Մանուկ Մանուկյան (երաժիշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուկ Մանուկյան (այլ կիրառումներ)
Մանուկ Մանուկյան
Ծնվել էհունիսի 5, 1924(1924-06-05)
Բուխարեստ, Ռումինիա
Երկիր Հայաստան
Մահացել էդեկտեմբերի 11, 2010(2010-12-11)[1] (86 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտություներաժշտագետ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ, Շիրակի պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1953) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1958)

Մանուկ Թորոսի Մանուկյան (հունիսի 5, 1924(1924-06-05), Բուխարեստ, Ռումինիա - դեկտեմբերի 11, 2010(2010-12-11)[1], Երևան, Հայաստան), հայ երաժշտագետ։ Երաժշտագիտության թեկնածու (1969

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուկ Մանուկյանը ծնվել է Բուխարեստում։ 1948 թվականին հայրենդարձել է։ 1953 թվականին ավարտել է Երևանի երաժշտական ուսումնարանը, 1958 թվականին՝ Երևանի կոնսերվատորիան։ 1959-1980 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում։ 1956-1980 թվականներին մասնակցել է երաժշտական բանահավաքչության, բազմաթիվ գիտարշավների, միաժամանակ, դասավանդել է Երևանի տարբեր երաժշտական ուսումնարաններում, Գյումրիի մանկավարժական ինստիտուտում, 1980 թվականից Հայկական պետական մանկավարժական համալսարանում։

Ուսումնասիրությունները վերաբերում են հայ երաժշտության պատմության, ժողովրդական և աշուղական երգարվեստի խնդիրներին[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անտոն Մայիլյան «Կյանքն ու գործունեությունը», Երևան, 1965։
  • «Ժողովրդական ավետիսներ», Էջմիածին, 1995։
  • «Ջիվանի. Ձայնագրյալ երգարան», Երևան, 1998։
  • «Սիմոն Հովհաննիսյան», Երևան, 2000։
  • Гусаны Армении, Москва, 1977.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայ երաժշտության հանրագիտարան, էջ 438
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Մանուկ Մանուկյան (երաժիշտ)