Մասնակից:Анна Бабаян/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Анна Бабаян/Ավազարկղ
ՀապավումԻՍԵՍ
Հիմնադրված1988 թվականի դեկտեմբերի 24
ՂեկավարԶաբելին Ս. Ի.
Կարևոր անձինքՌուդոմախա Ա. Վ., Ֆեդորով Լ. Ա., Շապխաև Ս. Գ., Շվարց Ե. Ա., Յաբլոկով Ա. Վ.
Կայքint.seu.ru

Միջազգային սոցիալ- էկոլոգիական կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգայաին սոցիալ- էկոլոգիական կազմակերպություն, ԻՍԵՍ Միջազգային սոցիալ-էկոլոգիական միություն (անգլ.՝ International Socio-Ecological Union, ISEU, SEU, SEU-International), հասարակական- բնապահպանական կազմակերպություն է[1]։ ԽՍՀՄ – ում[2] հիմնադրված միակ միջազգային բնապահպանական կազմակերպությունն է: Միությունը նշանակալի դեր է խաղում ոչ կառավարական- բնապահպանական կազմակերպությունների[3] շրջանում՝ բնապահպանական օրենսդրության տեսակետից հավասարվում է Գրինփիսին, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամին, Կանաչ խաչի միջազգային ասոցիացիային, Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամին[4] և մի շարք այլ կազմակերպությունների:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԻՍԵՍ-ը ստեղծվել է 1988 թվականի դեկտեմբերի 24-ին `երիտասարդական էկոլոգիական շարժման ղեկավարների(առաջին հերթին` ուսանողների) բնության պահպանության թիմերի շարժման նախաձեռնությամբ[1]։ Միություն, այնուհետև ՝ Միջազգային սոցիալ-էկոլոգիական միություն[5],որը ստեղծվել է միավորելու համար հավաքական և անհատական ​​անդամներ՝ երկրի բնության և մշակույթի բազմազանությունը պահպանելու նպատակով[2]։ Միության հիմնական նպատակը հավաքույթն է, միավորել մարդկանց, ովքեր անտարբեր չեն բնության և մշակույթի, մարդկության ներկայի և ապագայի հանդեպ[3]։

ԽՍՀՄ փլուզման հետ կապված տեղի է ունեցել ԻՍԵՍ միջազգային կառույցի ձևավորումը: Գաղափարական վերաբերմունքի ազդեցությունը հասարակության կարծիքի վրա ձեռք է բերվել միության մեջ տարածաշրջանային բնապահպանական կազմակերպությունների ընդգրկման շնորհիվ[6]։

1995 թվականին, ՄԱԿ-ի 50-ամյակի կապակցությամբ, Միությունը ստացավ «Օրինակելի համայնք» կոչում[7][8][9] , ի թիվս այլ 50 համայնքների պատվո ցուցակի (Ուջե-Բուգումու[10],, Աուրովիլ[11], Սեյացացու ակումբ[12], Ուոլպոլ կղզու առաջին ազգ[13], Չիպկո Անդոլան[14][15], Աղա Խանի գյուղական աջակցության ծրագիր[16] (Հնդկաստան)   և այլն) միակ միջազգային ասոցիացիան[17]։ «Մենք՝ ժողովուրդներ. 50 համայնքներ» մրցանակաբաշխությունը նախագծել է Նոլա-Քիթ Սեյմուրը[18][19][20][21]:

1996 թվականին միջազգային սոցիալ-էկոլոգիական միությունը ստեղծեց Մուրավյովի պուրակը։ 2000 թվականի վերջին ԻՍԵՍ-ին միացավ «Ժողովրդական ժողովը», որը հիմնադրվել է նաև միջազգային կամավոր պատմական, կրթական և մարդու իրավունքների «Հուշարձանի» ընկերության, Մոսկվայի Հելսինկյան խմբի, ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացման կենտրոնի, սպառողների հասարակությունների միջազգային կոնֆեդերացիայի, «Առողջ Ռուսաստանի համար» համառուսաստանյան հասարակական շարժման, Ռուսաստանի լրագրողների միության և «Գլազգոստ» պաշտպանության հիմնադրամի կողմից: Կոալիցիայի նպատակը տարբեր պրոֆիլի կազմակերպությունների միջև փոխգործակցության հաստատումն էր` մեծ,բարդ խնդիրներ լուծելու համար, օրինակ` բանակցություններ կազմակերպել կառավարական կառույցների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև («Ժողովրդական ժողովը» նպաստեց ՀԿ-ների աշխատանքի վերաբերյալ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններին )[22][23]:

