Մասիս կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասիս կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էՄասիս
Ստեղծվեց1990
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՀ. Մարգարյան

«Մասիս», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1990 թվականին Արարատի շրջանի Մասիս քաղաքում։ Ունեցել է շտաբ։ 1990-1994 թվականներին ջոկատը կամ առանձին ազատամարտիկներ մասնակցել են ՀՀ Արարատի (Երասխ. Սևակավան), Կապանի (Արծվանիկ, Ճակատեն), Տավուշի (Պառավաքար) և Արցախի Հանրապետության Շահումյանի (Բուզլուխ), Քաշաթաղի (Ղոչազ) և Ֆիզուլիի (Մուսաբեյլի) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատի հրամանատարը եղել է Հ.Մարգարյան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։