Մանուել Սրմաքեշ Կեսարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուել Սրմաքեշ Կեսարյան
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունաստվածաբան և քարոզիչ

Մանուել Սրմաքեշ Կեսարյան, (Մանուել դպիր Կոստանդնուպոլսեցի, Մանուել Փոքր), 18-րդ դարի հայ աստվածաբան, քարոզիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր հասակից հրապուրվել է կաթոլիկ քարոզչությամբ, սակայն Հակոբ Նալյանի ջանքերով դարձել է Հայ առաքելական եկեղեցու հավատավոր։ Մանուել Սրմաքեշ Կեսարյանի երկերը վերաբերում են Հայ առաքելական և կաթոլիկական եկեղեցիների ծիսական հարցերին (մկրտություն, հաղորդություն, մյուռոն, Սուրբ Երրորդություն, ծիսակատարություններ, պատարագ և այլն), որոնք տպագրվել են ոչ միայն հայերեն, այլև հայատառ թուրքերեն[1]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ հնատիպ գրքի շրջանում տպագրվել են Մանուել Սրմաքեշ Կեսարյանի՝

  • «Լուծիչ տարակուսանաց» եկեղեցական ծիսակարգին նվիրված երկը. 1755 թվականին Կ. Պոլսում՝ Բարսեղ Սեբաստացու տպարանում։ Ա տիտղոսաթերթին` «Գիրք որ կոչի Լուծիչ տարակուսանաց…», Բ-ին՝ նույնը (160 էջ, 8°, 9,5×6 սմ)։
  • «Ակնոց աչաց սրտի» քրիստոնեական վարդապետության աշխարհաբար երկը (աղանդավորության դեմ). 1780 թվականին Կ. Պոլսում՝ առանց տպարանի հիշատակության։ Տիտղոսաթերթին՝ «Տետրակ որ կոչի Ակնոց աչաց սրտի...» (48 էջ, 8°, 13×7,3 սմ)։
  • «Գաւազան կրկնազօր» հայատառ թուրք. կրոնադավանաբան. երկը։ 1780 թվականին Կ. Պոլսում՝ Ստեփանոս Պետրոսյանի տպարանում։ Տիտղոսաթերթին՝ «Տետրակ որ կոչի Գաւազան կրկնազօր...» (136 էջ, 8°, 13×7 սմ)։
  • «Ակն լուսատու» հայատառ թուրքերեն դավանաբանական երկը. 1782 թվականին նույն տպարանում։ Ա տիտղոսաթերթին՝ «Գիրք որ կոչի Ակն լուսատու…», Բ-ին՝ նույնը (264 էջ, 8°, 13,2×7 սմ)։
  • «Հիմն ստուգութեան» քրիստոնեական վարդապետության երկը. 1783 թվականին Կ. Պոլսում՝ առանց տպարանի հիշատակության։ Տիտղոսաթերթին՝ «Գիրք որ կոչի Հիմն ստուգութեան...» (352 էջ, 8°, 13×8 սմ)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջեր 690–691. ISBN 978-5-89700-042-5.