2003-2004 թվականներին միությունը կայուն էներգիայի միջազգային ցանցի գործընկերն էր Ռուսաստանում՝ կայուն էներգիայի իրականացման գործում:

2002 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի Դաշնության նախագահին կից մարդու իրավունքների հանձնաժողովին միացավ ԻՍԵՍ խորհրդի համանախագահ` Սվյատոսլավ Իգորևիչ Զաբելինը[24], իսկ 2004 թվականի նոյեմբերին ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր մարդու իրավունքների խորհուրդը[25]:

Խիմկիի անտառը և Մոսկվայի շրջանի այլ անտառային տարածքները պաշտպանելու համար միությունը միացավ «Հանուն Մոսկվայի շրջանի անտառների» ՀԿ-ին, որի կազմում էին նաև «Խիմկի անտառը պաշտպանելու շարժումը» , «Գրինփիս Ռուսաստանը», «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ» -ը, «Ռուսաստանի թռչունների պահպանման միություն» և «Վայրի բնության պահպանության կենտրոնը»:

Միջազգային սոցիալ-էկոլոգիական միությունը դարձել է Ռուսաստանի ԵՄ քաղաքացիական ֆորումի անդամ, որը ստեղծվել է 2011 թվականին:

2015 թվականից ի վեր Միջազգային սոցիալ-էկոլոգիական միությունը բարելավեց իր դիրքերը` որպես փորձագիտական ​​և կրթական համայնք ՝ միավորելով մասնակիցներ շուրջ 30 երկրներից[26]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԻՍԵՍ-ը էկոլոգիական ցանց է, որը համախմբում է բնապահպանական կազմակերպություններին և շրջակա միջավայրի պահպանությանն ու վերականգնմանը վերաբերող տարբեր ոլորտների անհատ փորձագետների: Խնդիրների մեջ առավել մեծ ուշադրություն է դարձվում էկոլոգիապես անվտանգ հրթիռային և տիեզերական գործողություններին, միջուկային և ճառագայթային անվտանգությանը, երեխաների առողջությանը, բնապահպանական կրթությանը, հասարակության ազդեցությանը, բնապահպանական իրավունքների պաշտպանությանը, եզակի բնական տարածքների պահպանմանը[27]: Կազմակերպության գործունեությունը միավորել է ավելի քան 10 հազար մարդու, մինչդեռ միությունը չունի ուղղահայաց ուժային կառուցվածք, համակարգող մարմինները չեն ղեկավարում անդամներին, բայց օգնում են հասնել կազմակերպության նպատակներին` տրամադրելով համապատասխան տեղեկատվություն[2]: ԻՍԵՍ-ի ներկայացուցչական և համակարգող մարմինը համանախագահների խորհուրդն է, որը որոշում է կազմակերպության զարգացման ռազմավարությունը, դրա նպատակներն ու խնդիրները հաջորդ ժամանակահատվածի համար[28]:

Միջազգային համագործակցության ոլորտում միությունը կազմակերպում է արշավներ շրջակա միջավայրի, մարդու իրավունքների, կենսաբազմազանության, շրջակա միջավայրի պաշտպանության, էներգաարդյունավետության, միջուկային էներգիայի և ռադիոակտիվ աղտոտման, բնապահպանական կրթության վերաբերյալ[29]: 2017 թվականից սկսած,ԻՍԵՍ-ն իրականացնում է «Պարզապես դադարեցրեք խոտը այրելը» համառուսական արշավը[30], որը նվիրված է Ռուսաստանի Դաշնությունում անտառային հրդեհների մարդածին պատճառների դեմ պայքարին և աջակցվում է տարածաշրջանային իշխանությունների կողմից[31][32][33][34]:

ԻՍԵՍ-ի հովանու ներքո լույս է տեսնում «Բերեգինյա» ամսական թերթը, որը տարածվում է Ռուսաստանի Դաշնության 65 մարզերում: «Բերեգինյա» -ն շրջակա միջավայրի լրագրության և կրթության համառուսական մրցույթի դաշնային փուլի հաղթող է. «Ռուսաստանի արծաթե շրջանը- սկսեք Ձեր տնից», 2017-2018 թվականներին, («Ուրվագիծ» կատեգորիայում երկրորդ տեղը)[35]:

