Մանուչե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանուչե
Ծնվել էանհայտ
Մահացել է1110

Մանուչե (ծնված թվականն անհայտ է - մահացել է 1110 թ.), ամիրա Շադդադյանների տոհմից, Դվինի Աբուլ Ասվար ամիրայի որդին։ Մանուչեի կինը Բագրատունի Աշոտ Դ-ի դուստրն էր։ Մանուչեի պապը՝ Գանձակի Փտալուն ամիրան (1072-75), 1072 թ-ին գնեց Անին՝ սելջուկների Ալփ-Արսլան սուլթանից և հանձնեց մանկահասակ Մանուչեին, որը իշխեց Անի-Շիրակում՝ մինչև 1110 թ.։

Ստանալով Անին կիստվեր վիճակում՝ Մանուչեն վերակառուցեց քաղաքը և նրա պարիսպները։ Հայերի նկատմամբ վարել է համեմատաբար մեղմ և բարյացակամ քաղաքականություն։ 1081 թ-ին Մանուչեի և Կյուրիկե Ա-ի օժանդակությամբ Շիրակի եպիսկոպոս Բարսեղը օծվել է Հայոց կաթողիկոս՝ Անի նստավայրով։ Մանուչեի օրոք Պահլավունյաց տոհմի ներկայացուցիչները (որոնք Բագրատունիների օրոք բարձր պաշտոններ ունեին հայոց արքունիքում) վերահաստատվեցին Անիում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 257 CC-BY-SA-icon-80x15.png