Մանվել Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանվել Սիմոնյան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1927(1927-10-01) (91 տարեկան)
Շիկահող, Սյունիքի մարզ, Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր
ԿուսակցությունԽՄԿԿ

Սիմոնյան Մանվել Մակիչի (1927, հոկտեմբերի 1, գյուղ Շիկահող (ԽՍՍՀ Ղափանի շրջան)), հայ խորհրդային գյուղատնտես։ Գյուղատնտեսական գիտնական (1977), պրոֆեսոր (1981ԽՄԿԿ անդամ 1949 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը (1950)։ Եղել է ՀԽՍՀ գյուղատնտեսական մինիստրության գիտության վարչության պետ (1965-1967), հողագիտության և ագրոքիմիայի ԳՀԻ հողերի էրոզիայի բաժնի վարիչ (1967-1974), երկրագործության ԳՀԻ տնօրենի տեղակալ՝ գիտության գծով (1974-1978), Կուբայի Հանրապետության ԳԱ հողագիտության ինստիտուտի գիտական խորհրդատու (1978-1980 և 1981-19821983 թվականից Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետի դեկան։ Գիտական աշխատանքները վերաբերում են դաշտային կուլտուրաների բերքատվության բարձրացման արդյունավետ ագրոտեխնիկական միջոցառումների, և լեռնային ու արևադարձային երկրագործության պայմաններում դրանց աճեցման, հողերի արդյունավետ օգտագործման, հողապաշտպան համակարգերի ուսումնասիրության,երկրագործության ինտենսիվացման հարցերին։ Սիմոնյանը մշակել է արևադարձային պայմաններում մեկ տարում նույն դաշտից երկու բերքի ստացման նոր մեթոդ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 378 CC-BY-SA-icon-80x15.png