ԻՍԵՍ-ը և այլ բնապահպանական ասոցիացիաներ մասնակցեցին «Յաբլոկով Սադ. Հիշողություններ, մտորումներ, կանխատեսումներ» գրքի մշակման աշխատանքնրին նվիրված` Ալեքսեյ Վլադիմիրովիչ Յաբլոկովի հիշատակին, 1997-1999թթ. - Միության համանախագահ: «Ռուսաստանի մշակույթը» դաշնային նպատակային ծրագրի շրջանակներում, Մոսկվայի պետական ​​համալսարանի կենսաբանության ֆակուլտետի գիտական ​​խորհրդի կողմից հրատարակությանը առաջարկվում է որպես կենսաբանության ուսանողների ուսուցողական օժանդակ միջոց[36][37]:

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զաբելին Ս. Ի. - Խորհրդային և ռուս բնապահպան, հասարակական գործիչ, Ռուսաստանում բնապահպանական շարժման ղեկավար, ԻՍԵՍ-ի հիմնադիրներից և երկարաժամկետ ղեկավարներից մեկը:

Ռուդոմախա Ա. Վ. - հասարակական գործիչ, «Էկոլոգիական դիտում Հյուսիսային Կովկասում» հասարակական կազմակերպության համակարգող, ԻՍԵՍ-ի կոլեկտիվ անդամ:

Ֆեդորով Լ. Ա. - խորհրդային քիմիկոս, էկոլոգ, քիմիական գիտությունների դոկտոր: 1992 թվականից` բնապահպանական շարժման ակտիվ կազմակերպիչ և մասնակից, «Քիմիական անվտանգության համար» միության հիմնադիր և ղեկավար, «Քիմիական աղտոտում և քիմիական անվտանգություն» միության ծրագրի ստեղծող և համակարգող:

Շապխաև Ս. Գ. - խորհրդային և ռուս գիտնական, բնապահպանական ակտիվիստ, Բայկալ լճի պաշտպանության գործողությունների և արշավների ակտիվ մասնակից, Ռուսաստանի սոցիալական և բնապահպանական միության համանախագահ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր(1989-1991) :


Շվարց Ե. Ա. - ռուս կենսաբան, կենսագեոգրաֆ և էկոլոգ է, Ռուսաստանի Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի բնապահպանական քաղաքականության տնօրեն, 1992 թ.-ին Սոցիալ-էկոլոգիական միջազգային միության կողմից հիմնադրված Վայրի բնության պահպանության կենտրոնի հիմնադիրներից և ղեկավարներից մեկը:

Յաբլոկով Ա. Վ. - խորհրդային և ռուս կենսաբան, հասարակական և քաղաքական գործիչ: Կենդանաբանության և ընդհանուր էկոլոգիայի բնագավառի մասնագետ: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1984), կենսաբանական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1976), միջազգային սոցիալական և էկոլոգիական միության «Միջուկային և ճառագայթային անվտանգություն» ծրագրի խորհրդի անդամ, «Բիոանվտանգության համար» ԻՍԵՍ ընկերության փորձագետ, կենդանիների պաշտպանության Մոսկվայի ընկերության պատվավոր նախագահ, «Յաբլոկո» կուսակցության «Կանաչ Ռուսաստան» խմբակցության նախագահ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Снакин В. В. Экология и природопользование в России: энциклопедический словарь / В. В. Снакин. — Москва: Academia, 2008. — С. 405. — 814 с. — ISBN 978-5-87444-293-4
  2. 2,0 2,1 2,2 Научные организации Российской Федерации, взаимодействующие организационно или по исследовательским тематикам с МПР России: справочник / Министерство природных ресурсов РФ. — Москва: РППР РусКонсалтинг Групп, 2006. — С. 150—151. — 198 с. — ISBN 5-91232-001-4
  3. 3,0 3,1 Муратбакиева С. М. Международные экологические организации // Молодой ученый. — 2016. — № 9.1.. — С. 51. — ISSN 2072-0297.
  4. Анисимов В. П. Проблемы современного международного экологического права и способы их решения // Вестник РГГУ. — 2010. — С. 119. — ISSN 1998-6769.
  5. Свидетельство о регистрации № 1732 в Министерстве юстиции РФ.
  6. Институционализация экологической политики в России: социальные практики, стратегия государства, управленческие решения / И. А. Халий. — Москва: Институт социологии РАН, 2006. — С. 252, 255. — 272 с. — ISBN 5-89697-109-5
  7. Decentralization and biodiversity conservation. — Washington, D.C.: World Bank, 1996. — P. 118. — 176 p. — ISBN 0585236240, 9780585236247, 0821336886, 9780821336885
  8. «Основные документы, информационные порталы и сайты международных и общероссийских организаций // Проблемы экологии в аспекте концепции устойчивого развития». Российская государственная библиотека. olden.rsl.ru. Վերցված է 2018-12-05-ին.
  9. Социально-экологический союз — одно из 50-ти образцовых объединений мира. МСоЭС. www.seu.ru.
  10. «Ouje-Bougoumou. Awards». www.ouje.ca. Վերցված է 2018-12-07-ին.
  11. «Awards | Auroville». www.auroville.org. Վերցված է 2018-12-07-ին.
  12. «A Guide to the Seikatsu Club Group» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018-12-14-ին. Վերցված է 2018-12-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Heritage Centre – Walpole Island First Nation» (անգլերեն). Վերցված է 2018-12-07-ին.
  14. Findhorn Ecovillage(անգլ.) // Wikipedia. — 2018-09-12.
  15. CHIPKO: A case study in CIVIL DISOBEDIENCE and NON VIOLENT DIRECT ACTION
  16. «Aga Khan Rural Support Programme (India) - Awards and Recognitions». www.akrspindia.org.in. Վերցված է 2018-12-07-ին.
  17. Area studies (regional sustainable development review) : Russia. — Oxford, U.K.: Eolss Publishers Co Ltd, 2009. — P. 224. — 422 p. — ISBN 9781848265240, 1848265247, 9781848265257, 1848265255
  18. Who’s Who of Canadian Women 1999—2000 University of Toronto Press, Scholarly Publishing Division. P. 917. 1169 p. ISBN 0920966551, 978-0920966556
  19. Nola-Kate Seymoar // Pierre Elliott Trudeau Foundation
  20. Dr Nola-Kate Seymoar // University of Calgary
  21. История МСоЭС: звание «Exemplary communitie» («Образцовое сообщество»), 1995. SEU-International
  22. Факторы развития гражданского общества и механизмы его взаимодействия с государством / под ред. Л. И. Якобсона. — Москва: Вершина, 2008. — С. 225—226. — 296 с. — ISBN 978-5-9626-0622-4
  23. «Экодвижение в мире корпораций». МСоЭС. www.seu.ru. Վերցված է 2018-12-05-ին.
  24. «Указ Президента Российской Федерации от 19.10.2002 г. № 1208». pravo.gov.ru. Վերցված է 2018-12-11-ին.
  25. «Указ о Совете по содействию развитию институтов гражданского общества и правам человека» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2018-12-11-ին.
  26. «МСоЭС: экспертно-просветительское сообщество». SEU-International.
  27. Мартынова М. Д. Экологические движения: этика и политика борьбы / М. Д. Мартынова. — Этика и экология. — Великий Новгород: НовГУ имени Ярослава Мудрого, 2010. — С. 212—213. — 368 с. — ISBN 978-5-98769-072-7
  28. «О нас». МСоЭС. www.seu.ru. Վերցված է 2018-12-05-ին.
  29. The Environment Encyclopedia and Directory 2001. — 3rd edition. — London, Europa Publications. — P. 327. 622 pp. — ISBN 1 85743 089 1
  30. Кампании. SEU-International. int.seu.ru
  31. Просто перестать жечь траву! Балезинский район. balezino.udmurt.ru
  32. «Информационное письмо № H-847/3 от 24.10.2018. Департамент образования и науки Курганской области» (PDF). don.kurganobl.ru. Վերցված է 2018-12-07-ին.
  33. «В школах Бурятии проведут уроки об опасности выжигания травы // Байкал-Daily. Новости Бурятии и Улан-Удэ в реальном времени» (ռուսերեն). www.baikal-daily.ru. Վերցված է 2018-12-07-ին.
  34. «С традицией выжигания травы начнут бороться со школьных лет». bgtrk.ru. Վերցված է 2018-12-09-ին.
  35. «Итоги федерального этапа всероссийского конкурса экологической журналистики и просвещения "СЕРЕБРЯНЫЙ СТРИЖ - НАЧНИ С ДОМА СВОЕГО" 2017- 2018 гг. - Союз журналистов России». www.ruj.ru. Վերցված է 2018-12-09-ին.
  36. «ЯблоковСад. Воспоминания, размышления, прогнозы» (ռուսերեն). Издательство ВегаПринт. Վերցված է 2018-12-07-ին.
  37. ЯблоковСад. Воспоминания, размышления, прогнозы // под редакцией Д. Н. Кладо. — Москва: ВегаПринт, 2018. — 512 с. ISBN 978-5-91574-034-0