Մաուրիսիո Պինիլիա
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 4, 1984[1][2][3][…] (39 տարեկան) | ||
Ծննդավայր | Սանտյագո, Չիլի | ||
Հասակ | 187 սանտիմետր | ||
Քաշ | 78 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մաուրիսիո Պինիլիա (իսպ.՝ Mauricio Pinilla, փետրվարի 4 1984, Սանտյագո, Չիլի), չիլիացի ֆուտբոլիստ, իտալական «Ատալանտայի» և Չիլիի հավաքականի հարձակվող։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր կարիերան սկսել է «Ունիվերսիդադ դե Չիլի» ակումբում, որտեղ հենց առաջին մրցաշրջանի 32 խաղում խփեց 20 գոլ։ Այսպիսի տպավորիչ մեկնարկից հետո նրան 2,8 միլիոն դոլարով գնում է Միլանի «Ինտերը»։ Բայց մրցաշրջանը սկսում է «Կիևոյում», որտեղ հանձնվել էր վարձակալման։ 2004 թվականի ձմռանը Մաուրիսիոն վարձակալակն իրավունքներով տեղափոխվեց իսպանական «Սելտա»։
2004 թվականի ամռանը Լիսաբոնի «Սպորտինգը» ձեռք է բերում չիլիացու իրավունքների կեսը։ 20 խաղում 5 գոլ` այսպիսին էր Պինիլիայի ցուցանիշը Պորտուգալիայում անցկացրած 1,5 տարում, և 2006 թվականի հունվարին նա վարձակալության հանձնվեց Սանտանդերի в «Ռասինգում»։ 2006 թվականի նոր մրցաշրջանը նա սկսեց շոտլանդական «Հարտ օֆ Միդլոտիանում», սակայն վնասվածքները չթողեցին նրան իր լավ կողմերով դրսևորել, և 2007 թվականին նա վարձակալվեց իր հայրենի «Ունիվերսիդադ դե Չիլիում»։ Խաղալով կեսմրցաշրջանը, նա վերադարձավ «Հարտս», միայն թե, դաշտում անցկացնելով ընդամենը երկու խաղ, վարձակալության հանձնվեց բրազիլական «Վասկո դա Գամայում»։ 2009 թվականի Մաուրիսիոն վերադարձավ Եվրոպա և սկսեց խաղալ Կիպրոսի «Ապոլոն» թիմում։
2009 թվականի օգոստոսին խաղացողը պայմանագիր կնքեց Սերիա В-ում հանդես եկող «Գրոսետոյի» հետ։ Մրցաշրջանի ընթացքում Պինիլիան դարձավ թիմի առաջնորդ և Սերիա B-ի լավագույն ռմբարկու` 24 խաղում խփելով 24 գոլ։ 2010 թվականի հունիսին նորություն տարածվեց նրա` «Պալերմո» տեղափոխվելու մասին։ Հուլիսի 11-ին նա տեղափոխվեց «ռոզաներոյի» շարքեր[4]։ 2011 թվականի հունվարի 5-ին Պինիլյան ստացավ ոտնաթաթի 5-րդ ոսկրի կոտրվածք[5]։
2011-12 մրցաշրջանում «Պալերմոյի» կամում խաղաց 12 խաղ` խփելով 2 գոլ։ 2012 թվականի հունվարի 25-ին վարձակալության հանձնվեց «Կալյարիում»` գնման իրավունքով։ Ակումբի կազմում դեբյուտեց ընդամենը երեք օր անց` 20-րդ տուրի «Միլանի» դեմ խաղում (0-3), իսկ երկրորդ խաղում նա խփեց իր առաջին գոլը, իսկ թիմը 4-2 հաշվով հաղթեց «Ռոմային»։
Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին թիմում Պինիլյան դեբյուտել է 2003 թվականի մարտի 30-ին` Պերուի դեմ խաղում և խփել իր առաջին գոլը (2-0)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ «Pinilla al Palermo, come si chiudera’l’affare»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-07-01
- ↑ «Форвард «Палермо» Пинилья пропустит порядка шести недель»։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-07-ին։ Վերցված է 2016-07-01
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
|
- Փետրվարի 4 ծնունդներ
- 1984 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սանտյագո քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Չիլիացի ֆուտբոլիստներ
- Չիլիի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սպորտինգ Լիսաբոնի ֆուտբոլիստներ
- Պալերմոյի ֆուտբոլիստներ
- Ջենոայի ֆուտբոլիստներ
- Ատալանտայի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Ռասինգ Սանտանդերի ֆուտբոլիստներ