Մանուել դե Գոնգորա ի Մարտինես
Մանուել դե Գոնգորա ի Մարտինես Manuel de Góngora y Martínez | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 13, 1822[1] Տաբեռնաս, Ալմերիա, Անդալուզիա, Իսպանիա[2] |
| Մահացել է | ապրիլի 10, 1884 (62 տարեկան) Մադրիդ, Իսպանիա[2] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | հնագետ, փաստաբան, համալսարանի դասախոս, գրող և պատմաբան |
| Հաստատություն(ներ) | Գրանադայի համալսարան |
| Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
| Անդամակցություն | Real Academia de Bellas Artes de Nuestra Señora de las Angustias? և Royal Sevillian Academy of Good Letters? |
| Ալմա մատեր | Գրանադայի համալսարան |
| Տիրապետում է լեզուներին | իսպաներեն |
| Ինչով է հայտնի | Ալմերիայի Արձանագրությունների քարանձավի հայտնաբերում |
Մանուել դե Գոնգորա ի Մարտինես (իսպ.՝ Manuel de Góngora y Martínez, հունվարի 13, 1822, Տաբերնաս, Ալմերիա, Իսպանիա - ապրիլի 10, 1884, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի հնագետ, արխիվարիուս, գրադարանավար, Գրանադայի փաստաբանների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանուել դե Գոնգորա ի Մարտինեսը ծնվել է 1822 թվականի հունվարի 13-ին Իսպանիայի Ալմերիա պրովինցիայի Տաբերնաս համայնքում։ Ընդունվել է Գրանադայի համալսարան և սովորել իրավունք։ 1868 թվականին հայտնաբերել է Ալմերիայի Արձանագրությունների քարանձավը, որը տեղակայված է Վելես Բլանկո համայնքում։ Քարանձավում բացի ժայռային «կտավները», գտել է նաև Ինդալոյի զարդապատկերը։ Եղել է Գրանադայի համալսարանի Փիլիսոփայության և հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանը, Խաենի ինստիտուտի փոխտնօրենը, իսկ 1858 թվականից Համաշխարհային պատմության ամբիոնի պրոֆեսոր։ 1866 թվականին ընտրվել է Հռոմի, Բեռլինի և Փարիզի Հնագիտական ինստիտուտների անդամ։ Եղել է Սևիլիյայի գրչության ակադեմիայի և Գրանադայի Real Academia de Bellas Artes de Nuestra Señora de las Angustias ակադեմիայի անդամ։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Antigüedades prehistóricas de Andalucía (1868)
- Viaje literario por las provincias de Granada y Jaén (1860)
- A la Hermanita Carmen y a las monjas del convento de Santa Catalina de Zafra de Granada (1873)
- Lecciones de historia universal (1878)
- Lecciones de historia universal y particular de España (1878)
- Monumentos del antiguo Reino de Granada (1870)
- Memoria sobre la cueva de los Murciélagos
- Nociones de historia universal (1882)
- Nociones de Historia Universal y de España (1882)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուել դե Գոնգորա ի Մարտինես» հոդվածին։ |
| ||||||||
- ↑ Alcázar L. B. d. Semblanza de D. Manuel de Góngora y Martínez (1822-1884) y sus estudios sobre arqueología clásica (իսպ.) // Baetica — Málaga: Universidad de Málaga, 2015. — Iss. 25. — ISSN 0212-5099; 2695-7809 — doi:10.24310/BAETICA.2003.V0I25.373
- ↑ 2,0 2,1 Diccionario Biográfico de Almería (իսպ.) / (not translated to es), R. G. Sánchez — España: Instituto de Estudios Almerienses. — ISSN 2659-5346