտաբը ճանաչում է ահաբեկիչներին: Պենտագոնի օպերատիվ շտաբը հավաքվում է և եզրակացնում, որ Մարտին Ուոկերը այդ արարքը կատարել է իր որդու վրեժը լուծելու համար, ով մահացել էր Իրանում՝ ռազմական առաքելություն կատարելիս: Սակայն Ուոկերը միայն $400 մլն էր ցանկանում: Կառավարական շտաբը չէր կարողանում համաձայնության գալ, թե ով պետք է փրկի Սպիտակ տունը. ոստիկանությունը, ՀԴԲ-ն, թե Գաղտնի ծառայությունը: Ժամանակը գնում է: Նախագահ Սոյերը և Քեյլը ցանկանում են դուրս գգալ շենքից զրահապատ լիմուզինով, սակայն վարանում են ճեղքել վիթխարի ցանկապատը: Զինյալները շրջապատում են Սոյերին ու Քեյլին և նրանց պարզապես հրաշքով է հաջողվում փախչել նռնակի պայթունից: ԶԼՄ-ները սկսում են տարածել նախագահի մահանալու մասին լուրը:

Ըստ ԱՄՆ-ի Սահմանադրության 25-րդ կետի իշխանությունը անցնում է փոխնախագահ Համոնդին: Միևնույն ժամանակ հաքերները հրթիռ են բաց թողնում №1 տեղամասի վրա: Փոխնախագահը մահանում է: ԱՄՆ-ի նոր՝ 46-րդ նախագահը լիազորում է ավիահրթիռ բաց թողնել Սպիտակ տան վրա: Ուոկերը գտնում է Քեյլի աղջկան և ստիպում է նրան և նախագահին դուրս գալ թաքստոցից: Այնուհետև նա ըիրանում է մի միջուկային ճամպրուկի և ուժով ստիպում է, որպեսզի Սոյերը բացի այն: Մեջբերելով Վուդրո Վիլսոնին. «Գրիչը ավելի հզոր է, քան՝ սուրը»[6]՝ Սոյերը գրիչով հարվածում է նրան, բայց չի հաջողվում կանգնեցնել Ուոկերին: Վերջին գոտեմարտում Քեյլը կարողանում է սպանել Ստենցին: Էմիլին վազում է դեպի մարգագետին մեծ դրոշով և ազդանշան է տալիս մարտիկներին, որպեսզի կանգնեցնեն հարձակումը: Զինյալները դադարեցրին գրոհը: Քեյլը հասկանում է, որ այս ամենի մեջ ներգրաված է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով Ուոկերին տվել է միջուկային ճամպրուկի կոդը: Դավաճանը ժամանակավոր նախագահ Էլայ Ռեֆերսոնն էր: Նա և Ուոկերը պլանավորել էին Սպիտակ տան գրոհը:

Վերջում Քեյլը դառնում է նախագահի թիկնապահը և նախագահի ինքնաթիռով գնում են հիվանդանոց:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Չենինգ Թաթում[7] Ջոն Քեյլ
Ջեյմի Ֆոքս[8] Ջեյմս Սոյեր (ԱՄՆ նախագահ)
Ջեյմս Վուդս[9] Մարտին Ուոկեր
Ջեյսոն Քլարք[10] Էմիլ Ստենց
Ռիչարդ Դենկինս[11] Էլայ Ռեֆերսոն
Մեգի Ջիլենհոլ[12] Կերոլ Ֆիներտի
Ջոի Քինգ[13] Էմիլի Քեյլ
Ռեյտ Նիկոլաս Դոնի
Ջեյմս Ռայմոնդ Սկիպ Թայլեր
Ռաշել Լեֆևր Մելանի
Ռեդիկ Լենս[14] գեներալ Կոլֆիլդ
Ջեյկ Ուեբեր Թեդ Խոուպ
Փիթեր Ջեյկոբսոն Ուոլես

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Sony Pictures Entertainment-ը Վանդերբիլտի սցենարը գնեց 2012 թվականին՝ 3 մլն դոլլարով[2]: Sony Pictures Entertainment-ը ապրիլում Ռոլանդ Էմերիխին նշանակում է ֆիլմի ռեժիսոր[1]:

Ֆիլմի նկարահանումնեն սկսվել է 2012 թվականի օգոստոսին Մոնրեալում և Վաշինգտոնում[15][16]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • George Sylvester Viereck. [Title The Strangest Friendship in History: Woodrow Wilson and Colonel House]. — Aware Journalism, 1976. — 375 с. — ISBN 9780837184135.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Roland Emmerich in Talks to Helm $3 Million Sony Spec ‘White House Down’ — Deadline.com
  2. 2,0 2,1 Sony Spec Deal For ‘White House Down’ Worth $3 Million — Deadline.com
  3. Sony Moving 'White House Down' to Heart of Summer 2013 — The Hollywood Reporter
  4. ВМЕСТО РЕЛИЗОВОРОТА: SONY PICTURES ОБНОВИЛИ РЕЛИЗЫ ДО КОНЦА 2013-ГО. И ЗАДЕРЖАТ ИЗ НИХ ДЛЯ РОССИИ БОЛЬШЕ ПОЛОВИНЫ | Кинобизнес по-русски
  5. «Штурм белого дома — Впереди» (ռուսերեն)։ WDSSPR։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-14-ին։ Վերցված է 2013-02-15 
  6. Viereck, 1976, էջ 216
  7. Channing Tatum In ‘White House Down’ Talks — Deadline.com
  8. Foxx nominated for 'White House Down' — Entertainment News, EXCLUSIVE, Media — Variety
  9. James Woods in talks for 'White House Down' — Entertainment News, EXCLUSIVE, Media — Variety
  10. Roland Emmerich’s ‘White House Down’ Adds Jason Clarke To Cast
  11. Richard Jenkins joins 'White House Down' — Entertainment News, Film News, Media — Variety
  12. Maggie Gyllenhaal joins 'White House' staff — Entertainment News, Film News, Media — Variety
  13. Joey King 'Down' to play Tatum's daughter — Entertainment News, Film News, Media — Variety
  14. 'White House Down' elects Lance Reddick — Entertainment News, Film News, Media — Variety
  15. Channing Tatum, Jamie Foxx, Maggie Gyllenhaal, and James Woods coming to town to shoot White House Down
  16. White House Down (2013) — Filming locations