Մանրացված բրինձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձախում մանրացված բրինձն է, աջում՝ ամբողջական բրինձ

Մանրացված բրինձ ինչպես նաև՝ բրնձի մանրաձավար, կազմված է բրնձի հատիկների խառնուրդից։ Մանրացվել են հավաքման, չորացման, փոխադրման կամ հետագա մշակման ժամանակ։ Մանրացված բրինձը փաստացի իրենից ներկայացնում է բրնձի նույն հատիկները, բայց մասերի բաժանված, և հարմար է օգտագործման համար և ունի այն սննդային հատկությունները, ինչպես և սովորական բրնձի հատիկները։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանրացված բրինձ ամբողջական բրնձի արտադրության մեջ հարակից արտադրանք է և դրա արտադրության փուլերը չեն տարբերվում ամբողջական բրնձի արտադրությունից։ Մեխանիկական անջատիչները առանձնացնում են կոտրված հատիկները ամբողջականներից և դասավորում դրանք ըստ չափերի[1]։ Մանրաձավարի գույնը կախված է նրանից, թե մշակման որ փուլում է բրինձը մանրացվել։ Եթե հատիկները մանրացվել են կճեպի շերտազատման ժամանակ, ապա մանրացված բրինձը շագանակագույն է, իսկ եթե հղկման, ապա՝ սպիտակ։ Բրնձի ցանքերի մշակումից հետո միայն 50% ամբողջական բրինձ է լինում, մոտ 16%-ը լինում է կտրտված բրինձ[2], 20%՝ կեղև, 14%՝ թեփ։ Աֆրիկյան բրնձի հատիկները ավելի փխրուն են, ինչը մեծացնում է փխրված բրնձի տոկոսը։

Որոշ երկրներում մանրացված բրինձը նախընտրելի է ամբողջականից, այդ իսկ պատճառով ներվուծվող ամբողջական բրինձը ենթարկվում է մանրացման[3]։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիետնամական կոմ տամ՝ խոզի մսի կտորները մանրացված բրնձով

Մանրացված բրինձի մի մասը խառնվում է ամբողջական հատիկներին՝ դրանով իսկ նվազեցնելով որակը և գինը[4]։ Մեծ մասը մանրացված բրինձը օգտագործվում է առանձին։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր չափերի և ձևերի պատճառով մանրացված բրնձի հատիկներն ավելի փափուկ են ամբողջական բրնձի համեմատ և ավելի հեշտ են կլանում համերն ու բույրերը[5]։ Այն պատրաստվում է ավելի արագ, պահանջում է ավելի քիչ էներգիա և հարմար է հեղուկ ու մածուցիկ կաթի շիլաներ, պուդինգներ, ապուր-պյուրե, կոտլետներ պատրաստելու համար։

Մանրացված բրինձը ամբողջականից էժան է[6] և այդ պատճառով ավելի աղքատ երկրներում նախընտրում են դա[4]։ Այն նաև օտագործվում է տարբեր բաղադրատոմսերում, ընդ որում որոշ գրքերում նկարագրվում է, թե ինչպես պետք է փշրել ամբողջական բրինձը, որպեսզի ստանալ ցանկալի տեսք, կամ հեշտացնել սննդի պատրաստման ժամանակը։ Թաիլանդում մանրացված բրնձի արտահանման պահանջարկը հավասար է միջին որակի ամբողջական բրնձի պահանջարկին[3]։

Մանրացված բրինձը Արևմտյան Աֆրիկայի (աֆրիկական բրինձն ավելի փխրուն է), Թաիլանդի, Բանգլադեշի և Հարավարևելյան Ասիայի այլ երկրների տեղական խոհանոցի մասն է կազմում։ Վիետնամում տարածված է խոզի մսով բրնձի ուտեստը (կոմ տամ, վիետ․՝ cơm tấm, բառացիորեն նշանակում է «ջարդած բրինձ»)։ Սենեգալյան thieboudienne ուտեստը հաճախ պատրաստվում է մանրացված բրնձով։ Հարավային Կարոլինայում մանրացված բրինձն անգլերեն անվանում են rice grist կամ middlings)։ Բանգլադեշում նման բրինձը կոչվում են khood կամ khud[7][8]։ Որպես կանոն այն համեմվում է պղպեղով, սխտորով և մանանեխի յուղով։ Այն մատուցվում է որպես առանձին ուտեստ կամ էլ որպես խավարտ։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանրացված բրինձը աղում են ալյուրի մեջ[9], ինչպես նաև օգտագործվում է օսլայի պատրաստման մեջ[2]։ Մանրաձավարի մի մասն օգտագործվում է գարեջրագործության[2][10], կենդանիների կերերի արտադրության, անասնակերերի[11] և ակվակուլտուրաների մեջ[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. K. R. Bhattacharya, Syed Zakiuddin Ali An Introduction to Rice-grain Technology. — CRC Press, 2015-12-16. — 304 с. — ISBN 9789380308104
  2. 2,0 2,1 2,2 Bor S. Luh Rice, Volume 2: Utilization. — Springer Science & Business Media, 1991-02-28. — 440 с. — ISBN 9780442004859
  3. 3,0 3,1 International Rice Research Institute Rice Grain Quality and Marketing: Papers Presented at the International Rice Research Conference, 1-5 June 1985. — Int. Rice Res. Inst., 1985. — 73 с. — ISBN 9789711041496
  4. 4,0 4,1 Marco C. S. Wopereis, David E. Johnson, Nourollah Ahmadi, Eric Tollens, Abdulai Jalloh Realizing Africa's Rice Promise. — CABI, 2013-10-16. — 485 с. — ISBN 9781845938123
  5. Heinz Duthel Discover Entdecke Découvrir Ab in die Dominikanische Republik: Auswandern nach Hispaniola! Wie Du Deinen Traum leben kannst, findest Du hier. — neobooks, 2018-06-10. — 588 с. — ISBN 9783742734884
  6. «Publication : USDA ARS». www.ars.usda.gov. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  7. Manoranjan Byapari, Sipra Mukherjee (Translator) Interrogating My Chandal Life: An Autobiography of a Dalit. — SAGE Publishing India, 2017-12-25. — 383 с. — ISBN 9789381345313
  8. Janet Chrzan, John Brett Research Methods for Anthropological Studies of Food and Nutrition. — Berghahn Books, 2017-02-01. — 795 с. — ISBN 9781785333644
  9. Edward Smith Die Nahrungsmittel: Feste Nahrungsmittel aus dem Thier- und Pflanzenreich. Erster Theil. — Brockhaus, 1874. — 292 с.
  10. Белокурова Е.С. «Использование отечественных сырьевых ресурсов для производства светлого пива». cyberleninka.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  11. «Kontroverse um Bruchreis». www.schweizerbauer.ch. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  12. «Broken rice and polished rice | Feedipedia». www.feedipedia.org. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանրացված բրինձ» հոդվածին։