Մանկությունը գրականության մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանկությունը գրականության մեջ, թեմա գրականության մեջ՝ կենտրոնացած է մանկությունից հասունություն անցման շրջանի վրա։ Այս տեսակի գրականությունը հիմնականում պատմվում է կամ երեխայի կամ արդեն հասունացած անձի անդրադարձ հայացքով[1]։ Մանկության մասին գրականությունը հաճախ ընթերցողին տալիս է բարոյական իմպերատիվ (Կատեգորիկ իմպերատիվի տեսակ)՝ սոցիալական կանոնները համատեղելու և հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին ֆրանսիացի պատմաբան Ֆիլիպ Ալեսը հրատարակեց «L'enfant et la vie familiale sous l'ancien régime» գրքը, որից հետո մանկությունը դարձել է սոցիալական քննարկումների ակտիվ թեմա։ Իր աշխատության մեջ Ալեսը պնդում է, որ մանկության գաղափարը համեմատաբար նոր է զարգացել՝ որպես աղբյուր նշելով պատմական մեիդայի օրինակներ[3]։ Չնայած մանկությունը որպես մարդու կյանքի առանձին շրջան սկսել է դիտարկվել 16-րդ դարից, մանկության վերաբերյալ սոցիալական պատկերացումները զգալիորեն փոխվել են արվեստի, գրականության և փիլիսոփայության մեջ[4]։ Հաշվի առնելով մանկության մասին գաղափարախոսությունների երկար պատմությունը, մանկության առանձին ճանաչումը հեղափոխական էր։

Ի հակադրություն Ֆիլիպ Ալեսի, Նիկոլաս Օրմեը ներկայացրել է բազմաթիվ գրական, փաստագրական և հնագիտական աղբյուրներ, որոնք վկայում են, որ մանկությունը և երեխաների մշակույթը գոյություն է ունեցել Միջնադարի Անգլիայում։ Միջնադարում երեխաների և հասուն մարդկանց պատասխանատվությունների տարբերությունը վկայում է պատանեկության և հասունության միջև տարբերության մասին[5]։ Վաղ շրջանում այս զանազանումը նմանվում էր միջնադարյան հասարակությունում այլ դիխոտոմիաներին (օրինակ՝ կանանց և տղամարդկանց, ստրուկների և տերերի)[6]։

17-րդ դարում Ջոն Լոկքեի ստեղծագործությունները զգալի ազդեցություն ունեցան մանկության գաղափարի զարգացման վրա, մասնավորապես՝ երիտասարդության զագացման և կրթության հետ կապված։ Լոկքեի հիմնական գաղափարներից մեկն այն էր, որ երեխաները չունեն ի ծնե արժեքներ, փոխարենը դրանք ձեռք են բերում կյանքի ընթացքում՝ միջավայրի ազդեցության պատճառով։ Ինչպես նշում է իր «Some Thoughts Concerning Education» աշխատության մեջ՝ «Ես կարծում եմ, որ մեր հանդիպած բոլոր մարդկանց 10 մասից 9-ը, լավ կամ վատ, օգտակար կամ ոչ, պայմանավորված է նրանց կրթությամբ։»[7]։ Այս շրջանի մանկավարժական սովորույթները զարգացել են Լոկքի աշխատությունների հիման վրա[8]։ Բացի դա, հասարակությունը սկսել է երեխաներին դիտարկել որպես «ռացիոնալ արարածներ»[8]։

18-րդ դարում՝ Լուսավորության դարաշրջանում, Եվրոպայում նկատվում էր նոր փիլիսոփայական աշխատությունների աճ։ Փիլիսոփա Ժան-Ժակ Ռուսոն գրել է մանկության և կրթության մասին։ Ժան-Ժակ Ռուսոյի ամենահայտնի աշխատություններից է «Emile, or On Education»-ը[9]։ Ռուսոյի աշխատանքներից կարելի է դատել, որ նա բնական կրթության կողմնակից էր, որը մարդկանց հակումների, ոչ թե սոցիալական կառույցների կամ ստիպողական սովորույթների[10]։ Այդ ժամանակաշրջանի մանկավարժական պրակտիկան վրա մեծ ազդեցություն ունեցով ավանդական կրթության հանդեպ Ռուսոյի քննադատությունները։ Ռուսոն կարծում էր, որ ավանդական կրթական գործընթացները մերժում են բնական հակումները[11]։

Մանկական գրականությունը, մանկության մասին գրականության հետ միասին, ի հայտ է եկել 18-րդ դարի կեսերին որոշ գրողների մոտ, որը հիմնականում ներառում էր այն, ինչը դարավերջին հայտնի դարձավ «բարոյական հեքիաթներ» անվամբ[2]։

Հայտնի աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիվեր Թվիստի արկածները, Չարլզ Դիքենսի երկրորդ, իսկ անգլիական գրականության առաջին վեպը, որի գլխավոր հերոսը երեխա։ Վեպի հիմնական թեմաներից են՝ երեխաների չարաշահումը, անտեսումը, մանկական աշխատանքը[12]։

Ալիսը Հրաշքների աշխարհում, Լուիս Քերոլի գիրքը։ Քննարկում է անձի ինքնությունը մանկության ընթացքում, ինչպես նաև ինքնության և հասարակական հանգամանքների սոցիալ մշակութային կապը։ Վեպը բացահայտում է պատանեկության անցումային շարջանը Վիկտորյական դարաշրջան[13]։

Աննան կանաչ կտուրներից, կանադացի գրող Լուսի Մոդ Մոնդգոմերիի 1908 թվականին գրած վեպ։ Վեպը պատմում է 11֊ամյա որբ աղջկա՝ Անն Շիրլիի արկածների մասին[14]։

Հարրի Փոթեր (վիպաշար) Ջոան Ռոուլինգի՝ 7 մասից բաղկացած վիպաշար։ Հրաշագործ որբ տղայի, Հարրի Փոթերի, և իր ընկերների կյանքի մասին պատմող վիպաշար[15]։

Ժամանակակից հայ գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գառ-ախպերիկ, գրող, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի պատմվածքներից։ Հայ գրականության քիչ ստեղծագործություններից, որտեղ նկարագրվում է մանկական մահացությունը։ Պատմվածքի պատմում է պահացած երեխայի մեծ եղբայրը՝ դեպքերից տարիներ անց[16]։ «Կաթնեղբայրը» ֆիլմը նկարահանվել է այս պատմվածքի հիման վրա[17]։
  • Էդ գիշեր, Համբարձում Համբարձումյանի պատմվածքի հերոս երեխան պատմում է ծնողների և առհասարակ հասարակության մեջ պատերազմից հետո ամուսինների լարված հարաբերությունների և իր վրա դրանց ազդեցության մասին[18]։
  • Գուշակություններ հայելիներով, Հրաչյա Սիրաբեկյանի պատմվածքը պատմում է վաղ տարիքում մորը կորցրած մի տղայի մասին, որը կորցնում է նաև հորը։ Պատմվածքը քննարկում է տղայի հոգեկան աշխարհի վրա ծնողի կորստի ազդեցությունը[19]։
  • Թափանցիկ շշեր, Արան Պաչյանի պատմվածքում ներկայացվում է հարբեցող հոր և իր որդու հարաբերությունները՝ տղայի վաղ տարիքից սկսած մինչև հասունացում[20]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Engel, Susan (1999). «Looking Backward: Representations of Childhood in Literary Work». Journal of Aesthetic Education. 33 (1): 50–55. doi:10.2307/3333736. JSTOR 3333736.
  2. 2,0 2,1 «Moral and instructive children's literature». The British Library (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  3. Ariès, Philippe (1996). Centuries of Childhood. London: Pimlico. ISBN 978-0712674584. OCLC 35116935.
  4. Norozi, Sultana Ali; Moen, Torill (2016). «Childhood as a Social Construction». Journal of Educational and Social Research (անգլերեն). 6 (2): 75–80. doi:10.5901/jesr.2016.v6n2p75. ISSN 2240-0524.
  5. Orme, Nicholas (1995). «The culture of children in medieval England». Past and Present (անգլերեն). 148 (1): 48–88. doi:10.1093/past/148.1.48. ISSN 0031-2746. JSTOR 651048.
  6. Shahar, Shulamith (1992). Childhood in the Middle Ages. London: Routledge. ISBN 978-0415073295. OCLC 26361712.
  7. Locke, John. Some Thoughts Concerning Education and of the Conduct of the Understanding. Eds. Ruth W. Grant and Nathan Tarcov. Indianapolis: Hackett Publishing Co., Inc. (1996), 10; see also Tarcov, 108.
  8. 8,0 8,1 Bynum, Gregory Lewis (2015). «Conceptions of Childhood in the Educational Philosophies of John Locke and John Dewey». Forum on Public Policy Online (անգլերեն). 2015 (2). ISSN 1556-763X.
  9. Boone, Troy. «Jean-Jacques Rousseau». Representing Childhood. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  10. Gianoutsos, Jamie. «Locke and Rousseau: Early Childhood Education». The Pulse. Baylor University. 4: 1–23.
  11. Monroe, Paul (2010). Brief course in the history of education. Bibliobazaar. ISBN 978-1143050176. OCLC 815735226.
  12. Pekařová, Kateřina (2014). The Theme of Childhood in Oliver Twist (Bachelor thesis). Masaryk University.
  13. Flegar, Željka; Wertag, Tena (2015). «Alice Through the Ages: Childhood and Adaptation». Libri et Liberi: časopis Za Istraživanje Dječje Književnosti I Kulture (անգլերեն). 4 (2). ISSN 1848-3488.
  14. Carter, Colin (2016). «Anne of Green Gables: Childhood, Feminism, and the Canadian story» (անգլերեն). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  15. McGavock, Karen (2010). «Harry Potter and the Deconstruction of Childhood». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  16. «Պատմվածքը grapaharan.org կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  17. «Վանո Սիրադեղյանի «Գառ-ախպերիկ» պատմվածքի հիման վրա նկարահանված «Կաթնեղբայր» ֆիլմը կցուցադրվի այսօր». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  18. Համբարձում Համբարձումյան | Էդ գիշեր
  19. ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ | Գուշակություններ հայելիներով
  20. ԹԱՓԱՆՑԻԿ ՇՇԵՐ / Արամ Պաչյան