Լոնդոնի ֆինանսական ֆյուչերսների և օպցիոնների միջազգային բորսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոնդոնի ֆինանսական ֆյուչերսների և օպցիոնների միջազգային բորսա
Տեսակբիզնես ձեռնարկություն և կազմակերպություն
Երկիր Միացյալ Թագավորություն
ՇտաբԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Հիմնադրվել է1982
ՍեփականատերIntercontinentalExchange Group

Լոնդոնի ֆինանսական ֆյուչերսների և օպցիոնների միջազգային բորսա (անգլ.՝ London International Financial Futures and Options Exchange — LIFFE), ֆյուչերսային բորսա՝ հիմնված 1982 թվականին։ Ֆյուչերսների և օպցիոնների կարևորագույն լոնդոնյան շուկա է համարվում։

Դերիվատիվների լայն տեսականիով գործառնությունները իրականացվում են Լոնդոնի ֆինանսական ֆյուչերսների և օպցիոնների միջազգային բորսայում՝ միայն վերջին ժամանակներից սկսած։ Մինչև 1992 թվականի ապրիլը այդ ապրանքների առքուվաճառքը տեղի էր ունենում Լոնդոնի ազատ շրջանառվող օպցիոնների շուկայի (LTOM) Լոնդոնի ֆոնդային բորսայի գործառնական սրահում։ 1992 թվականին LIFFE-ն միացավ LTOM-ի հետ, իսկ այժմ ողջ առքուվաճառքը տեղի է ունենում Քենոն Բրիջ գործառնական սրահում։

LIFFE-ի անդամներ են հանդիսանում մեծ թվով բանկեր և ֆիրմաներ, որ մասնագիտանում են արժեթղթերի վաճառքում։ LIFFE-ի անդամների մեծ մասը վաճառում է ապրանքների, որոնք կապված են պարտատոմսերի և վարկային գործիքների հետ։ Բորսայի որոշ անդամներ արժանացել են բաժնետոմսերի դերիվատիվների վաճառքի իրավունքի։

2002 թվականի հունվարին մտել է Euronext-ի կազմի մեջ (ըստ էության՝ Euronext-ը կուլ տվեց LIFFE-ին) և հայտնի դարձավ որպես Euronext.liffe:

2007 թվականի ապրիլին Euronext-ը միացավ Նյու Յորքի ֆոնդային բորսային։ Այդ միաձուլման արդյունքում, որը կայացավ 2007 թվականի ապրիլի 4-ին[1], ձևավորվեց NYSE Euronext կազմակերպությունը։

2013 թվականի նոյեմբերին IntercontinentalExchange-ը վերահսկող մարմիններից NYSE Euronext-ը ձեռք բերելու թույլտվություն ստացավ. պայմանագրի մասին համաձայնությունը ստացվել էր մեկ տարի առաջ[2]։

2014 թվականին IntercontinentalExchange-ը որպես առանձին ընկերություն ձևավորեց Euronext-ը (առանց LIFFE-ի) և հունիսին անցկացրեց նրա IPO-ն՝ վաճառելով բաժնետոմսերի 60 %-ը։ LIFFE-ը համարվում է այն բորսաներից մեկը, որը վերահսկում է IntercontinentalExchange-ը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Shares of NYSE Euronext begin trading, marking the beginning of the first truly global financial marketplace». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  2. Завершено поглощение крупнейшего биржевого оператора