Մասնակից:А.А. Андрей/Ավազարկղ50
NYSE Euronext, Inc | |
---|---|
Տեսակ | Հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 2007 թվականի ապրիլի 4 |
Վայր | ԱՄՆ, Նյու Յորք |
Գլխավոր անձինք | Ջոն Թեյն (Գլխավոր գործադիր տնօրեն) |
Արդյունաբերություն | ֆոնդային բորսաների օպերատոր |
Մայր ընկերություն | IntercontinentalExchange |
Դուստր ընկերություններ | |
Կայք | euronext.com |
NYSE Euronext - ընկերությունների խումբ, ձևավորված աշխարհում ամենամեծ Նյու Յորքի ֆոնդային բորսայի (NYSE) և Euronext Եվրոպական բորսայի միաձուլման հետևանքում։ Ղեկավարել է Նյու Յորքի, Փարիզի, Ամստերդամի, Բրյուսելի և Լիսաբոնի ֆոնդային բորսաներին, նաև Լոնդոնի ֆինանսական ֆյուչերսների և օպցիոնների միջազգային բորսա (LIFFE)։
Ընկերությունը ձեռք է բերվել Intercontinental Exchange բորսայի կողմից 2013 թվականի նոյեմբերին 8,2 միլիարդ դոլարով և դադարել է գոյություն ունենալ որպես իրավաբանական անձ, նրա դուստր ձեռնարկությունները գործում են նոր սեփականատերերի որոշումների համաձայն[1]։
NYSE Euronext-ը հանդիսանում էր, ոչ միայն ԱՄՆ գլխավոր բորսան, այլ նաև աշխարհում ամենաազդեցիկ և ամենահին բորսաներից մեկը: Այն ներկայացնում էր ֆինանսական իշխանության խորհրդանիշը և, իրավամբ, կապիտալիզացիայի ծավալով զբաղեցնում էր առաջին տեղն աշխարհում քսան խոշորագույն ֆոնդային բորսաների միջև: Բորսայում վաճառված ընկերությունների կապիտալիզացիայի ծավալը հասնում էր 28,5 տրիլիոն դոլարի:
NYSE բորսան հիմնադրվել է 1792 թվականին Նյու Յորքի 24 բրոքերների կողմից: 20-րդ դարի երկրորդ կեսին բորսան դարձել է ոչ առևտրային կորպորացիա: Ներկայումս նրա անդամների թիվը կազմում է 1366 և չի փոխվում 1950-ականներից: Անդամակցությունը կարող է վաճառվել, և նրա արժեքը հասնում է 3 միլիոն դոլարի:
Ինչ վերաբերում է Euronext Եվրոպական ֆոնդային բորսային, ապա այն ստեղծվել է 2000 թվականին Փարիզի, Ամստերդամի եւ Բրյուսելի ֆոնդային բորսաների միաձուլման արդյունքում: Այս միության նպատակը եվրոպական ֆինանսական շուկայում առավելություն ձեռք բերելու մտադրությունն էր: Ձևավորվելուց հետո հաջորդեց մի շարք միաձուլումներ Euronext-ի և Եվրոպայի այլ խոշոր բորսաների՝ Լոնդոնի և Պորտուգալիայի ֆոնդային բորսաների հետ:
Չնայած իր փոքր պատմությանը, Euronext ֆոնդային բորսան, մինչև NYSE-ի հետ միաձուլումը, աշխարհի ամենախոշոր ֆոնդային բորսներից մեկն էր, և նրա կապիտալիզացիան կազմում էր 2,9 տրիլիոն դոլար: Պետք է նշել, որ սակարկումների արդյունքում այս բորսայում ձևավորվում է Euronext 100 ամենակարևոր միջազգային տնտեսական ցուցանիշներից մեկը:
Բորսաները ներկայանում էին NYSE Euronext անվան տակ և ունենում էին իրենց գերակայության տակ Նյու Յորքի, Ամստերդամի, Լիսաբոնի, Փարիզի, Բրյուսելի ֆոնդային բորսաները, ինչպես նաև Լոնդոնի ֆինանսական ֆյուչերսների և օպցիոնների միջազգային բորսան։ NYSE Euronext բորսայի դուստր ընկերությունների շարքում են NYSE Arca և Euronext life: